Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Paterazmi tesutyun24
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Լույս է ընծայվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի «Արդարացի պատերազմի տեսությունը» գիրքը
Նորություններ

Լույս է ընծայվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի «Արդարացի պատերազմի տեսությունը» գիրքը

Published: 30 Մայիսի, 2022
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի «Արդարացի պատերազմի տեսությունը» գիրքը՝ նվիրված ՀՀ ԶՈՒ առաջնորդության 25-ամյակին։

Հայրենիքի եւ հայրական օջախի պաշտպանության համար մղվող պատերազմը սիրո ամենաբարձր դրսեւորումն է։ Ինչպես Աստվածաշունչն է ասում. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»։ (Հովհ. 15.13)։ Հայ Առաքելական եկեղեցին ամենայն իրավունքով կարող է լինել այն բանակի կողքին, որի պատերազմն արդար է և սուրբ։ Հայ ազատագրական պայքարում (թե՛ միջնադարում, թե՛ մեր օրերում) Հայ եկեղեցին առաջնորդվել է ոչ միայն բացառապես քրիստոնեական, այլև համամարդկային բարոյականության չափանիշներով։ Քրիստոնեական ավանդական վարդապետության համաձայն՝ որոշ պատերազմներ արժանի են քրիստոնյաների մասնակցությանն ու պաշտպանությանը: Այդպիսի պատերազմները կոչվում են «արդարացի», երբ ճշմարտությամբ ղեկավարվող իշխանությունները ռազմական գործողությունների դիմելու համար ունեն իրավացի հիմք և արդար նպատակ։

Դեռ միջնադարում գոյություն են ունեցել պատերազմելու օրենքներ և կանոններ։ Իսկ արդեն մեր օրերում ՝ 20-21-րդ դարերում, արդարացի պատերազմ սկսելու և վարելու տեսության ու չափանիշների վերաբերյալ ստեղծվել է բավական հարուստ գրականություն, այդ չափանիշներն ստացել են կանոնական ուժ և ամրագրվել միջազգային իրավունքի նորմերով։ «Արդարացի պատերազմի» դրույթները պաշտոնապես ձևավորվել են ժամանակակից այնպիսի փաստաթղթերում, ինչպիսիք են Հաագայի և Ժնևի կոնվենցիաները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Թեև աշխարհն այսօր միանշանակ տարբերվում է նախորդ դարերից, այդուհանդերձ, պետությունները միմյանց միջև ծագող հարցերը շարունակում են լուծել նախորդ դարերում ընդունված ձևերով՝ զենքի և բռնության միջոցով։ Արդարացի պատերազմի տեսությունը հաստատում է, որ միշտ չէ, որ ուժի կիրառումը համարվում է անընդունելի։ Արդարացի պատերազմի տեսությունը պնդում է, որ պատերազմը կարող է որոշակի պայմաններում լինել բարոյապես արդարացված։ Այդ տեսությունն ստեղծել և զարգացրել են քրիստոնեական մտածողները, հատկապես աստվածաբաններն ու եկեղեցու հայրերը։ Դեռևս հին աշխարհում ստեղծվել են արդար պատերազմ մղելու և ռազմական ոլորտին վերաբերող բազմաթիվ աշխատություններ, օրինակ, Չինաստանում Ք.Ա. 6-5-րդ եւ 4-րդ դարերում, իսկ քրիստոնեական աշխարհում արդարացի պատերազմներին են անդրադարձել Օգոստինոս Երանելին և Թովմա Աքվինացին։ Հետաքրքրական է, որ ավելի վաղ շրջանի հեղինակները՝ թե՛ եկեղեցու հայրերը և թե՛ արդարացի պատերազմի տեսաբանները, խոսելով պատերազմի մասին, հակառակորդ մեղավոր կողմին հաճախ անվանում են «չար» կամ «չարագործ», իսկ նրանց կատարած գործերը՝ չարի գործեր։ Եվ քանի որ չարի ու բարու միջև հակասությունն ու պայքարը հոգևոր ոլորտից անցնում է նաև մարդկային հարաբերություններ ու ֆիզիկական կյանք, դրանից էլ սկիզբ են առնում բոլոր բախումներն ու հակամարտությունները թե՛ միջանձնային և թե՛ միջազգային փոխհարաբերություններում։(Չար-ոչ արարած՝ չ-ար, հակառակորդ Աստծու կամքին)։

