«Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել:
Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ։
Հ.Գ. Ավելին՝ քիչ առաջ պարզվեց, որ իբրև թե անպատշաճ նամակագրություններ են բացահայտել իմ էջում։ Սա իրենց կեղծարար հայտնի ձեռագիրն է, որը նորություն չէ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: