Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Gabriel 21
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին, հերթը հասել էր մատաղին
Սոցկայքեր

Կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին, հերթը հասել էր մատաղին

Published: 21 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ցավալի, բայց յուրօրինակ օրինաչափություն է դարձել իշխող կուսակցության այս կամ այն երեսփոխանից նման բարձրագոչ և իրականությունից կտրված ելույթներ լսելը Ազգային ժողովի ամբիոնից։ Մարդիկ, որոնք իրենց անգործությամբ և սեփական աննահանջ լռակյացությամբ թիզ առ թիզ հայրենիքի սահմանները զավթած իրական թշնամու դեմ պայքարելու փոխարեն ներքին թշնամիներ ման գալուց զատ որևէ գործով չեն զբաղվում, անկոտրում, արդեն հինգ տարի, հայտնի «մուրադի» դեմքով, քննադատում և նույնիսկ ծաղրում են ազգային կառույցներին՝ այդ թվում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Մարդիկ, որոնք պետությունը և իրենց իշխանությունը նույնացնում են, առնվազն չեն կարող օբյեկտիվ դատողություններ անել։ Այսօր ևս բան ու գործ թողած, կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին ու էլ ոչ մի հարցով զբաղվելու կարիք չկար, հերթը հասել էր մատաղին։ ԱԺ ամբիոնից խոսում են մատաղի ավանդույթը «փոխակերպելուն» և ոչ տանում-ոչ բերում քրիստոնեական այս բարեպաշտական սովորությունն արժեզրկելու փորձը ուզում են հիմնավորել ինչ-որ սննդային անվտանգության նորմերի պահպանմամբ, առանց հասկանալու, որ մատաղը միայն սննդի հարց չէ, որ մատաղի բովանդակությունն ավելին է քան սնունդը։ Մատաղի ավանդույթը «փոխակերպելու» փոխարեն, փոխեք իրավիճակը Լաչինի միջանցքում… Այո՛, հարգելիներս, վերջին տարիներին ազգային ավանդույթների աղճատվածությունը և դրանց տարատեսակ, երբեմն ծիծաղելի մեկնաբանությունը դարձել է սովորական։ Բայց ևս մեկ կարևոր արձանագրում՝ կան ավանդույթներ, որոնք չեն կարող «փոխակերպվել», օրինակները բազում են…Մեկ ճշմարտություն կա, ազգային արժեքների վրա խարսխված պետականությունն է միայն ունակ տոկալու և գոյություն ունենալու։ Ոչ մի քննադատության չի դիմանա, թերևս այն, որ ազգային ավանդույթները պահող և ապագա սերունդներին փոխանցող կարևորագույն կառույցը եղել է, կա ու կլինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ «Աբու-Լալայի քարավանները, զեփյուռի նման մեղմ օրորվելով, կգան ու կգնան»։

Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին պետք է միասնականություն, միաբանություն և սա է ճշմարտությունը, անկախ նրանից առերեսվո՞ւմ ենք դրան, թե՞՝ ոչ։ Իհարկե, պետք չէ և նույնիսկ քրիստոնեական էլ չէ հավերժական թշնամությունը, բայց հայրենասիրությունը պետք է ցանկացած քաղաքականության և գործունեության խարիսխը լինի։ Ինչպես որոշների համար անհասկանալի կամ նույնիսկ ատելի է թրքատյացությունը, այնպես էլ շատերիս համար անհասկանալի եւ անընդունելի է չափից առավել թրքասիրությունը։ Ցավալի է, բայց կրկին որպես հայ մարդ, երբ անդրադարձ ես ունենում այն բոլոր դժբախտություններին և մարտահրավերներին, որոնք կախված են մեր երկրի գլխին ու տեսնում կառավարող իշխանությունների անհանդուրժողականությունը ներքին ընդիմախոսներին և սիրահոժար, անընդունելի գլխիկորությունը արտաքին թշնամիների հանդեպ, հասկանում ես, որ ներկան անորոշ է, իսկ ապագայի հարցը՝ կասկածի տակ։

Իսկ այս քաոսը կարելի կլինի միայն կարգավորել ազգային ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։ Եկեղեցին և հոգևորականությանը թիրախավորելով, մեկ է՝ չեք փոխի այն սարսափելի աղետը, որի թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Դուք եք։ Պետք է հասկանալ, որ Հայրենասիրությունը պաթոս չէ, այլ՝ ապրված իրականություն, կենաց չէ, այլ՝ գոյություն։ Այո, ինչպես Հայոց Հայրապետն է բազմիցս կրկնել, մեզ այս օրերին առավել ևս պետք է ազգային միաբանություն և մարտահրավերների հանդեպ միասնական պայքար։ Եվ, քանի որ այս տարին հռչակել եք չարենցյան, պիտի մեջբերեմ մեծանուն հայի հետևյալ միտքը. «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը A60I7635 Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ter vrtanes 657 ՔՊ֊ական մի երիտասարդ երեսփոխան Մարիա Կարապետյան անունով, Աժ-ի ամբիոնից հերթական հակաեկեղեցական ելույթն է ունենում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Maghaqia amiryan 245
Սոցկայքեր

Սրբագրե՛ք Ձեր գրառումը. Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդը՝ Ալեն Սիմոնյանին

15 Ապրիլի, 2020
Ter Ararat
Սոցկայքեր

ՍԴՀԿ վարչության ատենապետի պատճառով կասկածի տակ դրվում կուսակցության երբեմնի հեղինակությունը․ Տեր Արարատ

5 Հունիսի, 2024
Bagrat eps Galstanyan24
Սոցկայքեր

Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով

1 Ապրիլի, 2020
Ter Tiratur 247
Սոցկայքեր

Ո՞ւմ է խանգարում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան և ինչո՞ւ

2 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?