Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

Published: 26 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայրենիքին ու ժողովրդին մատուցած  ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց դիվանագետ, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին:

Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Այնուհետև մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ տիրա Աշոտ Եսայանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

Գ. Ղարիբջանյանին ուղղված հայրապետական կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի բարձրագույն հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից, գրված է. «…Ուրախ առիթ ունենք անդրադառնալու Ձեր արդյունավոր գործունեությանը։ Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ` Դուք գովարժան ավանդ եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Տակավին Խորհրդային տարիներին պատասխանատու հանձնառություններ ստանձնեցիք Սփյուռքահայության հետ կապի կոմիտեում՝ հետևողական ջանքեր ներդնելով Հայրենիք-Սփյուռք կապերի զորացմանը: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ծառայեցնել մեր Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին։ Ձեր հաջողություններն ու ձեռքբերումները բարի արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու և բարեխիղճ, նախանձախնդիր աշխատանքի:

Հայրապետիս համար գոհունակություն է հաստատել, որ ճանաչելով Ձեզ՝ մշտապես զգացել ենք Ձեր ջերմ սերն ու նվիրումը՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և հոգևոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալին շնորհեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:

Շնորհաբաշխության առիթով վերջինս անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաև վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգևոր կյանքի վերարթնության մասին: Պրն. Գ. Ղարիբջանյանը նաև վստահեցրեց, որ Ղարիբջանյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

Միջոցառումն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Անդրադառնալով Գեղամ Ղարիբջանյանի` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ ունեցած սիրուն և նվիրումին` Վեհափառ Հայրապետը Տիրոջ օրհնության ու զորակցության հայցով մաղթեց, որ Բարին Աստված Իր Հայրական հովանու ներքո միշտ առողջ ու երջանիկ պահպանի նրան ու նրա ընտանիքին՝ հաջողություններ պարգևելով նրանց բարի գործերին ու նախաձեռնություններին:

26 1 26 2 26 3 26 4 26 5 26 6 26 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Barekendan Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է
Հաջորդ նյութը Kilikiya Bun Barekendan Բուն Բարեկենդանի տօնը Անթիլիասի Մայրավանքին մէջ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

15 2 8
Նորություններ

Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ (նկարներ)

15 Սեպտեմբերի, 2020
Mikayel arqeps. Ajapahyan 247
Նորություններ

Հասկանում եմ քահանայի զգացումը, որ չի ուզել սեղմել այն ձեռքը, որ ստորագրել է կապիտուլյացիա․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

22 Դեկտեմբերի, 2020
Mayr Tachar shrjapak 12.09.2022
Նորություններ

Նոր նշանակում

1 Դեկտեմբերի, 2022
HV 3
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը (նկարներ)

5 Հուլիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?