Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները և միանձյա որոշում է կայացրել
Նորություններ

ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները և միանձյա որոշում է կայացրել

Published: 4 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Մենք խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը։

 — Տեր Վահրամ, դուք ստացե՞լ եք չափորոշիչների փաթեթը, մասնավորապես՝ «Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

 — Այո՛, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի միջոցով ստացել է ԿԳՄՍ նախարարության փոխանցած հանրակրթության չափորոշիչի նախագիծը։ Փաստաթուղթը ծավալուն է, որի շուրջ Մայր Աթոռի կառույցներում քննարկումները շարունակվում են, արդյունքում կձեւավորվի ու հանրությանը կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի եւ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը։ Որոշակի մտահոգություններ առկա են, կան նաեւ պարզաբանման կարոտ հարցեր։

 Հարկ եմ համարում նշել, որ չափորոշիչի պատրաստման եւ քննարկման գործընթացում տարօրինակ կողմեր են նկատելի՝ առնչված Հայոց եկեղեցու ներգրավվածությանը, անհասկանալի պատճառներով փորձեր են կատարվում այլափոխելու իրողությունները։ Համաձայն 2019 թ․ հունիսի 17-ին պետական հանձնախմբի կրթական հարցերով ենթահանձնախմբի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, եկեղեցու ներկայացուցիչը պետք է ընդգրկված լիներ չափորոշչի պատրաստման ողջ գործընթացում։ Մեր ժողովրդի կրթության եւ դաստիարակության ոլորտում եկեղեցին իր 1700-ամյա ինստիտուցիոնալ անուրանալի հարուստ փորձառությամբ առաջարկել էր օգտակարություն բերել կրթական բարեփոխումների գործընթացում, ինչը, ըստ էության, ընդունվել էր պետական պատկան մարմնի կողմից։ Սակայն մեր ներկայացուցիչն ընդամենը հրավիրվել էր հունիսի 11-ին՝ մասնակցելու վերջին փակ քննարկմանը, 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ կրթության փորձագետների հետ միասին, որի ընթացքում ներկայացվել են փաստաթուղթը եւ դրա հետ առնչված հայեցակարգը։ Ընկալելի է, որ այս ձեւաչափում, երբ յուրաքանչյուր մասնակցի դիտարկման համար 2-3 րոպե է հատկացվում, հնարավոր չէ ակնկալել արդյունավետ քննարկում, առավել եւս՝ ինչ-ինչ խնդիրների բարձրաձայնում, ինչի պատճառով էլ Հայր Զաքարիայի կողմից դիմում է ներկայացվել՝ Մայր Աթոռին տրամադրելու նախագծի օրինակը։ Ի դեպ, Մայր Աթոռին տրամադրված օրինակը եւ օրեր անց հանրայնացված փաստաթուղթը տարբերվել են միմյանցից։

