Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Iravakhorhrdatvakan 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախումբը քննարկեց Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները
Նորություններ

Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախումբը քննարկեց Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները

Published: 20 Հունվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր
Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստը։ Նիստին քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար՝ իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:
Զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախահայությունը շարունակում է գտնվել հումանիտար աղետալի իրավիճակում։ Բնապահպանական կեղծ պատճառաբանություններով ոտնահարվում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցություն ստանալու և կենսական մյուս իրավունքները:
Ներկայացվեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ հարցի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր Քույր Եկեղեցիների պետերին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Նորին Սրբությունն արձանագրել է, որ Արցախը, մնալով շրջափակման մեջ, կանգնած է լիակատար հումանիտար աղետի առջև։ Ի պատասխան Նորին Սրբության կոչի, արձագանքներ են ստացվել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների կողմից:
Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային և դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Նորին Սրբության կողմից շրջաբերական գրություն է ուղղվել նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառույցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի խնդիրը բարձրացվի ու ներկայացվի պետական, միջազգային, դիվանագիտական ու մարդասիրական պատկան կառույցների ու կազմակերպությունների առջև:
Զեկույցի ավարտին ծավալվեց մտքերի փոխանակում, ներկայացվեցին առաջարկներ, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվեց արցախահայերին սննդով և կենսական անհրաժեշտության պարագաներով ապահովելու կարևորությունը:
Վերջում Նորին Սրբությունն, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Խորհրդակցության ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության և Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կյանքի և համայն հայ ժողովրդի բարօրության համար:

Iravakhorhrdatvakan 1 Iravakhorhrdatvakan 2 Iravakhorhrdatvakan 3 Iravakhorhrdatvakan 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Titizyan 21 Ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը
Հաջորդ նյութը Hogehangist 01 Կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Cekhayi despan 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին

22 Փետրվարի, 2023
Shahe C vrd. Ananyan
Նորություններ

Աշխարհի՞կ, թե՞ կրոնական հասարակություն

11 Հունվարի, 2018
Zaqari vrd.
Նորություններ

Սրբադասման կարգի վերականգնումը մեր եկեղեցում շրջադարձային իրադարձություն է լինելու

11 Ապրիլի, 2014
Qristoneakan jarangutyun 29.04.2023
Նորություններ

«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով

29 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?