Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kusutyun1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կուսության մասին
Քրիստոնեական

Կուսության մասին

Published: 4 Օգոստոսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Կուսությունը մարդկային ամենամեծ առաքինությունն է: Սա վկայեց նաև Քրիստոս, երբ ասաց. «Այն ժամանակ Երկնքի Արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. 25.1):

Այսօր ոմանք այս մեծագույն առաքինությունը հաճախ թերություն են համարում: Մարդիկ կան, հատկապես կանայք, ովքեր կյանքի տարբեր պատճառների բերումով չեն ամուսնանում, շարունակում են իրենց կուսական կյանքը, սակայն դա թերություն են նկատում: Մինչդեռ այդ մեծագույն առաքինությունը շատերին չի տրված տանելու: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ հանդերձյալ կյանքում մարդկանց փառքն ու պսակը տարբեր է լինելու: Սա է վկայում նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15.41): Եվ ահա կույսերի տեղը լինելու է բոլորից բարձր` հրեղեն երկնքում:

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ միայն կույսերն են խառնվելու հրեշտակներին` ձևավորելով հրեշտակաց տասներորդ դասը, որովհետև կուսությունը հրեշտակների գործ է: Կույսերի մասին ավետարանական առակում հինգը կույսերը կոչվում են հիմարներ, մերժվում են Քրիստոսի կողմից և չեն կարողանում մտնել Երկնքի Արքայություն:

Բայց ո՞րն էր արդյոք պատճառը. չէ՞ որ բոլորն էլ կույսեր էին, բոլորն էլ մեծ ճգնությամբ պահել էին այդ ամենամեծ առաքինությունը: Հիմար կույսերը չկարողացան վառ պահել իրենց լապերները: Լապտերը երեք բաներով է վառվում` լույս կամ կրակ, ձեթ և պատրույգ: Եթե սրանցից մեկը պակասի, ապա լապտերը կհանգչի: Լույսը կուսության առաքինությունն է, ձեթը` մարդասիրությունը և ողորմությունը, իսկ պատրույգը` ճշմարիտ դիտավորությունը: Ահա այսօր շատերն ունեն այս մեծագույն առաքինությունը, դրա հետ մեկտեղ նաև մարդասեր են և ողորմություն են անում, սակայն չունեն ճշմարիտ դիտավորություն:

Մինչ շատերի հայացքներն ուղղված են դեպի երկիր, քչերն են իրենց հոգևոր հայացքները երկինք բարձրացնում: Հիմար կույսերը նրանք են, ովքեր մարմնավորը ցանկացան և դրանից էլ զրկվեցին: Բոլորն էլ կույսեր էին, սակայն կեսը մերժվեցին, որովհետև Քրիստոս ասում է. «Այո, կույս եք, բայց հիմար եք, աշխատեցիք, բայց վարձ չունեք, երկնայինին հարսնացաք, բայց զարդերը չպահեցիք»: Եվ այս մեծագույն առաքինությունն ունեցողները պետք է նաև ճիշտ դիտավորություն ունենան, իրենց հայացքներն ու հոգիներն ուղղեն դեպի Աստված: Իսկ մնացած մարդիկ պետք է խոնարհվեն իբրև մարգարիտ ողջախոհությունն ամփոփող այս մեծագույն առաքինությունն ունեցող մարդկանց առջև, որովհետև, ինչպես ասվում է Հայտնության գրքում, նրանք միշտ փառավոր կերպով լինելու են Քրիստոսի հետ, ուր էլ Նա գնա (Հայտ. 14.4):

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 1 Օգոստոսի 5 Ուր. Պահք
Հաջորդ նյութը tagavor Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Noyi Tapan
Քրիստոնեական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ

9 Նոյեմբերի, 2016
Քրիստոնեական

Խաղաղության որոնում , թե՞…

4 Դեկտեմբերի, 2013
S. Errordutyun
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

25 Օգոստոսի, 2014
eremyan
Քրիստոնեական

Երեմյան խցեր (տեսանյութ)

23 Նոյեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?