Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
bariq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կարո՞ղ է բարիքից չարիք ծնվել
Քրիստոնեական

Կարո՞ղ է բարիքից չարիք ծնվել

Published 15 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 10 րոպե:
PUBLISHED by catsmob.com
ԿԻՍՎԵԼ

«Ով խփում է քո ծնոտին, նրան մյո’ւսն էլ մոտեցրու» (Ղուկ 6:29):

  Լսել եք անշուշտ, որ չարիքից բարիք է լինում, սակայն բարիքից չարիք լինո՞ւմ է: Հարցը բավական դժվար է, քանի որ ապացուցված պատասխան տալը այդքան էլ հեշտ չէ: Հաստատ ասված «այո»-ն կարող է նշանակել, թե ինչ որ տեղ մենք վստահ ենք մեր պատասխանի մեջ, այսինքն՝ մեր կատարած գործը մի բարիք է և երկրորդ՝ թե այն երբեմն կարող է մեզ առաջնորդել դժբախտության: Հնարավոր է և բացառված չէ:

 Մեր առօրյա կյանքում մարդիկ այնպես են մտածում, թե նույնիսկ իրենց թշնամուն անգամ կարող են նվաճել նրան բարիք կատարելով և նա կպարտվի մարդասիրական ուժի դիմաց, կթուլանա և զինաթափ կլինի բարիքի քաղցրությունից ու քնքշությունից:

 Մեր Տերը՝ Հիսուս, իբրև Աստծու Որդի չարիքին բարիով պատասխանելու խրատն ու հորդորն էր տալիս Իր հետևորդներին, ասելով. «Ով խփում է քո ծնոտին, նրան մյո’ւսն էլ մոտեցրու»: Սա կարելի է ասել ինքնին չարին պարտության մատնելու մի ռազմամիջոց է: Պետրոս Առաքյալն էլ նմանատիպ մի խոսք ունի այս մասին. «Չարի փոխարեն չար մի’ հատուցե’ք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե’ք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը» (Ա Պետրոս 3:9):

 Երբ մարդուն դժբախտություն կամ անհաջողություն է պատահում, նրան հանգստացնելու և խաղաղեցնելու համար ասում են. «Մի’ մտածիր, ամեն չարիքի մեջ մի բարիք կամ մի լավ բան կա»: Հավանաբար այս խոսքը ասվում է այն ժամանակ, երբ բարիքից չարիք կարող է առաջանալ և նույնիսկ զարմանք պատճառել:

 Որպեսզի ավելի հասկանալի լինի կարծում եմ այս պատմությունը հետաքրքիր է.

«Նորապսակ մի զույգ ավանակի (էշի) վրա նստած ճանապարհորդում է: (Հին ժամանակներում լավագույն փոխադրության միջոցներից մեկը այդ էր): Ճանապարհին նրանց մի կույր է հանդիպում: Հարսը խղճալով նրան, օգնելու նպատակով ամուսնուն խնդրում է, որ նրան վերցնեն, նստեցնեն ավանակի վրա ու տանեն: Ամուսինը ավելի փորձված լինելով չի ուզում վերցնել, սակայն վերջապես հարսի խնդրանքներին ընդառաջելով կույրին նստեցնում են ու իրենք էլ ոտքով շարունակում իրենց ճանապարհը: Երբ մոտենում են քաղաքին, կույրը մարդկանց ձայներ լսելով, սկսում է բարձրաձայն բղավել, թե իրեն ընկերակցող երիտասարդը ցանկանում է իրեն կողոպտել, առևանգելով իր կնոջն ու ավանակին: Մարդիկ հավաքվում են, բնականաբար հավատում են կույրին ու նրանց տանում քաղաքի դատավորի մոտ; Կույրին օգնող մարդիկ վկայություն են տալիս, որ իրապես երիտասարդը նրան կողոպտելու ցանկություն ուներ: Սակայն դատավորը լսելով երիտասարդ զույգի լացակումած աղաչանքները ու նրանց ասածների հակառակ խոստովանությունները, չի հավատում կույրին ու նրանց երեքին փակում է առանձին սենյակներում: Գիշերը առաջինը նա մոտենում է հարսի դռանն ու լսում, որ նա զղջում է իր ամուսնուն չլսելու և կույրին օգնած լինելու համար. երկրորդ՝ մոտենում է ամուսնու դռանը ու լսում, որ նա զղջացել է իր կնոջը լսելու և մարդասիրական օգնություն ցույց տալու համար, ապա մոտենում է կույրի դռանն ու լսում նրա խոսքերը. «Այսպես թե այնպես, շահավոր պիտի դուրս գամ այս դատից, կամ կնոջը պիտի տան կամ ավանակին…»: Դատավորը այս լսելուց հետո, հասկանում է եղելությունը, նրանց անմիջապես հանում է սենյակներից, կնոջն ու ավանակին վերադարձնում երիտասարդին, իսկ կույրին պատժում է ոտքերի տակ գավազանի երեսուն հարված նշանակելով»:

Այս պարագայում ի վերջո ճիշտ է բարին է հաղթում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակավորապես չարը ևս հաջողություն է ունենում իր ծրագրերը իրագործելու ճանապարհին: Մինչև դատավորի ճշմարտությունը բացահայտելը, մարդիկ համոզված էին, թե կույրը անմեղ ու արդար է, քանի որ մտածում էին, թե Աստված արդեն իսկ նրան պատժել է կույր ստեղծելով, մի տեսակ խղճահարություն ունենալով նրա նկատմամբ, սակայն հետո հասկացան նրա անխիղճ ու անարդար լինելը և գտան, թե նա արժանի է դատավորի նշանակած պատժին;

Մեր ամենօրյա կյանքում կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ տուժում են իրենց կատարած բարի գործերի համար: Բարիքից չարիք կարող է լինել, քանի որ նրանք այս կյանքում քույր և եղբայր են ու տխրությունը և ուրախությունը խորհրդանշում են նույն սրտի երկու մասերը;

Բարության աղբյուրը Աստված Ինքն է և Իր օրինակով է, որ մարդիկ բարիքներ են կատարում իրենց նմանների նկատմամբ: Սակայն հաճախ կատարված բարիքից առաջացող չարիքն է, որ նվազեցնում է բարեգործների ուժը, նրանց զգուշացնելով վերահաս վտանգներից:

 Այս պատմության նման այսօր էլ շատ ու շատ դեպքեր են կատարվում, օրինակի համար կարծեցյալ մուրացկանին մոտեցող քանի, քանի երեխաներ են առևանգվել ու անհետ կորել մեծ վիշտ պատճառելով նրանց բարիք գործելու խրատող ծնողներին;

 Ամերիկյան քաղաքների ներկա իրականության մեջ դժվար է նույնիսկ կողմնորոշվել մի աղքատի օժանդակություն ցուցաբերելու հարցով, երբ նկատի ունենանք նրան տված նյութականի օգտագործման նպատակը: Վատ մոլությունների մեջ ընկնելով անտուն մնացած մուրացկաններից շատերը մարդկանց կողմից նվիրաբերված գումարները հաճախ չեն ծառայեցնում բուն նպատակին, այլ օգտագործում են թմրադեղերի ու ոգելից խմիչքների գնման համար: Կան մարդիկ, որոնք ավելի մարդասիրական մոտեցում են ցուցաբերում, նույնիսկ իմանալով այս մասին, նրանք մի տեսակ սա օգնություն են համարում, որպեսզի մուրացկանները բավարարեն իրենց մոլության ցանկությունը՝ չտառապեն ֆիզիկապես և հոգեպես: Այսինքն՝ «Նա էլ մարդ է և պետք ունի օգնության, որ իր հաճույքը կարողանա բավարարել, թեկուզ բացասական և ժխտական իմաստով»: Հետաքրքիր մոտեցում է և առիթ է տալիս մեզ մտածելու այս մասին: Սա նման է այն վիճակին, երբ բժիշկը իմանալով հանդերձ, որ հիվանդը ծխելու պատճառով տառապում է քաղցկեղից, նրան թույլատրում է օրական մի հատ ծխախոտ ծխել, հաշվի առնելով, որ տարիների ընթացքում նրա վարժված մարմինը խոր պահանջ ունի…

Այո’, բարիքից չարիք է լինում, ինչպես նաև չարիքից՝ բարիք: Սակայն իմաստությունը կայանում է այս երկուսի հավասարակշռությունը պահպանելու մեջ, այսինքն՝ պիտի կարողանանք շրջահայաց և չափավոր լինել:

Յուրաքանչյուր մարդ թող ինքնիրեն հարց տա, արդյոք կարո՞ղ է այնքան արթուն լինել, որ ուրիշները չկարծեն, թե անհասկացող ու թույլ մեկն ենք: Որպեսզի այսպիսի մեկը չկարծեն քեզ, փորձիր չափավորել կատարածդ օժանդակությունները, ինչո՞ւ չէ քննելով նաև դրանց հետևանքներն ու ազդեցությունները շրջապատիդ կյանքի վրա:

 Ահա բարիքի արմատը, որի աղբյուրը, լավ հիշի’ր և մտաբերի’ր, բանականության ծնողն է՝ Աստված:

 Նոր Կտակարանում Հիսուս պատմում է Բարի Սամարացու մասին (Ղուկ. 10:29-37): Մոտավորապես այսպիսի պատմություն էլ սա է.

