Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
30 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

Published 30 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված արարողությանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության տեսչական մարմնի, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և քոլեջների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ  ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազում մանկավարժներ:

 Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին:

Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ,

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Կրթության ասպարեզի պատասխանատուներ և մանկավարժներ,

 Մեծապես ուրախ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունելու և հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելու ամենքիդ նոր ուսումնական տարվա առիթով:

 Գոհունակ սրտով կատարեցինք կրթության մշակներիդ օրհնության արարողությունը, ավանդույթ, որը սկզբնավորվել է դեռևս 2010 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ Մայր Աթոռի գործակցության արդյունքում՝ արժևորելու կրթության դերակատարությունն ազգային և հայրենական մեր կյանքում և հայցելու Երկնավոր մեր Տիրոջ հովանին ու զորակցությունը նվիրական ձեր առաքելությանը:

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես կարևորել է մանկավարժի և ուսուցչի առաքելությունը՝ հստակ գիտակցությամբ, որ նրանց ձեռքերում է կերտվում ազգի ապագան, նրանց շնչի ներքո են հասակ առնում հայորդիները՝ իբրև ազնիվ սերմնահատիկ մեր ժողովրդի ազատ ու անկախ, բարօր ու առաջընթաց կյանքի և լուսավոր ապագայի: Դարերի հոլովույթում մեր վանական համալիրների հովանու ներքո հիմնվել են դպրոցներ, համալսարաններ ու գրադարաններ, ծաղկել են հազարավոր ձեռագիր մատյաններ՝ լուսավորելու հայ կյանքը գիտության ձեռքբերումներով: Եկեղեցու հոգածությամբ տարբեր ժամանակներում բազմաթիվ անհատներ կրթություն են ստացել նաև արտերկրի հռչակավոր համալսարաններում` հետագայում իրենց վաստակով համալրելով ազգի մեծերի բույլը: Այսօր էլ Հայոց Եկեղեցին թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ջանում է իր զորակցությունը բերել կրթության և գիտության զարգացման սրբազան գործին:

 «Խրա՛տ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն, քան թե ընտիր ոսկի: Իմաստությունը լավ է անգին քարերից, և թանկարժեք ոչ մի բան չի հավասարվի նրան» (Առակաց Ժ 11), – պատգամում է Սուրբ Գիրքը: Այս ճշմարտությամբ է առաջնորդվել մեր ազգը պատմության անգամ ամենածանր և ողբերգական շրջաններին` աննվազ պահպանելով սերն ու ձգտումը լուսավորության հանդեպ` հայոց մտքի ստեղծած գոհարների և անգամ մեկ ձեռագրի փրկությունը դիտարկելով իբրև երաշխիք ազգի հարատևության:

 Կրթության ասպարեզի սիրելի մշակներ, ազնվագույն ու ամենապատվական ծառայությունն է, որ բերում եք մեր ժողովրդին, որովհետև ձեր կողմից սերմանված արժեքներն ու փոխանցված գիտելիքներն են ձևավորում մեր ժողովրդի ազգային դիմագիծը, պայծառացնում հոգու տաճարը՝ հանուն աշխարհասփյուռ հայ կյանքի առաջընթացի: Այս իմաստով խիստ կարևոր է ձեր նախանձախնդիր, համբերատար և հետևողական աշխատանքը յուրաքանչյուր մանուկի, պատանու և երիտասարդի հետ՝ նրանց հոգեկերտվածքի մեջ տեսնելով նոր լուսավորիչների, մաշտոցների, վարդանների, թումանյանների, կոմիտասների, մանթաշյանների, անդրանիկների և մոնթեների:

 Այսօր աշխարհում նկատելի  են ազգայինի ու ավանդականի կարևորությունը  նվազեցնելու, ժողովուրդների կյանքում դարերով բյուրեղացած ընկալումները խեղաթյուրելու միտումները, որոնք նոր մարտահրավեր են նետում նաև մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին: Ձեր ամենօրյա աշխատանքի և նախանձախնդրության շնորհիվ է, որ կարող պիտի լինենք զերծ պահել մեր երկիրը ազգային ու հոգևոր մեր ինքնությանը ոչ հարիր, անցանկալի երևույթներից:

 Մեր Եկեղեցում այս տարին հռչակված է որպես  Ընտանիքի տարի՝ նպատակ հետապնդելով տարբեր ձեռնարկների և նախաձեռնությունների միջոցով  ընդգծելու ընտանիքներում ճշմարիտ ազգային, ավանդական արժեքների զորացման, մանուկների հայեցի դաստիարակության և կրթության կարևորությունը: Ավանդականն  ու ազգայինը մեր ինքնության ու  դիմագծի այն ամուր հիմքն են, որի վրա միայն խարսխված պիտի լինի նոր ժամանակներին համահունչ 21-րդ դարի ազգային մեր առաքելությունը:

 Սիրելիներ, գիտական մտքի աննախադեպ զարգացման մեր օրերում մեր ժողովուրդը առավել, քան երբևէ կրթության ու գիտության ասպարեզում պետք է կարողանա աշխարհին համաքայլ ընթանալ և ի հարկի իր ձեռքբերումներով անգամ ավելին անել` ի զորու լինելու ապահովել հայրենի մեր երկրի խաղաղ, անվրդով ու ծաղկյալ կյանքը, իրականացնել մեր ազգային իղձերն ու դարավոր ձգտումները:

  Այս առումով կրթության մշակներիդ երախտարժան գործի բարձր գնահատանքով` Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով Տիրոջ առատ օրհնությունները Ձեզ՝ անսպառ եռանդով, անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ շարունակելու մեր զավակների կրթության և լուսավորության աստվածահաճո ծառայությունը:

 Թող Ամենողորմ Աստծու հովանին, օրհնությունն ու առատ շնորհները անպակաս լինեն ձեզանից: Թող Տերը խաղաղության ու պայծառության մեջ պահի հայրենի մեր պետությունը և պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին հաջողություններով առլեցուն բարօր կյանք:

30 1 30 2 30 3 30 4 30 5 30 6 30 7 30 8 30 9 30 10

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator veran.1 Մայր Աթոռը պարզաբանել է Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված տեղեկությունները
Հաջորդ նյութը Garegin Erkrord 237 Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?