Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Մայիսի 27 † Բշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց
Ընթերցումներ Սբ. Գրքից

Մայիսի 27 † Բշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց

Published: 25 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԱՌԱԿՆԵՐ 31.29-31։ ԵՍԱՅԻ 61.10-62.3։ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 15.30-16.2։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.26-33։

ԱՌԱԿՆԵՐ

29Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից։ 30Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայեւ ոչ էլ սին գեղեցկութիւն»։Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի։ 31Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից։

ԵՍԱՅԻ

10Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով։ 11Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ։
62 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ։ 2Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու։ 3Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

30որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնը ընդունելի լինի սրբերին. 31այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծու կամքով, հանգստանամ ձեզ հետ։ 32Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամէն։
16 Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու, 2որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ. քանզի ինքը եւս հոգատար եղաւ շատերին եւ ինձ էլ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

26Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի։ 27Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ 31Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի մասին

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 26 † Կիր. Ա կիր. զկնի Հոգեգալստեան: Սկիզբն Յարութեան Կիւրակէից: Յիշատակ Եղիայի մարգարէին
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 28 † Գշ. ԲՁ. Սրբոց կուսանացն Գայիանեանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mayr ator 1
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 30 † Կիր. Ը կիր. զկնի Ս. Խաչի

28 Հոկտեմբերի, 2016
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հուլիսի 7 † ԲՁ. Կիր. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ)

5 Հուլիսի, 2024
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Նոյեմբերի 28 Եշ. ԲՁ. Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

26 Նոյեմբերի, 2024
Astvacashunch1
Ընթերցումներ Սբ. Գրքից

Փետրվարի 14 † Կիր. Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման): ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ։ Տօն քառասնօրեայ գալըստեանն Քրիստոսի ի Տաճարն

12 Փետրվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?