Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
8 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը (նկարներ)

Published: 8 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 Սրբազան արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների և տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:

 Պատարագին Արշակ եպիսկոպոսը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, անդրադարձավ քրիստոնեական սիրո գաղափարին և հատկապես առ հայրենին ունեցած սիրուն։ Սրբազան Հայրը մասնավորապես ասաց. «․․․Սերը եղավ դարեր շարունակ մեր քաջամարտիկների շարժիչ ուժը հայրենիքի նկատմամբ իրենց զգացումներն արտահայտելու ճանապարհին: Ավարայրից մինչև Սարդարապատ, Սարդարապատից մինչև Հայրենական մեծ պատերազմ, Հայրենական մեծ պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ: Սերը և միայն սերը եղավ շարժիչ ուժը հայրենասեր մեր զավակների: Այս սիրով, այս զոհողության սիրով, հայրենիքի նկատմամբ անմնացորդ և անսակարկ սիրով Երկրապահ կամավորական միության մեր քաջարի զավակները մեկնեցին սահման՝ պատերազմի սարսափների ու պատերազմի մեջ զրկանքներ կրող մեր հայորդիների կյանքը փրկելու և մեր սահմանները պաշտպանելու»: Պատարագիչ Սրբազանը ցավով ընգծեց, որ այս պատերազմն այսօր ևս շարունակվում է և տակավին չի ավարտվել հայրենիքը պահպանող զինվորի և երկրապահի առաքելությունը: «Հայրենիք ասվածը մի դատարկ հասկացություն չէ: Հայրենիքը պարզապես մի բնակավայր չէ, ուր մենք ապրում ենք, հայրենիքը մի կորպոռացիա չէ, ուր աշխատում ենք հանապազորյա հացը հայթայթելու համար: Հայրենիքը մի կենսատարածք է, որը նախապայմանն է և երաշխիքը մեր լինելիության և ինքնության: Հայրենիքը մեր ծնողն է, մեր մայրն է, մեր երեխան և մեր զավակը: Այն ամբողջությունը, որին մենք սովոր ենք կոչելու սրբություն: Հայրենիքը մեր հավատքն է։

 Դարեր շարունակ մենք կարող էինք պահպանել մեր ֆիզիկական գոյությունը, մենք կարող էինք զրկանքներից զերծ լինել, եթե հանձն առնեինք հավատափոխություն, եթե հանձն առնեինք փոխելու մեր կյանքի կերպը, բայց մենք անվհատ պայքարեցինք հանուն այն իրականության, որպեսզի պաշտենք մեր Աստծուն, ապրենք մեր գույնով, մեր տեսակով, մեր ցանկացած ձևով և այսօր այդ պայքարը շարունակվում է: Երկրապահը, որի տոնն է այսօր՝ մայիսի 8-ը, ահա կոչված է եղել այս պայքարին, լծված է եղել այս առաքելությանը և մաքառումին», — նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 Իր քարոզի վերջում Արշակ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց աղոթքները վերառաքել առ Աստված հայրենի սահմանների անառիկության և հայոց քաջարի զինվորների ապահով ծառայության համար, որպեսզի նրանք մշտապես լինեն Աստծո հովանու ներքո:

 Քարոզի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հոգիների հանգստության և խաղաղության համար:

8 1 8 2 8 3 8 4 8 5 8 6 8 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը haytnutyun Հայտնության մասին
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 08.04.2017 Եկեղեցական կյանք (08.05.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Votnlva Mayr Ator 19
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (նկարներ)

29 Մարտի, 2024
04.04 1
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

17 Ապրիլի, 2022
22.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

22 Հոկտեմբերի, 2021
Garegin katoghikos 231
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

2 Սեպտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?