 — Ի վերջո, ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։

 — Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի կողմից տրված մի շարք հարցազրույցների հետքերով լայնորեն քննարկվում է իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում հանրակրթական դպրոցի առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման պարագան։ Ողջ այս գործընթացի եւ եկեղեցուն հասցեագրված մի շարք արտահայտությունների կապակցությամբ ցանկանում եմ տարակուսանք հայտնել։ Շարունակ հնչող հայտարարություններով, որ նախարարությունը բաց է համագործակցության ու քննարկումների համար, փորձ է արվում տպավորություն ձեւավորել, իբրեւ թե եկեղեցու կողմից քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ, ընդառաջում չկա կառուցողական համագործակցության ձեւավորման հարցում։ Այնինչ շուրջ մեկ տարի առաջ ստեղծված աշխատանքային խմբի (որի իրավասության շրջանակներում էր՝ զբաղվել ՀԵՊ առարկայի եւ այլ կրթական հարցերով) աշխատանքը կաթվածահար էր եղել, որովհետեւ նախարարությունն անպատասխան էր թողնում Մայր Աթոռի նշանակած հանձնախմբի անդամների բոլոր դիմումները եւ փորձերը՝ շարունակելու աշխատանքներն Ամենայն Հայոց Հայրապետի եւ ՀՀ վարչապետի սահմանած ձեւաչափում։ Թերեւս անպատրաստ էին այդ ժամանակ հարցերին պատասխաններ տալու։ Եվ երբ այլեւս որոշում է կայացվել, ըստ փոխնախարարի, «․․․լիովին պատրաստ են այդ խոսակցությանը», պատրաստ են համագործակցության եւ լայն քննարկման։
Անկախ ամեն ինչից, հավատարիմ մեր առաքելությանը եւ ժողովրդին ծառայելու ուխտին, Մայր Աթոռը շարունակում է պատրաստակամություն դրսեւորել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների մասնակցելու հարցում։ Միեւնույն ժամանակ դժվար ենք պատկերացնում, թե ինչպե՛ս կարելի է քննարկել, եթե նախարարությունը, դատելով հայտարարություններից, արդեն ունի ձեւավորված քաղաքական դիրքորոշում։ Սա անընդունելի մոտեցում է։

 Ի վերջո, այս առարկայի նպատակը նախ մեր ժողովրդի շահն է, մեր հայրենաբնակ ժողովրդի մեծամասնություն հանդիսացող եկեղեցու զավակների, նախարարության պաշտոնեության, աշխատակիցների ու նրանց զավակների շահը, նաեւ այս առարկայի միջոցով երիտասարդ սերնդի դաստիարակությունը եւ երաշխավորությունը, որ նոր սերունդը հասակ է առնում իբրեւ իրազեկ քաղաքացի՝ ազգային գիտակցությամբ ամուր, արդի գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների իմացությամբ հարուստ, մերօրյա աշխարհի մարտահրավերների հորձանուտում՝ կառչած դարերի փորձություններ հաղթահարած իր արժեքային համակարգին։

 Այս առումով ընկալելի է այն ընդվզումը, որն առաջացել է կատարված հայտարարությունների առնչությամբ։ Հայոց եկեղեցին այս հարցում պատասխանատվություն ունի։ Առաջիկայում, վստահ եմ, տեղի կունենան անհրաժեշտ բաց եւ լայն քննարկումներ պատասխանատու կառույցների հետ, եւ այդ քննարկումների վերաբերյալ պատշաճ կիրազեկվի նաեւ ժողովուրդը։ Եկեղեցին երբեւէ չի զլանում համագործակցության ոգի դրսեւորել, առավել եւս՝ երբ հարցը վերաբերում է ազգի ապագային։ Այս առումով եկեղեցին ակնկալում է Հայաստանում եւ սփյուռքում բոլոր կարող հայորդիների եւ ազգային կառույցների մասնագիտական գործուն ներգրավվածությունը։

 Անձնապես իբրեւ ծնող, նաեւ երկար տարիների դասախոս՝ չեմ կարծում, որ հենց այս առարկան էր վնասակար մեր զավակների համար եւ ավելորդ՝ հանրակրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։ Տպավորությունս է, որ չափորոշիչը մշակվել է սոսկ այս նպատակով։ Այո՛, բոլորս մտահոգ ենք դպրոցի զարգացման համար։ Մնացյալը՝ պաշտոնական դիրքորոշմամբ։

Անի
ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աղբյուր՝ hraparak.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 115614 Դուք կրում եք հավիտենական պատասխանատվության Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ
Հաջորդ նյութը Ter esayi 235 Մոտեցումը տարակուսելի է, եթե «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ կար, կային նաև հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել այն. Տեր Եսայի Արթենյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

001
Նորություններ

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

12 Ապրիլի, 2017
Natan Arqepiskopos
Նորություններ

Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

26 Հուլիսի, 2019
Sanbigarani avetaran
Նորություններ

Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

28 Օգոստոսի, 2023
Pahqi ugherdz 175
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

27 Փետրվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?