Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը (նկարներ)

Published: 28 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նշվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը: Զորամիավորումը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին և մասնակցել արցախյան գոյամարտին:

  Այս առիթով, ի նշանավորումն այս հոբելյանի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, պետական ավագանու ներկայացուցիչներ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ կենտրոնական վարչության անդամներ, 5-րդ բրիգադի կամավորականներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկաները աղոթեցին Հայոց աշխարհի խաղաղության ու ապահովության, հայրենի սահմանների անառիկության և քաջարի հայ զինվորի աննկուն ոգու համար: Հոգևոր դասը նաև աղոթք բարձրացրեց Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հոգիների հանգստության համար:

Արարողության ընթացքում խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Այսօր բարձր նախագահությամբ և օրհնությամբ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամենքս համախմբվել ենք հայոց Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նշելու 25-րդ տարեդարձը հայոց բանակի հիմնասյուներից մեկը կազմող 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի, որը կազմավորվեց արցախյան ազատամարտի ու հայոց անկախության պայքարի մաքառումներում: Արցախյան ազատամարտը և հայոց անկախության հաստատումը ոչ այլ ինչ են, եթե ոչ մահվան մերժում և կյանքի հաստատում: 5-րդ բրիգադի մարտիկների կյանքը ընծայաբերվեց նվիրական այս գաղափարների իրագործմանը:

  Խոսել կամավորականների այս խմբի կազմավորման մասին՝ նշանակում է վերապրել հայոց ազատագրական պայքարի հերոսական վերջին իրադարձությունները:

Հիշել 5-րդ բրիգադի կազմավորման մասին՝ նշանակում է վերակենսավորել 90-ականների հաղթական ոգին, ոգի, որ չի ճանաչում վախ, ոգի, որ մերժում է մահը, վանում անվստահությունը, ոգի, որ ներշնչված է Աստծուց ու թրծված Ավարայրի և Սարդարապատի հերոսամարտերում:

  Մեր ժողովուրդը իր հոգում տակավին կրում է զրկանքների ու անգին կորուստների ցավը, որ վճարվեց հերոսական հաղթանակին հասնելու համար: Ցավերով ու կորուստներով հանդերձ մեր հոգին նորոգված է հաղթանակի բերկրանքով, մահվան դեմ հաղթանակի բերկրանքով: Մեր պատերազմը տակավին ավարտված չէ, սակայն: Իրավ է ասված, կյանքը պայքար է: Այս մասին է խոսում Քրիստոս, որ ասում է. «հուր եկա արձակելու երկրի վրա» (հմմտ. Ղուկ. ԺԲ 49): Սա հուրն է սիրո՝ ընդդեմ ատելության, սա հուրն է խաղաղության՝ ընդդեմ պատերազմի, սա հուրն է համերաշխության՝ ընդդեմ խռովության և վերջապես սա հուրն է Կյանքի՝ ընդդեմ մահվան: Այս հուրը չի կարելի մարել, չի կարելի հրաժարվել այս հրից: Մեր ժողովուրդը պատմության իր խավարը ցրել է սիրո, համերաշխության, արդարության ու կյանքի այս հրով:

Տրվել պառակտման գայթակղությանը, փնտրել թշնամիներ յուրայինների մեջ, մերժել հեղինակություններին ու վարկաբեկել, կեղեքել, նվաստացնել ու անտեսել զրկվածներին՝ նշանակում է շիջանել մեր կյանքի հուրը, մեր ճամփի լույսը:

  Մեր ժողովրդի զավակները իրենց կյանքը վճարեցին, որ մենք կյանք ունենանք, կյանքը վճարեցին, որ մենք ապրենք խաղաղ, ապրենք մեր ինքնության մեջ, խոսենք մեր լեզվով, ապրենք մեր հավատքով, պահենք մեր ավանդույթներն ու կենսաոճը, նվիրվենք մեր հայրենիքին, եկեղեցուն ու սրբազան արժեքներին:       Այսպես պիտի ապրի Հայաստանը և այսպես մահվանը պիտի հաղթահարի հայությունը», — ասաց Արշակ եպիսկոպոսը:

Շնորհավորելով ամենքին 5-րդ բրիգադի տարեդարձի առիթով` Սրբազանը նաև իր խոնարհումը բերեց հայոց անկախության համար զոհված զինվորներին ու զորականներին:

Այս առիթով շնորհավորելով 5-րդ կամավորական բրիգադի հրամանատարին` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին` Արշակ եպիսկոպոսն այնուհետ հրավիրեց Ամենայն Հայոց Հայրապետին օրհնելու հայոց նվիրյալ մարտիկներին:

«Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ուղղեց ամենքին: Հայոց Հայրապետը մաղթեց, որ հայոց բանակի կամավորականների արիությունն ու քաջությունը ներշնչանք լինեն ազգի բոլոր զավակների և, ի մասնավորի, հայոց բանակի զինվորների համար, որպեսզի խաղաղության մեջ կերտվի հայրենի երկիրը, իրագործվեն հայ ժողովրդի դարավոր երազները և ապահովվի հայոց ազգի ապահով ու բարօր կյանքը:

28 1 28 2 28 3 28 4 28 5 28 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ekeghecakan kyanq 27.11.2017 Եկեղեցական կյանք (27.11.2017)
Հաջորդ նյութը Arak ԱՌԱԿ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Datavori kirakin Mayr Atorum
Նորություններ

Անիրավ դատավորի կիրակի. պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

28 Մարտի, 2017
26.04
Նորություններ

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդես Մայր Աթոռում (նկարներ)

27 Սեպտեմբերի, 2017
Ghevondyanc qah. tesanyu
Նորություններ

Ղևոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)

22 Փետրվարի, 2017
Ekexecakan lrahos 23.05
Նորություններ

Եկեղեցական կյանք 23.05.2016

24 Մայիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?