Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06 11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է. Գարեգին Երկրորդ Հայոց Կաթողիկոս
Եկեղեցական քարոզներ

Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է. Գարեգին Երկրորդ Հայոց Կաթողիկոս

Published 6 Հունվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն,
… որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):

 Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,

 Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

 «Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, …որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունը իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ և սքանչելի»: «Երկնքի ու երկրի համար անպարփակելին,- ասում է նա,- խանձարուրով պատվեց… և սուրբ այրի մեջ բազմեց»: Սուրբ Ծննդյան սքանչելախորհուրդ այս իրողությունը, արդարև, հավատքով է ըմբռնելի, ինչպես հավատքով են տեսանելի Աստծո բարերար խնամքն ու գործերը, և զգալի՝ Տիրոջ կենարար ներկայությունն ու ներգործությունը: Այսօր մենք հավատքով հովիվների հետ ականջալուր ենք հրեշտակների ավետաբեր օրհներգությանը: Արևելքից ժամանած մոգերի հետ հավատքով տեսնում ենք քարայրում ապաստան գտած Սուրբ Ընտանիքին և խոնարհվում նորածին Հիսուսի առջև, Ով եկավ, ինչպես և առաքյալն է վկայում, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք:

 Քրիստոսի Ծնունդը շնորհ է արժևորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչողություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որը զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքը առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը: Եկեղեցու սուրբ հայրերից Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգևոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրսիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը:

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ օրը Մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաև, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում, աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում,  մրցակցության անհոգի վազքերում, հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է Քրիստոսի Ծննդյան պատգամը: Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածսիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից և կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկնաբանությունների վրա: Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ, վերարժևորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունն ու որդեգրությունը: Հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը եկեղեցիներում աղոթական ու նվիրական զգացումներով, հոգևոր խոնարհումը Մանուկ Հիսուսի սնարի առջև՝ մեր համընդհանուր պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով նորոգվելու, Քրիստոսով հարատևելու աստվածային կանչին: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսի Ծննդյան շնորհառատ այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ, ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա, միաբանված լինենք մեր հոգևոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ: Քրիստոս Իր Սուրբ Ծնունդով ուղենշեց միմյանց ու Աստծո հետ միավորված մնալու մեր ճանապարհը: Ընթանանք այդ ճանապարհով՝ նորոգ բարեզարդելով մեր կյանքը, կյանքը մեր հայրենիքի և մեր ժողովրդի:

 Այս մաղթանքով և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Ի Քրիստոս եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին և Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանին՝ իր մեծազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

 Սուրբ Ծննդյան շնորհառատ այս օրը, սիրելի հավատավոր զավակներ Մեր, միասնաբար աղոթենք մեր Փրկչին Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խոսքերով. «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեա»: Հայցենք միասնաբար, որ նորոգության երկնային պարգևները բարեփոխեն աշխարհը համայն, բարօրությամբ շենանա ժողովուրդների ու պետությունների կյանքը, և Աստծո Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի լինի մեր հայրենիքին, հայրենյաց մեր հերոս պաշտպաններին, Մերձավոր Արևելքում և այլուր դժվարությունների դիմագրավող մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի կենսանորոգ շնորհներով ու երկնառաք բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանեկան հարկերը, և հանապազ ձեզ հետ՝ Աստծո պահպանությունն ու օրհնությունները: 

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 06 12 Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (տեսանյութ, նկարներ)
Հաջորդ նյութը Petros Getadardz Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը վեր դարձան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Garegin Katoghikos 3574
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը մարտի 8-ի առիթով

8 Մարտի, 2023
GHX skizb 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

28 Փետրվարի, 2023
Artsakhi eritasardner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին (նկարներ)

20 Փետրվարի, 2023
Hayoryac tan pataskhanatuner 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին (նկարներ)

27 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?