Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ

«Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Published: 28 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում՝ կազմակերպված ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

 Քննարկմանը բացման խոսքերով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին:

 Նաթան Սրբազանն իր ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները և երախտագիտություն հայտնեց հայ-իրանական հանդիպում-քննարկման կազմակերպիչներին:

 Սրբազան Հայրը կարևորեց նման քննարկումները, որոնք նպատակ են հետապնդում նպաստել տարածաշրջանում բնապահպանության մշակույթի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների արծարծմանը: Նաթան արքեպիսկոպոսը մտահոգությամբ նշեց, որ մարդկանց կողմից բնության չարաշահումն ու շահագործումը և դրանից բխող հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ինչն անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, այդ թվում նաև` Հայաստանում: Սրբազան Հայրը մասնավորաբար ընդգծեց ու հաստատեց այն իրողությունը, որ բոլոր կրոնները պարտավորեցնում են իրենց հետևորդներին պահպանել բնությունը՝ իբրև Աստծո արարչագործություն:

 Իր հերթին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարևոր քայլ և հույս հայտնեց, որ ընդհանուր մտահոգիչ հարցերի շուրջ նման քննարկումները տեղի կունենան պարբերաբար և կձևավորեն երկխոսության բարի մի ավանդույթ:

 Ապա օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ կ.գ. թեկնածու Նելլի Հովհաննիսյանը («Մարդու և բնության փոխազդեցությունը և փոխընկալումը ժամանակի մեջ») և Թեհրանի Գիտության և մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի «Մշակույթ, արվեստ և ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմադհոսեյն Իմանի Խոշխուն («Կրոնական զբոսաշրջություն, մարդ և բնություն»):

 Հանդիպման երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան Իրանի կրոնագետների գերագույն խորհրդի քարտուղար և Շիագիտության համաշխարհային կոնգրեսի նախագահ դոկտոր Այաթ Փեյմանը («Զբոսաշրջություն, բարոյականություն, խաղաղություն և բարեկամություն») և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը («Արարչագործության հետ ներդաշնակ»):

 Զեկուցողները նաև պատասխանեցին ներկաների հարցերին, ներկայացրեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կատարվեց քննարկված նյութերի ընդհանուր ամփոփում:
28 1 28 2 28 3 28 4 28 5 28 6 28 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Agahutan masin Ագահության մասին (առակ)
Հաջորդ նյութը Miqayel eps Եթե որևէ այլ եկեղեցի այս երկրում հավակնում է Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակին՝ հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arshak eps 742
Հարցազրույցներ

«3 տարի է Հայաստանի հողը տնքում է անհամերաշխությունից». Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան

18 Հունիսի, 2021
Abgar qahana1
Նորություններ

Ի տեր ննջեց Տ. Աբգար քահանա Քահքէճեանը

18 Հուլիսի, 2020
Garegin Erkrord 237
Եկեղեցական քարոզներ

Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց – 10 մտորումներ

21 Օգոստոսի, 2019
16.09
Նորություններ

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը

6 Հոկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?