Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Serovbe
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մահացել է Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը
Նորություններ

Մահացել է Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը

Published: 24 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 24-ին՝ կյանքի 61-րդ տարում, ի Տեր ննջեց Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը:

 Արժանապատիվ Տեր հայրը երկար տարիներ հոգևոր ծառայություն է մատուցել քաղաքամայր Երևանի եկեղեցիներում, և նրա կորուստը մեծ է Արարատյան Հայրապետական թեմի թե հավատացյալների, թե քահանայից դասի համար:

 Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի ու հավատացյալների անունից ցավակցություն ենք հայտնում Տեր հոր ընտանիքին՝ հայցելով Ս. Հոգու մխիթարությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

 Վաղը՝ հունվարի 25-ին՝ ժամը 18.00-ին, Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան կարգը: Հաջորդ օրը՝ հունվարի 26-ին՝ ժամը 10.30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կլինի Վերջին Օծման կարգը, այնուհետև՝ հուղարկավորությունը:

Կենսագրություն.

 Տեր Սերովբե (ավազանի անունը՝ Կառլեն) ավագ քահանա Պետրոսյանը ծնվել էր 1956թ. սեպտեմբերի 13-ին, Թբիլիսիում: 1958թ. ի վեր բնակվում էր Երևանում: 1974թ. ավարտել էր Երևանի Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցը: 1974-1976թթ. ծառայել էր խորհրդային բանակում (Սվերդլովսկ քաղաքում): 1979թ. սեպտեմբերին ընդունվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարան: 1981թ. ուսումը շարունակել էր ճեմարանում և 1983թ. ավարտել՝ պաշտպանելով ավարտաճառ: 1984թ. օգոստոսին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել էր ամուսնացյալ քահանա: 1984-1985թթ. ծառայել էր Երևանի Ս. Գևորգ, 1985-1986թթ.՝ Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղի Ս. Աստվածածին, 1986-2005թթ.՝ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: 1988թ. հոկտեմբերի 7-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել էր լանջախաչ, 1998թ. հունվարի 9-ին արժանացել էր ծաղկյա փիլոն կրելու իրավունքի: 2005թ. փետրվարի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել էր ավագության պատիվ: 2005-2015թթ. ծառայել էր Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 2015թ. ի վեր ծառայում էր Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: Ամուսնացած էր, ուներ 3 զավակ:

Աղբյուր՝ facebook.com/Qahana.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan kyanq 24..07.3016 Եկեղեցական կյանք (23.01.2017)
Հաջորդ նյութը T. Miqayel Քրիստոնեական ներողամտության մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Noraots episkoposner 6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եպիսկոպոսներին (նկարներ)

9 Հոկտեմբերի, 2023
Bagrat eps Galstanyan
Նորություններ

Չեմ մոռանա հանուն քեզ, Հայաստան, չեմ ների հանուն քեզ, Արցախ. Բագրատ Սրբազան (տեսանյութեր)

31 Մարտի, 2021
29 Nur
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի նռնօրհնեք

29 Դեկտեմբերի, 2014
Votnlva 2145
Նորություններ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ուղիղ)

9 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?