Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04.01.14
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը (նկարներ)

Published: 4 Նոյեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք:

 Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:

 Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթև եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 19-րդ տարեդարձին: «Մեծապես ուրախ ենք և միևնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով: Հիրավի, Ձերդ Սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ Սրբության ներդրված ջանքերի և հետևողական ու նվիրյալ աշխատանքի: Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային և համաշխարհային հասարակությունների և կրոնական ու աշխարհիկ կառույցների առջև: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է և երբեմն էլ շահարկվում, այլև անտեսանելի՝ մարդկային հոգում և մտքում հոգևոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ և ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը», — ասաց Սրբազան Հայրը:

 Պատարագիչ Սրբազանը ներկայացրեց Հայոց Հայրապետի 19 տարիների հովվապետության ընթացքում տարբեր բնագավառներում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մասնավորապես խոսելով հոգևորականների պատրաստության առաքելությանը լծված հոգևոր կրթական հաստատությունների, հայեցի դաստիարակության և մանուկներին ու պատանիներին կրթություն ջամբող հանրակրթական դպրոցների և հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատությունների գործունեության մասին:

 Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացված քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքավորների, որբերի, հիվանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղված ձեռնարկներին, Հայոց բանակում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում և խնամատար այլ հաստատություններում կազմակերպված հոգևոր ծառայություներին:

 Ընդգծվեց նաև կարևորությունը այս տարիներին գումարված Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտված Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը և եկեղեցական կյանքի կանոնակարգմանը:

 Տաթև եպիսկոպոսը նաև խոսեց Եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել և սասանել Հայ Եկեղեցու հիմքերը: «Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով և բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թևերի տակ առած և սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված և զարթոնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և իր ազգընտիր գահակալի դեմ: Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է և հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովվապետը: Բոլոր ժամանակների Հայոց Եկեղեցու անդաստանում և հայ ժողովրդի կյանքում եղել են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները և Եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստության ու մտածված գործողությունների շնորհիվ փառահեղ լուծումներ են գտնվել, և իբրև ազգ ու Եկեղեցի մենք շարունակել ենք պատվով ապրել և բարգավաճել:  Այդպես է նաև այսօր:

… Վեհափառ Տեր, իբրև Հայոց Հայրապետ, դուք ձեր իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խոնարհությամբ բոլորիս ցույց եք տալիս, թե ինչպե՛ս հաղթահարել այդ մարտահրավերները` Հայ Եկեղեցին առաջնորդելով առավել զորացման: Իբրև քաջ հովիվ և առաջնորդ ունենալով Ձերդ Սրբությանը՝ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականությունն այսօր շարունակում են իրենց առաքելությունը, որ եղել է և կա Տիրոջ փրկչարար խոսքի քարոզչությունն ու լույսի տարածումը, ազգային և քրիստոնեական արժեքների պահպանումն ու տարածումը», — ասաց պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով Եկեղեցին զորանում ու շենանում է նոր և կրթյալ սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով:

 Քարոզի ավարտին Տաթև Սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի և բոլոր ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 19-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստված անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգևելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հավատավոր զավակներին: Սրբազանը հայցեց Բարձրյալի օժանդակությունը Հայոց Հովվապետին ազգաշեն ու եկեղեցաշեն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբանությունը և հավատավոր ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության կենաց արևշատության, արդյունավոր և անսասան բազմամյա գահակալության, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

 Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ և տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:

 Տոնական այս օրը Հայոց Հովվապետին այցելեցին նաև մշակույթի տարբեր գործիչներ: Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորագրեր աշխարհասփյուռ թեմերից, ազգային կառույցներից և հասարակական գործիչներից:

04.01.01 04.01.02 04.01.03 04.01.04 04.01.05 04.01.06 04.01.07 04.01.08 04.01.10 04.01.11 04.01.12 04.01.14 04.01.15

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 3 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությանը (նկարներ)
Հաջորդ նյութը 05.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի մարզպետին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Garegin b 2
Նորություններ

Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը

28 Հունվարի, 2014
18 2 3
Նորություններ

Սկսվեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի համաժողովը

18 Ապրիլի, 2017
Hogehangist odachu
Նորություններ

Ամենայան Հայոց Կաթողիոկսի խոսքը ԼՂՀ ռազմաօդային ուժերի կործանված ուղղաթիռի զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողության առիթով

25 Նոյեմբերի, 2014
Dadivank 357
Հարցազրույցներ

Ինչպես փրկվեց Դադիվանքը. Տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

25 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?