Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter vrtanes 657
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > ՔՊ֊ական մի երիտասարդ երեսփոխան Մարիա Կարապետյան անունով, Աժ-ի ամբիոնից հերթական հակաեկեղեցական ելույթն է ունենում
Սոցկայքեր

ՔՊ֊ական մի երիտասարդ երեսփոխան Մարիա Կարապետյան անունով, Աժ-ի ամբիոնից հերթական հակաեկեղեցական ելույթն է ունենում

Published: 21 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ազգային ժողովի ամբիոնն ազգային և հոգևոր ակունքներից կտրված հակաեկեղեցական տարրերի և սրանց ազդեցության կրողների կողմից դարձել է Եկեղեցին թիրախավորելու հարթակ։ Այսօր ցավով նկատեցի, որ ՔՊ֊ական մի երիտասարդ ու ազգային կյանքում որևէ վաստակ չունեցող մի երեսփոխան` Մարիա Կարապետյան անունով, Ազգային ժողովի ամբիոնից հերթական հակաեկեղեցական, ազգային և եկեղեցական ավանդույթներին վարկաբեկող ելույթ էր ունենում, այդ թվում քննադատելով ազգային ավանդույթներ ունեցող կուսակցական գործիչներին և իրենց գաղափարախոսությունները։

Մատաղի ավանդույթի փոփոխության անհրաժեշտությունից և թուրքատյացության վերացումից էր խոսում իշխանական կուսակցության ներկայացուցիչը, որի իշխանության շրջանում կորցրել ենք Արցախի Հանրապետության տարածքների 75%, ադրբեջանցի զինվորականները գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի հատվածներ։ Նախկինների օրոք ընտրակեղծիքներից ու կոռուպցիայից է խոսում նախկիններին տեղին, իսկ առավել հաճախ անտեղի վարկաբեկած և ստի ու կեղծիքի միջոցով իշխանության զավթած որևէ արժանիքի համար չընտրված կուսակցության ներկայացուցիչը։

Նախկիններն անսխալ չէին, իրենց մեծագույն թերությունն էլ երկիրն այնպես կառավարելն էր, որ ժողովուրդը, նախկիններին մերժելու արդյունքում, ձեր նման ստախոսներին ու ապաշնորհներին իշխանության բերեց։ Հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր ռազմակաքաղաքական ղեկավարության և անձամբ գերագույն գլխավոր պատասխանատուի սեփական կետից բանակցելու կամ սխալ բանակցելու, պատերազմ հրահրելու, Բանակն անտեղի տեղաշարժերի ենթարկելու և կառավարելու անկարողության արդյունքում պարտություն կրելու, այնուհետև խայտառակ կապիտուլացիա կնքելու ու դրանով հանդերձ խելքի չգալու հետևանքով հայրենիքը այս օրին հասցրած վարչախմբի գերնպատակն ինքնավերարտադրումն ու սեփական աթոռը պահելն է։

Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով։ Փողոցում առևտուր անողին քաշքշում, վիրավորում, նկարահանում և երբ զգում են , որ նկարահանած տեսանյութն իրենց օգտին չի, ջնջում են։ Ընդդիմադիրներին Ազգային ժողովում ծեծում և անվտանգության ախատակիցների միջոցով Ազգային ժողովից դուրս են հանում և ժողովրդավարությունից են խոսում ոստիկանների բազմաշերտ շարքերի հետևում թաքնվածները։

Կեղծված ընտրություններից է խոսում մի իշխանության ներկայացուցիչ, որի իշխանության օրոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն Հայատանի Հանրապետության մեջ առաջին անգամ նշանակվեց իշխող կուսակցության կողմից և իշխող կուսակցության ներկայացուցիչ։ Գլխավոր դատախազի ընկերուհին էլ` Մարդու իրավունքների պաշտպան։

Դատարանից ու Սահմանադրական դատարանից է խոսում իշխանության ներկայացուցիչը, որի օրոք դատարանները իշխանությունների կողմից շրջափակման ենթարկվեցին և վարչապետի խոսքի համաձայն չկան իր հրամանները չկատարող դատավորներ։ Իրենք անկոռեկտ կերպով խառնվում են Եկեղեցու գործերին, բայց Եկեղեցուց չեզոքություն են պահանջում։ Հայ Եկեղեցու կողմից հիմնված` դպրոցից հանում են “Հայ Եկեղեցու պատմություն” առարկան։ Ծույլ ու ապաշնորհ պաշտոնյաները ոչ աշխատանքային դարձրին Մեռելոց հիշատակության օրերը, բայց այդպես էլ աշխատասեր ու շնորհալի չդարձան։ Անամոթաբար խոսում է քաղաքական իշխանավորների գերագահության մասին մեկը, որ չի գիտակցում, որ իշխանությունը ժողովրդին ծառայելու և ոչ թե բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանալու մեջ է։Եվ վերջապես, սեփական արյուն֊քրտինքով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին է քննադատում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կործանման եզրին հասցրած իշխանության ներկայացուցիչը։ Ինչպես ժողովուրդն է ասում.” Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռում”։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Gabriel 21 Կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին, հերթը հասել էր մատաղին
Հաջորդ նյութը Ter Paren 357 Ցավով այսօր նորից Ազգային ժողովի ամբիոնից լսեցինք հիասթափեցնող խոսքեր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Esayi 657
Սոցկայքեր

Հ1-ը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին

18 Ապրիլի, 2024
Hayr Mesrop Gheghard
ՍոցկայքերՀարցազրույցներ

«Ծաղկազարդ՝ արտակարգ իրավիճակում»․ հարցազրույց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․Մեսրոպ վարդապետ Պարսամյանի հետ (տեսանյութ)

6 Ապրիլի, 2020
Dadivanq hogevorakanner 13
Սոցկայքեր

Այս եկեղեցականներն են ռուս խաղաղապահների հետ պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը

13 Հունվարի, 2021
Hovakim srbazan 326
Սոցկայքեր

Իրականությանն առերեսվելու անկարողություն եւ ողբերգություն

15 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?