Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Ararat 741
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

Published 6 Հունիսի, 2025
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Վերջին օրերին Ն․ Փաշինյանի հրապարակային հայտարարություններն ուղղակիորեն միտված են խարխլելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մեր ժողովրդի հոգևոր միջնաբերդի հիմնասյուները, կասկածի տակ դնելու հայ հոգևորականության հեղինակությունն ու բարեվարքությունը։

Մասնավորապես՝ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նրա հրապարակային «հորդորները», չեն կարող դիտվել որպես անմեղ հարցադրումներ։ Դրանք բացահայտ և մերկապարանոց մեղադրանքներ են՝ զուրկ հոգևոր ու բարոյական նվազագույն էթիկայից։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքը՝ գռեհկաբանությամբ, անվայելուչ՝ երկրի ղեկավարին ոչ հարիր բառապաշարով, հիրավի, նրա՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ ու հավատավոր հայորդի» լինելու ցուցիչն է։ Աշխարհում չենք գտնի գեթ մի պետություն, որի ղեկավարն այսքան թշնամաբար, այսքան չարությամբ ու մաղձով փորձի արժեզրկել Եկեղեցին և քրիստոնեական հավատքը։

Ակնհայտ է, որ Հայ Եկեղեցու ներքին խնդիրներով, կարգուկանոնով և հոգևորականների բարոյական նկարագրով թվացյալ «մտահոգ» վարչապետն իրականում մեր Եկեղեցին հեղինակազրկելու և թուլացնելու, հայ ազգի հավատը սասանելու և Մայր Եկեղեցուց կտրելու հեռահար նպատակ ունի։ Ո՞րն է այս սկսվող ողբերգության վերջնանպատակը․․․ Գուցե՞ հայ ժողովրդի մահմեդականացումը, որի դեպքում հաշտ և համերաշխ կգոյակցենք նրա եղբայր թուրքերի և ադրբեջանցիների հետ, առևտուր կանենք և մի փոր հացի համար կվաճառենք ամեն ինչ՝ ինքներս մեզ, մեր հերոսների արյամբ սրբացած հայրենիքը, ազգային ինքնությունն ու մարդկային պատիվը, մեր երեխաների ապագան։

Ն․ Փաշինյանի վերջին հայտարարությունները բացահայտորեն խախտում են ՀՀ սահմանադրությամբ ամրագրված այն սահմանագիծը, որը պետք է պահպանվի պետության ու Եկեղեցու միջև։ Նա «ջանասիրաբար», երկրի ղեկավարին ոչ վայել պահվածքով և վարքով ամեն կերպ փորձում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին դարձնել հանրային քննադատության և վարկաբեկման թիրախ։ Թերևս այդպես էլ պետք է լիներ․․․ Երիտհայերին պետք են միայն հլու հնազանդ և կամակատար հոգևոր առաջնորդ, թուրքասեր և թուրքահպատակ եկեղեցականներ, որոնք, որպես հոգևոր մանկուրտներ, կծառայեն միայն իրենց և իրենց ապազգային ծրագրերին․․․

Ն․ Փաշինյանն իր այս վարքագծով հետամուտ է ոչ թե ճշմարտության կամ արդարության, այլ իր քաղաքական շահերի ապահովմանը, այլ կերպ ասած՝ նա ճշմարտության կամ արդարության չափանիշները հարմարեցնում է իր քաղաքական նկրտումների սպասարկմանը։ Վարչական ճնշման, հրապարակային վիրավորանքի և չփաստարկված մեղադրանքների մակարդակով ճշմարտություն չի կարող հաստատվել։ Նաև բարոյական պատասխանատվություն է պետք, օրինականություն և հարգանք՝ պետական ինստիտուտների հանդեպ։

