Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Iran hamajoghov 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ

«Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Published: 22 Դեկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի և մշակույթի կազմակերպության հետ համատեղ:

Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ողջույնի խոսքերով:

Նաթան արքեպիսկոպոսն իր ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները:

Այնուհետև օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․թ․Պարգև Բարսեղյանը («Հայերը Իրանի հասարակական և մշակութային կյանքում (20-21-րդ դարեր)), Իրանի կանանց և ընտանիքի մասին հետազոտությունների կենտրոնի գիտական կազմի և կանանց կրոնագիտական դպրոցի քաղաքական խորհրդի ու կանանց սոցիալ-մշակութային խորհրդի անդամ փ,գ․դ. տիկին Ֆարիբա Ալասվանդը («Կանանց դերը տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցության զարգացման գործում»), ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Վարդան Ոսկանյանը («Իրանական ծագման քրիստոնեական եզրույթների որոշ նմուշներ հայերենում») և դոկտոր տիկին Էնսիյե Ղանազադեհը («Կրոնների խաղաղ գոյակցություն Իրանում»)։

Գիտաժողովի երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան դոկտոր Սեյյեդ Մոնզեր Հաքիմը («Հավատացյալների սոցիալական պատասխանատվությունն այլ կրոնների հետևորդների նկատմամբ»), ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը («Հայ Առաքելական Եկեղեցու դերը մերձավորարևելյան սոցիալ-մշակութային և քաղաքական ժամանակակից համակարգերում»), դոկտոր Ջավադ Ջաֆարին («Կրոնական երկխոսության կարևորությունը տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցության ամրապնդման համար») և Գևորգայն հոգևոր ճեմարանի ու Սևանի վազգենյան դպրանոցի տեսուչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը («Կրոնական երկխոսությունը որպես հակամարտությունների հաղթահարման միջոց»):

Վերջում կատարվեց ներկայացված զեկույցների ընդհանուր ամփոփում և հայտարարության տեքստի ընդունում։

Iran hamajoghov 1 Iran hamajoghov 2 Iran hamajoghov 3 Iran hamajoghov 4 Iran hamajoghov 5 Iran hamajoghov 6 Iran hamajoghov 7 Iran hamajoghov 8 Iran hamajoghov 9 Iran hamajoghov 10 Iran hamajoghov 11 Iran hamajoghov 12 Iran hamajoghov 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Irani despan 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին (տեսանյութ)
Հաջորդ նյութը Arshak eps23 Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հարցազրույցը 24news.am լրատվական կայքին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Նորություններ

Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը

10 Մարտի, 2016
Mets Britania
Նորություններ

Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

8 Սեպտեմբերի, 2023
garegin b ef321
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

10 Հունվարի, 2017
Mardasirakan chemaran PN 3
Նորություններ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շրջանավարտների հայրենասիրական պատրաստակամությունը

1 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?