Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
30 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կատարվեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը (նկարներ)
Նորություններ

Կատարվեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը (նկարներ)

Published: 30 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը:

 Արարողությունից առաջ, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Եկեղեցու կարգը: Այս վշտալի առիթով խոսք ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` մասնավորապես անդրադառնալով հանգուցյալ Մեսրոպ Սրբազանի լուսավոր կերպարին և Եկեղեցու անդաստանում արդյունավոր բազմամյա ծառայությանը:

 Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մեսրոպ Սրբազանին ճանաչել է որպես էջմիածնասեր, նվիրյալ եկեղեցականի, ով մշտապես նախանձախնդրորեն հանդես է եկել ի պաշտպանություն Մայր Աթոռի շահերի և մինչև կյանքի վերջին ակնթարթն ապրել է այդ գիտակցությամբ, նույն նվիրումով իր ծառայությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:  

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև միջեկեղեցական ասպարեզում Սրբազան Հոր գործունեությանը և գիտակրթական բեղուն կյանքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հավելելով, որ վաստակաշատ Մեսրոպ արքեպիսկոպոսի վախճանը մեծ ցավ է և կորուստ Հայ Եկեղեցու համար, Բարձրյալին հայցեց երկնքի լուսավոր օթևաններում ընդունել հանգուցյալ Իր ծառայի հոգին:  

Վեհափառ Հայրապետը նաև իր պատգամը փոխանցեց երիտասարդ միաբաններին` ճանաչել Սրբազան Հորն իր թողած հարուստ վաստակով, ոգեշնչվել նրա կերպարով և իրենց հոգիներում կրել եկեղեցանվիրումի և էջմիածնասիրության նույն ոգին:

 Եկեղեցու կարգի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը: Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի աճյունն ամփոփվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

30 1 30 2 30 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vardan Aygekci xratner Վարդան Այգեկցի, Խրատներ pdf
Հաջորդ նյութը Ter Myuron Տեր Մյուռոն քահանա Սարգսյանը եկեղեցի չունեցող փոքր համայնքների ապագան վտանգված է համարում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

01.10
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

10 Հուլիսի, 2018
0123
Նորություններ

Վերաբացվեց Հադրութի մանկապարտեզը՝ Ստեփանակերտում (նկարներ)

23 Հուլիսի, 2021
5 Nor hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

5 Սեպտեմբերի, 2018
Ekeghecakan kyanq 20.02.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (20.02.2017)

20 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?