Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
011 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ, տեսանյութ)

Published 11 Սեպտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:

 Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:

 Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու պատգամը բերեց կրթության նվիրյալներին։

 «Հարգելի ռեկտորներ,
Սիրելի մանկավարժներ,

 Կրթության ոլորտի պատվարժան պատասխանատուներ,

 Ուրախ ենք վերստին ընդունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ուսումնական նոր տարվա սկզբին բարի ավանդույթով դուք ուխտավորաբար ձեր քայլերն եք ուղղել Մայր Աթոռ՝ զորանալու ձեր հավատքի ու կոչման մեջ և գովելի եռանդով ու անմնացորդ սիրով շարունակելու նոր սերնդին կրթելու ձեր նվիրական առաքելությունը։

 Գոհունակ սրտով կատարեցինք կրթության մշակներիդ օրհնության կարգը՝ հայցելով Տիրոջ շնորհները, զորակցությունն ու առաջնորդությունը ձեզ։ Մեր ժողովուրդը մշտապես բարձրագույն պատվի է արժանացրել կրթության մշակներին՝ միջնադարյան վարդապետներից մինչև մերօրյա ուսուցիչներ, խոնարհվել նրանց առաքելության առջև, քանզի գիտակցել է ուսման և լուսավորության արժեքը կյանքում և դերակատարությունը ազգի ապագայի կերտման գործում։ Այս տարի, սիրելիներ, առանձնակի իրավիճակում ենք հանդիպում միմյանց։ Համավարակի առաջ բերած խնդիրները հուզում են մեր կյանքը, դժվարություններ են հառնած նաև կրթության կազմակերպման բնագավառում։ Մենք հավատում ենք, որ բոլոր դժվարություններով հանդերձ, դուք՝ կրթության գործի նվիրյալներդ, ջանք ու եռանդ չեք խնայելու, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեք և կրթեք մեր զավակներին։ Ձեր անդուլ աշխատանքով է, որ ուսումնական տարին պիտի լինի հաջողված՝ գոհունակություն պարգևելով ինչպես ձեզ, այնպես և՝ սովորողներին, նրանց ծնողներին և մեզ բոլորիս։ Ձեր հաղորդած գիտելիքները, սերմանած հոգևոր արժեքները ուժ և զորություն են մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար։ Դուք միտք ու հոգի կրթողներ եք, այդ պատճառով ձեր առաքելությունը իրականացնում եք ինչպես մասնագիտական կարողություններով, այնպես և՝ ձեր հեղինակությամբ, ձեր դավանած արժեքներով, ձեր սիրով առ հայրենին և ձեր հավատքով առ Աստված։ Ձեր աշակերտները կրում են կնիքը ոչ միայն ձեր մատուցած գիտելիքների, այլև՝ ձեր հոգու և ներաշխարհի, ձեր ազգասիրության ու հայրենանվիրումի։

 Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր Եկեղեցու առաքելության ծիրում։ Սահակ-Մեսրոպյան դպրոցը ժամանակին համահունչ կրթություն ապահովելու իր դարավոր ավանդներով դարձել է գրավականը մեր ազգային-քրիստոնեական ինքնության և մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության։ Այսօր նույնպես մեր Եկեղեցին իր պարտքն է նկատում հայրենի պետությանը աջակցել՝ կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր երկրի գիտակից քաղաքացիներ, զարգացած, նպատակասլաց և պատասխանատվության բարձր զգացումով սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին, տեր լինելու մեր երկրի ու ժողովրդի ապագային։

 Այսօր Մենք կուզենայինք անդրադառնալ նաև կրթության բնագավառում ձեռնարկվող փոփոխություններին, որոնք, մասնավորապես հայագիտական առարկաներին վերաբերող դիքորոշումներում մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել մեր ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ Մասնավոր մտահոգություն է Մեզ համար նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով։ Գիտակրթական հաստատությունների, ինչպես և մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկները ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։ Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում Հայոց Եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր Եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին։ Իբրև ժողովուրդ՝ մենք մեզ քրիստոնյա գիտենք։ Ուրեմն, պիտի ճանաչենք մեր Եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի մեր զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով, լինեն Աստծո սուրբ ներկայության բնակարան, բարիքի ձգտող, մարդասեր, ազնիվ, օրինապահ ու արդարամիտ։ Սաղմոսերգուի շուրթերով անտեղի չի ասված՝ «Երանի այն ազգին, որի օգնականը տեր Աստված է» (Սաղմ. ԼԲ 12)։ Ինքնաճանաչ, քրիստոնեական արժեքները կարևորող, Աստվածասեր և հայրենասեր սերունդ կրթելով` մենք պիտի զորանանք, զարգանանք ու առաջադիմենք և ընթանանք դեպի մեր նվիրական նպատակների իրագործումը։

 Սիրելի ռեկտորներ, մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, ուսումնական նոր տարվա առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք վերստին բերում ձեզ։ Մաղթում ենք, որ երկնային բարիքները մշտապես հեղվեն ձեր ընտանեկան հարկերից ներս, և Աստված Սուրբ Հոգու շնորհներով զարդարի ձեզ և ձեր սաներին, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի գիտության ու կրթության շավիղներում ձեր եռանդագին ու շնորհակալ առաքելության ճանապարհին։

 Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին և պահպանի Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո այսօր և միշտ. ամեն», – ասաց Հայոց Հայրապետը:

 Ի պատիվ արարողության մասնակիցների տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ևս մեկ անգամ ներկաներին բարի գալուստ մաղթելով համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձավ ազգային ինքնության և նկարագրի կերտման գործում ուսուցչի կարևոր առաքելությանը՝ մաղթելով բեղուն և արգասաբեր ուսումնական նոր տարի։

 Հրավիրյալներն առիթ ունեցան նաև շրջելու Մայր Աթոռի թանգարաններով։

011 1 011 2 011 3 011 4 011 5 011 6 011 7 011 8 011 9 011 10 011 11 011 12 011 13 011 14 011 15 011 16

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 8 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին (նկարներ)
Հաջորդ նյութը 13 2 Սուրբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?