Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Tachar 23
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի
Նորություններ

Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի

Published: 7 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, թե որ փուլում է Մայր տաճարի վերակառուցումը:

 «Այս պահին իրականացվում են Մայր տաճարի տարածքի բարեկարգման աշխատանքները, արևմտյան զանգակատան ամրակայումը, վեղարի շինարարական աշխատանքներն ավարտված են, օրերս խաչը տեղադրվեց, հարավային, հյուսիսային և արևելյան զանգաշտարակների վրա կատարվող շինարարական աշխատանքներն ավարտված են: Հարավայինը վերակառուցվել է ամբողջությամբ: Տոկոսային հարաբերությամբ աշխատանքների մոտ 50 տոկոսն է կատարված»,- հայտնեց Մուշեղ սրբազանը:
Mayr Tachar 23

 Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով պնդել էր, թե աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարի վերակառուցման աշխատանքները կանգնել են, քանի որ Կառավարությունը տաճարի շինարարության ծրագիրը չի ճանաչել որպես բարեգործական՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների արագ կատարումը:

 Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր տաճարի շինարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին:

 «Մենք, եթե չեմ սխալվում, նոյեմբերի վերջին ենք դիմել: Դեկտեմբեր-հունվար ժամանակամիջոցն անցել է որոշակի բանակցային փուլերի մեջ: Աշխատանքը հեշտացել է, որովհետև ծրագիրը որոշակիորեն ավելի ֆինանսապես թեթևանում է, արտերկրից նյութերի ձեռքբերումների որոշակի արտոնություններ են լինում»,- նշեց Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը:

Mayr Tachar 224

 Կորոնավիրուսը և հայտարարված խիստ սահմանափակումները խանգարել են նաև տաճարի շինարարական աշխատանքներին, որոնք այդ ընթացքում դադարեցվել են, սակայն մայիսի սկզբին՝ շինարարական աշխատանքների վերսկսման թույլտվությունից հետո, շարունակվել:

 «Եկեղեցին շատ հին է, երբևէ այս տեսակ ամբողջական վերանորոգում պատմության ընթացքում չի ունեցել: Եղել են մասնակի վերանորոգումներ, բայց այսպիսի հիմնանորոգում չի եղել երբևէ: 60-ականներին անգամ, երբ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է, շատ քիչ բաներ են ամրացվել: Այսօրվա նախատեսվածի  20-25%-ն է իրականացվել այն ժամանակ»,- նշեց Սրբազանը:

Mayr Tachar 3478

 Նրա խոսքով՝ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի պատերն ամբողջությամբ ներարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված և միջազգային վերակառուցման փորձի մեջ կիրառելի նյութերով:

 «Եթե ժամանակին հնարավոր չի եղել 2-մետրանոց պատը ծակել և ամրան անցկացնել՝ այն գոտևորելու համար, ապա այսօր այդ տեխնիկական հնարավորությունները կան: Գործածվել են հատուկ այդ նպատակի համար պատրաստված ամրաններ: Եկեղեցին նաև կունենա ջեռուցման և հովացման ստորգետնյա համակարգ, որը տեսանելի չի լինելու, բայց տաք և սառը օդ է մատակարարելու»,-հայտնեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Mayr Tachar 457

 Տաճարի որմնանկարների 30-35 տոկոսը պատերից ամբողջությամբ հեռացվել են՝ հատուկ մեթոդներով ու նյութերով մշակելու և վերականգնելու համար: «Այս պահին որմնանկարների ամբողջ պատմությունն ուսումնասիրվում է: Դրանց երեք շերտ է դուրս եկել, ինչ որ տեսել ենք, դրա տակ էլի որմնանկար կար, որի տակ՝ նույնպես: Հիմա մեր մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացնում՝ որոշում կայացնելու համար, թե որ շրջանի որմնանկարները վերականգնենք: Տեսել եք՝ եկեղեցին ավելի շատ օժտված էր բուսածածկային որմնանկարներով: Եղել է ժամանակաշրջան՝ մինչև 19-րդ դարի կեսերը,  երբ որմնանկարներն ավելի սրբապատկերային էին»,- նշեց Մուշեղ սրբազանը: Նա հույս հայտնեց, որ մեկ տարի հետո հավատացյալների համար Միածնաէջ տաճարը բաց կլինի:

 Հիշեցնենք, որ 303 թվականին կառուցված տաճարի նորոգման բուն աշխատանքներից առաջ տեղի են ունեցել ուսումնասիրության ու նախագծման աշխատանքներ, որոնք մեկնարկել են 2012 թվականին։ Հետազոտական փուլում ներգրավվել են նաև վերականգնման ոլորտում փորձառու մասնագետներ արտերկրից: Շինարարական աշխատանքը սկսվել է 2017-ի ամռանը։ Վերջին անգամ Էջմիածնի Մայր տաճարը հիմնանորոգվել էր 1954-58 թվականներին։

Աղբյուր՝ www.1lurer.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bagrat Galstanyan 235 Հայ Եկեղեցու պատմությունն ամբողջական արժեհամակարգ է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Հաջորդ նյութը Aram Sargsyan 325 Եկեղեցու պատմություն առարկայի կրճատելը աշակերտներին ավելորդ ծարաբեռնվածությունից ազատելու պատրվակով, ոչ միայն կեղծ, այլև կեղծավոր եմ համարում. Արամ Սարգսյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Sahak Mashalyan 367
Նորություններ

Պոլսոյ Հայոց պատրիարքական աթոռը հանդես է եկել հայտարարությամբ

31 Մայիսի, 2024
Vahram qahan 214
Նորություններ

«Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի» Տ. Վահրամ քահանա Մելիքյան

16 Դեկտեմբերի, 2020
14 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ

14 Դեկտեմբերի, 2018
T. Prtev Vrd. Barseghyan 124
Նորություններ

Տ. Պարթև Վարդապետ Բարսեղյանը խոսում է վերջին օրերում տեղի ունեցող իրադարձությունների մասին

13 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?