Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06.09
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը (նկարներ)
Նորություններ

Կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը (նկարներ)

Published: 7 Սեպտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։ Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը, տիար Վաչե Մանուկյանի հատուկ ներկայացուցիչ Արա Ալեքսանյանը և հավատավոր հայորդիներ։

Հիմնօրհնեքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը հղեց բարեպաշտ Մանուկյան ընտանիքին, որն իր արդար վաստակը ծառայեցնում է հայոց ազգի բարօրության և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Հայոց Հովվապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված ազգանվեր և էջմիածնասեր բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաններին ու նրանց սիրեցյալ զավակներին պարգևի աստվածօրհնյալ և երջանիկ կյանքի բազում տարիներ ու նորանոր բարի իրագործումներ ազգային-եկեղեցական անդաստանում։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանին և շինարարությունն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ–ին՝ Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասցնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները:

Ապա Նորին Սրբությունն ընթերցեց հիմնօրհնեքի առիթով կազմված հիշատակարանը, որն այնուհետև զետեղվեց կառույցի հիմքերում։

«․․․Հայրապետական մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում ազգային բարերարներին, որոնց ազգասիրության և հայրենանվիրումի արգասիքն են հայրենիքում և սփյուռքի հայահոծ տարբեր համայնքներում գործող հայ մանուկների ինքնության դարբնոց դպրոցներն ու վարժարանները, երիտասարդների բարձրագույն կրթությանն ի նպաստ սահմանված կրթաթոշակները, բարեսիրական և մշակութային ծրագրերը։ Մանուկյան եկեղեցասեր ամոլը առանձնահատուկ ուշադրություն է ընծայում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ իր արդար վաստակից պարբերական ընծայաբերումներով զորավիգ լինելով Եկեղեցու հոգևոր և հայապահպան սրբազան առաքելությանը։ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռն հոգածությամբ 2012 թվականին Սուրբ Էջմիածնում վեր խոյացավ «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանը»՝ իր հարուստ գրադարանով և վայելուչ պայմաններով՝ հայրենական-եկեղեցական կյանքում դառնալով աստվածաբանական և հայագիտական ուսումնասիրությունների և գիտաժողովների ուրույն կենտրոն։

․․․Նոր կառուցվող վարչական շենքը պիտի ծառայի Մայր Աթոռի վարչական կառույցների մեկտեղման և գործունեության արդյունավետ կազմակերպման գործին՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ նաև գեղեցկացնելով մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնը։

Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալ մեր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, բարօր ու շեն՝ արշխարհասփյուռ հայոց կյանքը, պայծառ ու բարեզարդ՝ Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին․․․», — նշված է հիշատակարանում։

01.09 02.09 03.09 04.09 05.09 06.09 07.09 08.09 10.09 11.09 12.09 13.09 14.09 15.09 16.09

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը EhKH 11 rd hamagumar 1 Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համագումարը շարունակում է իր աշխատաանքները (նկարներ)
Հաջորդ նյութը 09.09 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2021 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

20 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

20 Ապրիլի, 2017
Ter Gevorg 57
Նորություններ

«Մտահոգվում ենք և խստորեն դատապարտում նման պահվածքը» Տեր Գևորգ.

16 Հունիսի, 2021
Hovhannes chekizyan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով

24 Դեկտեմբերի, 2018
1536516 198122907046355 1633584257 n
Նորություններ

Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

6 Հունվարի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?