Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bulgharia qahanayic joghov2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Քահանայից ժողով Բուլղարիայի հայոց թեմում
Նորություններ

Քահանայից ժողով Բուլղարիայի հայոց թեմում

Published: 28 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ս.թ. նոյեմբերի 19-ին, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդարանում, օրհնությամբ և նախագահությամբ Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, տեղի ունեցավ Քահանայից ժողով, որին ներկա էին թեմի հոգևորականները:

 Ժողովի ընթացքում քննարկվեցին եկեղեցական-ծիսական, հրատարակչական, թեմական մի շարք հարցեր: Որոշվեց ձեռնարկել աշխատանքներ թեմում հոգևոր, ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացման ուղղությամբ:

 Քահանայից ժողովը միաձայն որոշեց առավել հաճախադեպ կազմակերպել ուխտագնացություններ դեպի սրբավայրեր Հայաստանում և Սփյուռքի հարևան թեմերում, ինչպես նաև Երուսաղեմում: Ուխտագնացությունների կազմակերպման պատասխանատու նշանակվեց Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը:

 Առաջնորդ Հայր Սուրբը ողջունեց վերջին շրջանում քահանաների կողմից նախաձեռնված հավատացյալների փոխայցելությունները ծուխեր և հոգևոր հայրերեին հորդորեց շարունակել այդօրինակ հանդիպումները: Կարևորվեցին նաև հոգևորականների այցելությունները հիվանդներին, տկարներին, հայ բանտարկյալներին:

 Քահանայից ժողովը վերահաստատեց ամեն տարվա դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում տարեկան հաշվետվություն ներկայացնելու և հունվարի 5-ին Նուռօրհնեք կատարելու որոշումը: Միաժամանակ որոշվեց նույնականացնել Թեմում գործածվող բլանկները: Աշխատանքների ղեկավարությունն ստանձնեց Արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:

 Ժողովականներն անդրադարձան նաև Բուլղարահայոց թեմի եկեղեցիներում առկա սրբությունների գույքագրման խնդրին: Որոշվեց հարցը ներկայացնել Թեմական խորհրդի հատուկ ուշադրությանը: Առաջարկվեց նաև, տեսանելի ապագայում ավարտին հասցնել թեմում առկա սրբությունների տպագիր հավաքածու գրքույկի տպագրությունը: Միաժամանակ հատուկ ուշադրության առարկա դարձան հնարավոր պարագայում նոր թանգարաններ հիմնելու, հնամյա գրքերի նորոգման ու խնամքի, եկեղեցական զգեստների, ինչպես նաև եկեղեցական սրբությունների վերանորոգման աշխատանքների հարցերը:

 Քննարկվեցին եկեղեցիներին կից գործող Կիրակնօրյա դպրոցների համար արևմտահայերենով դասագրքեր ձեռք բերելու, ինչպես նաև թեմում արևմտահայերենով Աստվածաշունչ ունենալու հարցը: Քաջալերվեց վերջին տարիներին Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի կողմից կազմված և հրատարակված մի շարք գրքերի ու թերթոնների աշխատանքը: Առաջնորդ Հայր Սուրբը հորդորեց առավել պատրաստակամությամբ և ընդհանրական նպաստով ձեռնարկել այսօրինակ աշխատանքները: Համաժամանակ ներկայացվեցին որոշ նոր հրատարակություններ: Հավանության արժանացավ յուրահատուկ մեծ օրացույցի և Պատարագամատույցի եռալեզու տարբերակի հրատարակության հարցը:

 Նկատի ունենալով, բավական ժամանակ ուշադրության արժանացած` Բուլղարիայի հայոց թեմի պատմություն ունենալու հարցը, որոշում ընդունվեց նպատակային աշխատանքներ տանել փաստաթղթերի որոնման, նյութերի համակարգման և Թեմի ընդհանրական պատմության շարադրման նախապատրաստության ուղղությամբ: Աշխատանքների պատասխանատվությունը դրվեց Արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Արժ. Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանի վրա:

 Առաջարկվեց եկող տարվա Ս. Զատիկի տոնից անմիջապես հետո Թեմի շրջանակներում կազմակերպել Բարեգործական մեծ հանդիսություն: Հանդիսության հիմնական նպատակն է` թեմական ողջ աշխատանքային կազմի և անհատ անձանց մեկտեղումը մեկ ընդհանուր հարկի տակ, ինչպես նաև հայ կյանքի մեջ նշանակալի ավանդ ունեցող անհատականություններին գնահատանքի արժանացնելը: Հանդիսությունը կուղեկցվի հանգանակությամբ ի նպաստ Սոֆիայի առաջնորդանիստ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտի: Հանդիսության կազմակերպման հանձնախումբը կղեկավարի հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Ժողովը փակվեց աղոթքով: Հավարտ ներկաները մասնակցեցին Սիրո ճաշի:

Աղբյուր՝ www.armenianchurch-bg.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bulghariayi hayoc tem Նոր նշանակումներ Բուլղարիայի հայոց թեմում
Հաջորդ նյութը ekeghecakan kyanq 28.11.2016 Եկեղեցական կյանք (28.11.2016)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Vahram qahan 214
Նորություններ

Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

17 Հուլիսի, 2018
18 12
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

18 Դեկտեմբերի, 2017
Ashkatanq
Նորություններ

Մայր Աթոռը աշխատանքի է հրավիրում

10 Օգոստոսի, 2022
29 1
Նորություններ

Բանակի օրվա առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)

29 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?