Պատմության մեջ Արիստոտելն առաջինն էր, որն օգտագործեց «Արդարացի պատերազմ» արտահայտությունը։ Նա իր «Պոլիտիկա» աշխատության մեջ գրում է. «Պետություններին անխուսափելիորեն հարկ է լինում օգտագործել այնպիսի զինված ուժեր, որոնք պիտանի են ոչ միայն իրենց տարածքի պաշտպանության, այլև դրանից դուրս գտնվող վայրերում գործելու համար։ Եթե անգամ որևէ մեկը հավանություն չի տալիս նման կենսակերպին՝ ո՛չ մասնավոր, ո՛չ հասարակական, այնուհանդերձ պետք է թշնամիներին երկյուղ ներշնչել ոչ միայն երկիր նրանց ներխուժելու դեպքում, այլև այն ժամանակ, երբ նրանք հեռու են»։

Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի «Արդարացի պատերազմի տեսություն» գրքում աստվածաբանական և պատմափիլիսոփայական վերլուծությամբ ներկայացված են «Արդարացի պատերազմի» հայեցակարգային հիմնական ձևերն ու կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցու դիրքորոշումը պատերազմի էթիկական խնդիրների վերաբերյալ։ Զինվորական սխրագործությունները մեղավոր և Աստծուն ոչ հաճելի գործողություններ չէին, այլ ընդհակառակը՝ հավատքի գործեր էին, որոնց կատարման համար Աստված ինքն էր զորավիգ լինում այն մարդկանց, որոնք ամուր հավատք ունեին, վստահում էին իրեն և հաղթանակները կապում էին իր անվան հետ. «Նա ով ընդունում է Քրիստոսին որպես Տեր, զինվոր է և պարտավոր է պայքարել չարի դեմ»։

Հայ եկեղեցու տոնացույցում ընդգրկված են բազմաթիվ սրբերի հիշատակության օրեր, որոնք զինվորական են եղել, ինչպես, օրինակ, Սուրբ Սարգսի, Սուրբ Գևորգի, Սրբոց Ատովմյանց զորավարների և այլոց տոները։ Սա ցույց է տալիս հայ եկեղեցու դիրքորոշումը զինվորականության և հայրենիքի պաշտպանության նվիրական գործի հանդեպ։ Պատահական չէ, որ 2017 թ. հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ խաչվառներ օրհնվեցին և ընծայվեցին զորամիավորումներին։ Խաչվառը տերունի և սրբերի պատկերներով դրոշ է։ Մարտերից առաջ հայոց հայրապետները օրհնել են բանակը և ուղեկցել խաչով ու խաչվառով։ Հայ եկեղեցին կոչվում է «Զինվորյալ եկեղեցի», որի հաղթության նշանն է խաչվառը։

Միանշանակ է, որ քրիստոնյա Հայաստանի քաջարի բանակը պետք է պաշտպանի իր երկիրը, հավատը, անկախ պետականությունը և ժողովրդին՝ նոր ոգով, թշնամու նկատմամբ նոր մոտեցմամբ։

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Աղբյուր՝ www.hayzinvor.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr tachar Veranorogum Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգումը 2022-ի մայիս ամսվա դրությամբ (տեսանյութ)
Հաջորդ նյութը Gevorgyan 1 Գևորգյան ճեմարանը հայտարարում է 2022-2023 ասպիրանտուրայի ընդունելություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

6 2 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը (նկարներ)

6 Դեկտեմբերի, 2019
20.06.10
Նորություններ

Օծվեց Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթի խաչը (նկարներ)

20 Հունիսի, 2020
22 Srbapatker
Նորություններ

Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ

22 Հունիսի, 2015
Kentronakan evropa
Նորություններ

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակության հոգևորականները՝ Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ

2 Օգոստոսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?