Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ulf Ekman
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Կյանքի խոսք» աղանդավորական միջազգային կառույցի հիմնադիրը հրաժարվել է իր ստեղծած կառույցից. Ի՛նչ է սպասվում հայաստանյան «Կյանքի խոսք»-ին` առանց Ուլֆ Էկմանի
Նորություններ

«Կյանքի խոսք» աղանդավորական միջազգային կառույցի հիմնադիրը հրաժարվել է իր ստեղծած կառույցից. Ի՛նչ է սպասվում հայաստանյան «Կյանքի խոսք»-ին` առանց Ուլֆ Էկմանի

Published: 16 Մարտի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բարի կիրակի, բարեկամներ, այսօր Անառակի կիրակին է. Անառակ որդու հայտնի առակի ուղերձով է բացվում այս շաբաթը Պահքի ճամփորդներիս համար: Ու թերևս տեղին է հիշել ներող հոր խոսքը, երբ տեսնում է դարձի եկած իր զավակին` «իմ այս որդին մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց»: Ահա հենց այսպես, վերջերս դարձի է եկել Կյանքի խոսք միջազգային կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանը: Նա իր հայտարարությունը արել է անմիջապես իր կառույցի կիրակնօրյա հավաքին` նկատելով, որ դա կարող է թվալ արմատական, բայց խաղաղություն բերող: Նա դարձի է եկել՝ վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը:
Մի քանի օր է ինչ հոգևոր և աշխարհիկ լրատվամիջոցները ողողված են ցնցող լրատվությամբ՝ Համաշխարհային “Կյանքի Խոսք” աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ ՈՒլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Սա մեծ ցնցումներ է առաջացրել նաև ՀՀ-ում , քանի որ այս կառույցը ու սրան հարող այլ աղանդներ ագրեսիվ քարոզչություն էին անում նաև այստեղ` օգտագործելով PR բոլոր զենքերը` մինչև իսկ շոուբիզնեսում ամրանալը: Ու տեղեկացնեմ, որ Հայաստանում նրանք նոր անդամագրված ցանկացած մեկին նվիրում էին հենց այս մարդու գիրքը` իբրև ուղեցույց: Հիմա ի՛նչ են նվիրելու, ինչպես են բացատրելու այս` իրենց համար անցանկալի իրավիճակը: էհ: Արթուր Սիմոնյանը իր հետևորդների գումարները փաստորեն իզուր մսխեց, իզուր կառուցեց նոր-գիգանտ շենքը- «եկեղեցին». Շենքը կա, իրենց առաքելության ռահվիրան չկա:
Էկմանը հրաժարվել է նաև Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն և իր որդին մեղադրվում են $12.000.000 յուրացման մեջ: Իր հրաժարականի նամակում Ուլֆ Էկմանը գրում է.
«Ես հասկացա, թե որքան քիչ գիտեի Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգևոր կյանքի և վարդապետության մասին: Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ և չար կեցվածք ունեի նրանց հանդեպ և չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա և ապաշխարեցի անհոգ, անփույթ և մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, և հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները և խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետուտյուն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդե սերունդ»:
Որքան էլ կյանքի խոսքի քարոզիչները փորձում են ասել թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այդ որոշումը կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաև անուղակիորեն ՈՒլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը:
ՈՒլֆ Էկմանի հայտարարությունը կարող եք դիտել այստեղ

Գրռում՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/779005242110436?stream_ref=10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մարտի 16 † Կիր.Գ կիր. Քառասնորդական պահոց (Անառակին)
Հաջորդ նյութը Bagrat eps Բարդակչյանին և մեր բաժանված եղբայրներին հրավիրում եմ Մեծ Պահքի ապաշխարության

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Em despan 20
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

20 Սեպտեմբերի, 2023
09 Nor hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

9 Հոկտեմբերի, 2017
Shabaty hay ekeghecum 2 8
Նորություններ

ՇԱԲԱԹԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ (հունվար 2-8)

6 Հունվարի, 2017
Ararat amsagir
Նորություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՍԿԱՆ»

12 Նոյեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?