«Աղքատներից մեկը ամեն օր տեսնում է մի հարուստ ու բարի մարդու, որն անցնում է իր գեղեցիկ ձիու վրա նստած: Նա այնքան է հավանում այդ ձիուն, որ երևակայությամբ պատկերացնում է, որ այն իրենն է: Մի հարմար առիթով նա տեսնելով, որ ձիավորը գալիս է, հիվանդ ձևանալով ընկնում է գետնին և օգնություն խնդրում հարուստից: Ձիավորը բարի մարդ լինելով, անմիջապես ձիուց իջնում է և փորձում օգնել հիվանդին: Գետնին փռված գողը, սակայն, հանկարծ արագ վեր է կենում, ցատկում ձիու վրա ու սկսում է քշել: Ձին կորցնող մարդը նրա ետևից կանչում է, որ կանգնի ու լսի իրեն: Գողը կանգնում է բավական հեռավորության վրա ու սպասում հարուստի խոսքին: «Նժույգիս նմանը չկար այս քաղաքում և դու այն գողացար,- ասում է հարուստը,- թող քոնը լինի ու բարով վայելես, սակայն մի խնդրանք ունեմ քեզանից, այն, ինչ որ ինձ արեցիր, ուրիշին մի’ պատմիր, որովհետև կարող է պատահել, որ իսկական մի հիվանդ օգնության կարիք ունենա և գետնին ընկած լինի ու ոչ մեկը նրան չմոտենա, կարծելով թե նա ձևացնում է, որ հիվանդ է» :

 Դժբախտաբար շատերը կան, որոնք բարի գործերից ավելի իրենց հասցրած չարիքներն ուրիշներին պատմելով՝ հպարտանում են: Հատկապես դրամական գործարքների մեջ եղող անձինք, իրենց կտրիճ կարծելով, կուրծք են ծեծում հպարտանալով, թե այսինչ կամ այնինչ անձից այսքան դրամ են կորզել: Մանավանդ և առավելապես, եթե դա տեղի է ունեցել մի հարուստ մարդու հետ, տասի տեղ հարյուր շահած լինելու մասին են պատմում ու կարծում են, թե դա մեծ հաջողություն է իրենց համար:

 Փոխադարձ վստահությունը ամուսինների, ընկերների ու բարեկամների միջև, եթե առողջ հարաբերություն կարող է ստեղծել, պետությունների ու ազգերի միջև էլ խաղաղ պայմանների ծնունդ կտա, որից կարող են օգտվել բոլորը: Այդ վստահության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս, որը կարող է ստեղծվել ու պահպանվել անկեղծությամբ և սիրով: Ձիավորին խաբող սուտ հիվանդները ավելի շուտ են աճում ու բազմանում, երբ գողերը պատմում են իրենց «հաջողակ» արարքների մասին;

 Արդյոք դու, սիրելի եղբայր, որ կարդում ես իմ այս խոսքերը, ուրիշներին պատմո՞ւմ ես քո կատարած «քաջագործությունների» ու չարիքների մասին: Եթե այո’, սխալ ես անում: Նայի’ր ուշադիր շուրջդ, փնտրի’ր ու կտեսնես, որ բազմաթիվ այլ պատճառներ և առիթներ կարող ես գտնել հպարտանալու և ինքնասիրությունդ շոյելու համար: «Չարիքներո՞վ» ու «ճարպկությունն»-րո՞վե պիտի հպարտանաս, ամոթ է, ուրիշ բան չմնա՞ց: Իմացիր, որ այդ բոլորի վերջը կործանում է: Սերը դարձրու քո ամենօրյա բարիքի աղբյուրը: Բարությունը չարության աղբյուր չի կարող դառնալ, եթե դեպքեր էլ կան, մեկ է, դրանք չեն կարող ստվեր գցել իսկական բարության կարևորության ու օգտակարության վրա: Ամեն;

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ» ԳՐՔԻՑ:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak 123 Արդար մարդը (առակ)
Հաջորդ նյութը Maartiros Ուրախություն ամուսնու մահվան համար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?