Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
09 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
UncategorizedՆորություններ

Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Published: 9 Մայիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

 Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Այսօր մայիսի 9-ն է` մեր հաղթանակների եռատոնը, երբ հիշատակում ենք հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։
 Այսօր, սակայն, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը հեռավոր մի իրականություն է նոր սերնդի համար, երբ Շուշին գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ Արցախի Պաշտպանության բանակի հետագա ճակատագիրը մշուշոտ է, թվում է, անհնար է խոսել հաղթանակների մասին։ Սակայն հենց այս մռայլ օրերին է, որ ավելիով կարիքն ունենք լսելու հաղթանակի պատգամը և հիշատակելու հաղթանակի այն ոգին, որը գրավականն է մեր բոլոր հաղթանակների»:
 Հայր Մեսրոպը, խոսելով նաև Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հաղթական հարության մասին, ընդգծեց, որ նույնիսկ հուսաբեկության ամենածանր օրերին, ինչպես մեր Տիրոջ Հայության ավետիսից առաջ առաքյալներն ու Նրա հետևորդներն էին, պետք է հաղթանակի լույսը առաջնաշարժիչ ուժ լինի և խոստումնալից ապագայի կերտումը՝ նպատակակետ մեզ համար։
 Հայր Սուրբը հավելեց, որ այս օրերին, նաև սրտաբուխ աղոթքով հիշատակում ենք բոլոր նրանց, որոնք հավատով և հաղթանակի զգացումով դարերի հոլովույթում նահատակվեցին հանուն ազատ կյանքի, հանուն իրենց քրիստոնեական հավատի և սրբազան հայրենիքի։ Ապա աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը հայցեց Տիրոջից, որ Երկնքի Արքայության լույսերի մեջ բնակեցնի մեր բոլոր նահատակների հոգիները։
Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Ամենակարողն Աստված պահի ու պահպանի մեր նվիրական հայրենիքը և իմաստնություն ու խորագիտություն պարգևի ամենքին, որպեսզի կարողանանք ազգովին համախումբ կերտել մեր հաղթական գալիքը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության, ի պայծառություն մեր հայրենիքի և մեր Առաքելական Մայր Եկեղեցու։
 Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
 Նույն օրը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին:
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ghazanchecoc Mayr Ator Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Հաջորդ նյութը Garegin B368 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

mayr ator dfwjenr
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը կգումարվի Մոսկվայում

15 Մայիսի, 2017
Garegin B 215
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

15 Փետրվարի, 2019
Hogehangist 3
Նորություններ

Կատարվեց հոգեհանգիստ բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար (նկարներ)

27 Մայիսի, 2024
12 4 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց դերասան Ջոն Մալկովիչին (նկարներ)

12 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?