Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Geraguyn21 4 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Published: 21 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:

Ժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքով:

Ժողովի նիստերն որպես ատենապետ վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Երկօրյա ժողովի նիստերին քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսեցին ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները:

Զեկույցները ներկայացրեցին Թեմական և ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ  Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ.  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի քարտուղար Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ.  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Քննարկելով ներկայացված զեկույցները և կատարելով անհրաժեշտ թելադրությունները` Գերագույն հոգևոր խորհրդի անդամները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ բարձրորեն գնահատեցին հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքը: Հայրենիքի և սփյուռքի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը և դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը:

Ժողովականները լսեցին Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Տեղեկացվեց նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագրի մասին, որը համակարգվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ գլխավորությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ծանուցվեց հաստատված հոգաբարձուների պատվո հանձնախմբի և գործադիր մարմնի մասին:

ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարևորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում:

Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկություններ փոխանցեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման և նախաձեռնված համատեղ քննարկումների մասին` իրազեկելով, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` գործակցային ոգով լուծումներ ապահովելու Եկեղեցու կյանքում առկա զանազան խնդիրներին:

Ժողովին անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կանոնական ու կանոնադրական մի շարք հարցերին:

Geraguyn21 4 1 Geraguyn21 4 2 Geraguyn21 4 3 Geraguyn21 4 4 Geraguyn21 4 5 Geraguyn21 4 6 Geraguyn21 4 7 Geraguyn21 4 8 Geraguyn21 4 9 Geraguyn21 4 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miabanakan hamagumar21 3 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց միաբանական համագումարի մասնակիցներին (նկարներ)
Հաջորդ նյութը Grigor lusavorich Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 357
Նորություններ

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը

4 Հունվարի, 2023
Garegin b02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա

27 Հոկտեմբերի, 2015
Dadianq8
Նորություններ

Հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ

3 Մայիսի, 2023
Libanan despan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպանին

16 Փետրվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?