Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Patmaban 214
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին. պատմաբան
Նորություններ

Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին. պատմաբան

Published: 28 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Ավագ Հարությունյանը:

 «Կան մարդկային հոգեբանական տիպեր, որոնք տառապում են անլիարժեքությամբ և անընդհատ ձգտում են ինքնադրսևորվել: Այդ մի քանի տասնյակ ցուցարարները նոր իրականության պայմաններում երևի պաշտոններ չեն ստեցել և այդ կերպ պետք է ինքնադրսևորվեն»,- նշեց նա:

 Ցուցարարները հայտարարում են, որ իրենց պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ կաթողիկոսի անձի, սակայն Ավագ Հարությունյանի կարծիքով՝ նրանց առջև դրված խնդիրը հայոց եկեղեցին քայքայելն է. «Գարեգին Բ-ն էլ չլիներ կաթողիկոս, միևնույն է այս շարժումը լինելու էր: Սա օտար ուժերի կողմից հրահրված շարժում է»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումն արդեն տևական ժամանակ է, ինչ բողոքի ակցիաներ է իրականացնում՝ պահանջով կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Շարժումը նոր ռազմավարություն է մշակել և հունիսի 30-ից ակցիաներ պետք է տեղի ունենան Էջմիածին քաղաքում:

 Ըստ Ավագ Հարությունյանի՝ Կաթողիկոսը պարտավոր էր կարգալույծ անել Կորյուն աբեղային:

 Պատմաբանը նշում է, որ վերջին 100-ամյակի ընթացքում Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու երկու դեպք է եղել՝ 1908 թ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական հեղափոխությունից հետո և 1920-ական թվականներին՝ խորհրդայնացումից հետո:

 «Այս իրադարձություններին հետևելով՝ 100 տարի առաջվա դեպքերն եմ հիշում: 1908 թ. Հայրապետ Մաղաքյան պատրիարք Օրմանյանին ուղղված մեղադրանքները և Գարեգին Բ-ին ուղղված մեղադրանքները շատ նմանություններ ունեն: Իսկ խորհրդայնացումից հետո մի շարք կրոնական գործիչներ դարձան հանկարծ թունդ աթեիստներ և ստեղծվեց անաստվածների շարժումը, որի նպատակը եկեղեցին քայքայելն էր»,- ասաց նա:

 Նրա խոսքով՝ ներկա շարժումն իրականացնում են մի քանի տասնյակ քաղաքացիներ, սակայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և նրա գահակալը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ամբողջ հայ ժողովրդինն են:

 «Մեր եկեղեցին շատ եկեղեցիներից տարբերվում է, որ դավանաբանության հիմնասկզբունքներից են ներողամտությունը և ազատախոհությունը: Հայ եկեղեցին այս երկու հատկանիշների պատճառով տուժել է»,- նշեց նա:

Հակոբ Ասլանյան
Աղբյուր՝ tert.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 28 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք հղեց հայագիտական միջազգային գիտաժողովին
Հաջորդ նյութը 29 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

04.21.05
Նորություններ

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով

4 Նոյեմբերի, 2021
Gahakalutyun 17rd
Նորություններ

Մայր Աթոռում նշվեց Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության և օծման 17-րդ տարեդարձը

8 Նոյեմբերի, 2016
12 4
Նորություններ

Բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարին (նկարներ)

12 Սեպտեմբերի, 2017
vazgenyan dpranoc
Նորություններ

Վազգենյանցիների կաղանդչեքը (տեսանյութ)

15 Հունվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?