Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը և ՀՀ սփյուռքի նախարարությունը համատեղ կազմակերպել են գիտաժողով՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (1918-2018 ԹԹ.)» խորագրով:
Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. մայիսի 22-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, սկիզբը ժամը 10:00-ին:
Զեկուցումները կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում և առանձին ժողովածուով:
___________
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
Հեռ.՝ 010 51 7253
Էլ.հասցե՝ matenadaran.etchmiadzin@gmail.com