Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr ator 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Published: 6 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:
Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.
«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,
Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ:

 Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:

 Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:

 Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:

 Հորդորում ենք մեր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիների և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող ամեն մի խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասումներին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի մեր երկրի զորացման:

 Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն պարգևի ամենքիս, իմաստության շնորհով պայծառացնի մեր միտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր ամենախնամ հովանու ներքո միշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմածինը և մեր Հայոց աշխարհը:

«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 142 Եկել է բացահայտումների ժամանակը. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն
Հաջորդ նյութը Hovnan arqeps Terteryan ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն անդրադառնում է Հայ եկեղեցու հեղինակության դեմ վերջին ամիսներին կատարվող ոտնձգություններին (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Garegin 2 nd1
Նորություններ

Ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն

8 Մայիսի, 2013
Garegin B 901
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

1 Սեպտեմբերի, 2021
29 7
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը (նկարներ)

29 Սեպտեմբերի, 2016
Hayr Mesrop Gheghard
ՍոցկայքերՀարցազրույցներ

«Ծաղկազարդ՝ արտակարգ իրավիճակում»․ հարցազրույց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․Մեսրոպ վարդապետ Պարսամյանի հետ (տեսանյութ)

6 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?