Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Jragaluyc 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ (նկարներ)

Published: 6 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրեշտակաբարբառ Ս. Ծննդյան բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Մինչ Ս. Պատարագի սկսվելը, կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, ապա Մայր Աթոռի չորս միաբան սարկավագների կողմից ընթերցվեց Դանիելի մարգարեությունը:
Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին:
«Ինչո՞ւ ենք մենք տասնամյակներ անց` Ճրագալույցի այս երեկո, դարձյալ եկեղացական տոնակարգի համաձայն եկել Աստծուն ընդառաջ: Որպեսզի մեր ընտանիքներ տանենք եկեղեցու խորաններից վառված այն տաք և ջերմ ճրագը, որ, իբրև Տիրոջ Լույսի խորհրդանիշ, պիտի գա մեր կյանքը, մեր հոգին տաքացնելու և ջերմացնելու, պիտի գա հաշտեցնելու մեզ ինքներս մեզ հետ, հաճություն հաստատելու մեր համամարդկային միջավայրի մեջ, պիտի գա իր փառքի հաստատությամբ, որպեսզի հոգևոր խաղաղություն հաստատի մարդկանց կյանքում:
Ս. Ծննդյան դրվագում ավետարանիչները մեզ փոխանցում են՝ Հիսուսի ծնողները՝ Մարիամը և Հովսեփը, ինչպես իջևանատեղի չգտնելով, քարայրի մեջ պատսպարվեցին ու այդ շրջանում երկնքից ճառագայթող մի աստղ, որ ամենափայլունն ու ամենազորեղն էր՝ իբրև Աստծո հայտնության նշան, ցույց տվեց կայացած, նյութապես հարստացած, իշխանության մեջ ամրացած և սակայն գիտության փնտրտուքի մեջ գտնվող երեք մոգերին, ովքեր քայլեցին, անցան իրենց կյանքի ճամփան և եկան ընդառաջ այդ Լույսին և գտան Հիսուսին և իրենց կյանքից, իրենց ձեռքբերումներից ընծայաբերեցին երկնքի և երկրի Արարիչ Աստծուն, Ով եկել էր մարդկային մեղքը վերացնելու, ով եկել էր մարդուն մխիթարություն բերելու, աղքատներին ու կարոտյալներին արդարություն հաստատելու և արդարությամբ դատելու, Ով եկել էր Աստծուց հեռացած մեղավորներին և նյութի մեջ ճահճացած իշխանավորներին ողորմությամբ և գթությամբ դատելու, Ով եկել էր՝ իբրև սիրո հայտնություն, սիրո խորհրդի կանչելու և ասելու՝ «Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես ձեզ հանգիստ պիտի պարգևեմ»:
Այսօր, երբ մենք գտնվում ենք Ս. Ծննդյան մեծագույն համաքրիստոնեական տոնակատարության նախատոնակի, այս նախաճաշակի խորհրդի մեջ, առաջին հերթին մեր աղոթքների մեջ պիտի խորհրդածենք Տիրոջ ծննդյան սիրո խորհրդի մասին, պիտի մտածենք՝ արդյոք մենք՝ իբրև Աստծո հոգևոր զավակներ, ինչպե՞ս ենք արժևորում Ս. Ծննդյան խորհուրդը մեր կյանքում:
Եթե մենք գիտենք, որ Աստված այնքան սիրեց մարդուն, այնքան սիրեց Իր արարչագործությունը, որ մինչև իսկ Իր Միածին Որդու մեջ այդ սերը հայտնեց՝ իբրև փրկություն մարդու, իբրև կանչ հավիտենական կյանքում բնակության համար:
Ուրեմն՝ մենք, սիրելիներ, այդ սիրո ճանաչողության ճանապարհը պիտի փնտրենք, որովհետև եթե մեր գործերը խավար են, և մենք չենք ուզում, որ այդ գործերը հայտնի լինեն, մենք ճշմարիտ քրիստոնյա չենք, իսկ եթե ճանաչում ենք Աստծո Լույսը, և եթե այդ Լույսը մեր կյանքում այդպիսի ճանաչողությամբ փառավորվում է, ուրեմն՝ սիրո գործերով Աստված հանապազ ծնվում է մեր կյաքնի, մեր հոգու, մեր սրտի մսուրի մեջ», — նշեց Սրբազան Հայրը:
Պատարագիչ Սրբազանը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն իրական մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կայնքում և հավատքի գործերի մեջ:
Հավարտ Ս. Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Ավագ Ս. Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվեց դեպի Հին Վեհարան, ուր, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Jragaluyc 1 Jragaluyc 2 Jragaluyc 3 Jragaluyc 4 Jragaluyc 5 Jragaluyc 6 Jragaluyc 7 Jragaluyc 8 Jragaluyc 9 Jragaluyc 10 Jragaluyc 11 Jragaluyc 12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 7 Հունվարի 5† Եշ. Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Հաջորդ նյութը Chragaluyc 2017p Եկեղեցական կյանք (05.01.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

4 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին (նկարներ)

4 Դեկտեմբերի, 2019
Bagrat Galstanyan 245 e1580391769582
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՀԱՐԱՆԸ (ԴԻՎԱՆԱՏՈՒՆԸ) ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է…

8 Հուլիսի, 2018
22 31
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

22 Ապրիլի, 2013
Garegin b ese
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից-հատուցում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

16 Հոկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?