Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
katoghikosakan yntrutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 1995 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Նորություններ

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 1995 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Published: 23 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայ Եկեղեցին դարեր շարունակ գործել է ժողովական կառավարման մոդելով: Թեև վերջնական որոշումները կյանքի են կոչվել հայրապետական տնօրինություններով, սակայն դրանք, ի հարկի, կախված իրենց կարևորությունից, քննարկվել են նաև ժողովական կառույցներում: Հայաստանի անկախացումից հետո մեր Եկեղեցին հնարավորություն ունեցավ ազատ գործելու և վերականգնելու իր կառավարման այն ավանդական կարգն ու ձևը, որը դարեր շարունակ ընդունված և հատուկ է եղել Հայ Եկեղեցուն:

 Այսօր Հայ Առաքելական Ս. Եկեղեցու ժողովական բարձրագույն մարմինն Ազգային-եկեղեցական ժողովն է, որը և ընտրում է Հայոց Կաթողիկոսին:

 Կաթողիկոսական ընտրություններն անցկացվում են երեք փուլով: Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած առաջին երեք թեկնածուները, երկրորդ փուլից հետո՝ երեքից երկուսը, իսկ երրորդ քվեարկությամբ որոշվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:

 1995 թ. ապրիլի 3-5-ը գումարվել է հերթական Ազգային-եկեղեցական ժողովը, որը ՀՀ անկախացումից հետո առաջինն էր: 1995 թ. Ժողովին գրանցվել են 398 պատգամավոր: Ժողովի օրակարգում ընդգրկված է եղել կաթողիկոսական ընտրության հարցը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահի թեկնածուները եղել են ութ եկեղեցական: Ըստ Կաթողիկոսական ընտրության հաստատված կանոնի՝ երկրորդ քվեարկության համար ընտրվել են առավելագույն քվե ստացած առաջին երեք թեկանծուները. Առաջին քվեարկությունից հետո, ըստ կարգի, հաջորդ փուլ անցել են առավելագույն ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո-111 ձայն,

2. Տ. Զավեն արք. Չինչինյան-9 ձայն,

3. Տ. Արիս եպս. Շիրվանյան-3 ձայն,

4. Տ. Կյուրեղ եպս. Գաբիկյան-2 ձայն,

5. Տ. Գրիգորիս արք. Բունիաթյան-37 ձայն,

6. Տ. Գարեգին արք. Ներսիսյան-123 ձայն,

7. Տ. Տիրան արք. Կյուրեղյան-42 ձայն,

8. Տ. Պարգև եպս. Մարտիրոսյան-61 ձայն:

Երկրորդ քվեարկության ժամանակ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո-186 ձայն

2. Տ. Գարեգին արք. Ներսիսյան-145 ձայն

3. Տ. Պարգև եպս. Մարտիրոսյան-61 ձայն:

 Համաձայն կանոնակարգի՝ հետագա ընտրությունը պետք է ընթանար Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի միջև: Սակայն Գարեգին Սրբազանը, ցու­ցաբերելով որդիական ակնածանք Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի անձի հանդեպ, դիմելով սրբագումար ժողովին՝ ասաց. «ԻՆՁ ԹՎՈՒՄ Է, ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԵՆՔ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԻՄ ԿՈՂՄԻՑ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՎԵՀԱՓԱՌ ՀՈՐԸ, ՈՐՊԵՍ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՅՐԱՊԵՏ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ»: Հետագայում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր տևական ծանր հիվանդության վերջին շրջանում Հայրապետական բարձր տնօրինութ­յամբ 1998 թ. նոյեմբերի 30-ին Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին նշանակեց Կաթողիկոսական Ընդհանուր Փոխանորդ: Այս նշանակումը, Գարեգին Ա Վեհափառի համոզմամբ, կատարվում էր «Ի ՍԷՐ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՊԱՅԾԱՌՈՒԹԵԱՆ» և «Ի ՍԷՐ ԵՒ Ի ԲԱՐԳԱՒԱՃՈՒՄՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ»: Եվ իրոք, Գարեգին Սրբազանն իր նոր պաշտոնում (մինչեւ 1999 թ. հուլիսի 4-ը) ամենայն կարելին արեց Հայոց Եկեղեցու պայծառացման ու զորացման, մեր ժողովրդի հավատքի ամրապնդման ուղղությամբ:

 Ցավոք, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին վիճակված չէր երկար հովվապետելու Հայ Եկեղեցին: 1999 թվականի հունիսի 29-ին վախճանվեց Հա­յոց 131-րդ գահակալը:

Արդեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի 450 պատգամավորներ (ընտրվել են՝ 455, ժողովին մասնակցել՝ 450 պատգամավոր), Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի շուրջ համախմբված, Ամենակալ Աստծո եւ Սուրբ Ավետարանի առջեւ երդվեցին կաթողիկոսական թեկնածուներից Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրել արժանավորին:

Ըստ օրինի՝ կաթողիկոսի թեկնածու են համարվում Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսները, քանի դեռ հանդես չեն եկել ինքնաբացարկով: Այս իսկ պատճառով Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման հանձնախմբի ատենապետը մեկ առ մեկ ընթերցել է բոլոր եպիսկոպոսների անունները: Արդյունքում կաթողիկոսական թեկնածուներ են մնացել.

1. Տ. Ներսես արք. Պոզապալյանը,

2. Տ. Գարեգին արք. Ներսիսյանը:

 Թեկնածուների անունները պարզելուց հետո հայտարարվել է կարճատև ընդմիջում, որից հետո սկսվել է բուն ընտրությունը: Ընտրությունից առաջ կրկին պատգամավորների հաշվառում է իրականացվել, ներկա են եղել 450 պատգամավոր:

 1999 թ. հոկտեմբերի 27-ի կաթողիկոսական ընտրության ժամանակ, քանի որ ի սկզբանե իսկ թեկնածուները երկուսն են եղել, ժողովում որոշում է կայացվել ընտրված համարել նրան, ով կհատեր առկա 450 ձայների հիսուն տոկոսը՝ գումարած մեկ սահմանագիծը, այսինքն՝ 226 ձայն:

 Նախապատրաստական աշխատանքից հետո սկսվել է բուն քվեարկությունը, որի արդյունքում Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս է ընտրվել Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

1. Տ. Ներսես արք. Պոզապալյան-163 ձայն

2. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ. ՆԵՐՍԻՍՅԱՆ-276 ձայն

3. Անվավեր-11 ձայն:

Այսպիսով՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ի լուր ամենքի ավետվել է Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի նոր ԱԳԸՆՏԻՐ Գահակալի՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ընտրությունը:

Աղբյուրը՝ «Էջմիածին», 1995, Դ, և 1999, Ժ-ԺԱ
Նյութի աղբյուր՝ etchmiadzinlibrary.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 22 Hayr Yeghishe Նոր նշանակում
Հաջորդ նյութը Keghtot buyny Կեղտոտ բույնը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Sepuh eps.
Հարցազրույցներ

Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդի հետ

1 Փետրվարի, 2017
Socialakan carayutyunneri bajin
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում

30 Դեկտեմբերի, 2020
32853906 825792757591046 1343503892318519296 n
Նորություններ

Ռուբեն Սևակի թանգարարանը համալրվել է պատմական կտավով

19 Մայիսի, 2018
29 2
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

29 Հոկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?