Ի վերջո, հավատավոր ժողովուրդն էլ ունի իրավունք՝ պահանջելու, որ իր պետության ղեկավարը կանխամտածված և որոշակի դիտավորությամբ չնվաստացնի իր ազգային Եկեղեցու դերը։ Հայ Եկեղեցու զավակները պետք է վստահ լինեն, որ հոգևորի դեմ սողացող քաղաքական պատերազմն անձնական քինախնդրության կամ ազգային ինքնիշխան հաստատության վերացման նպատակ չի հետապնդում։ Ուստի կոչ ենք անում՝ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեղինակությունը խաթարելուն միտված հրապարակային ապարդյուն սադրանքները, հարգել ազգային բազմադարյա հոգևոր կառույցի իրավունքները։

Եկեղեցին աստվածահիմն է, և ոչ ոքի՝ լինի երկրի վարչապետ կամ որևէ այլ անձ, տրված չէ մենաշնորհ՝ նրա դեմ հակաքարոզչություն իրականացնելու, անվայելուչ արտահայտություններ անելու կամ գրառումներ կատարելու, հակառակ դեպքում դա կընկալվի որպես աղանդավորություն՝ հակված ժողովրդի հավաքական ուժը ջլատելուն և երկիրն անկման մատնելուն։ Եվ քանի որ վարչապետը շատ է սիրում «Կանոնագիրք Հայոց»-ից կանոններ մեջբերել՝ առանց դրանց պատմությունը, ընդունման ժամանակն ու միջավայրը, պատմական հանգամանքներն ու դրդապատճառները գիտենալու, նշենք, որ Կանոնագրքում աղանդավորներին վերաբերող հատուկ կանոններ կան, որոնք խորհուրդ ենք տալիս ամենայն ուշադրությամբ ընթերցել։

Այսօր Ն․ Փաշինյանը կուսակրոնությանը վերաբերող մի կանոն է մեջբերել «Կանոնագիրք Հայոց»-ից։ Եվ զավեշտալին այն է, որ նա և իր թիմակիցները երբեք էլ չեն գիտակցում իրենց չիմացության, անգիտության սահմանը․ առանց արժանիքի և որևէ վաստակի ձեռք բերելով իրենց անցողիկ պաշտոնները, գիտության և ճանաչողության անդաստանում չսովորելով ո՛չ պատասխանատվություն, ո՛չ համեստություն՝ նրանք նայում են ոչ թե վեր՝ Աստծուն, այլ՝ վար՝ մամոնային, ոչ թե ազգային ինքնությանը, արժեքներին, այլ՝ վերացական շահեկանությանն ու իշխանությանը, որտեղ իրենց համար ամեն ինչ հեշտ, թեթևամիտ ու անպարկեշտ է։ Գուցե Ն․ Փաշինյանը ձեռնպահ մնա աստվածաբանության և կանոնագիտության՝ իրեն այսքան անհասանելի ոլորտ ներխուժելուց՝ այդպիսով խուսափելով իր տգիտությունը մեկ անգամ ևս ցուցադրելուց և զավեշտալի իրավիճակում հայտնվելուց․ «Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցի Հայրապետի հեղինակությամբ նման կանոն չկա, գոնե պետք է տվյալները ճշտել նախքան կանոնը հղելը․․․

Թերևս միայն նշենք, որ Աստվածաշնչում կուսակրոնության վերաբերյալ որևէ պատվիրան կամ հրահանգ չկա, այլ ճիշտ հակառակը՝ Պողոս առաքյալն ասում է․ «Հավաստի է այս խոսքը, թե՝ ով եպիսկոպոսության է ձգտում, ձգտում է բարի գործի։ Եպիսկոպոսը պետք է անարատ լինի, մե՛կ կնոջ մարդ․․․․, իր իսկ տանը լավ վերակացու լինի, ունենա որդիներ, որոնք հնազանդության մեջ լինեն կատարյալ պարկեշտությամբ․․․․» (Ա Տիմ․ Գ 1-7)։ Հետագայում է միայն՝ պատմական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով և որոշակի նպատակադրումով (ինչն առանձին քննարկման նյութ է)՝ մեր Եկեղեցին սահմանել, ընդունել և հաստատել կուսակրոնության կարգը, և նա էլ կարող է կանոնական որոշմամբ այն չեղարկել․ պետք է հստակ գիտակցել, որ այս խնդիրը բացարձակապես դուրս է կառավարության իրավասության և քննարկման ծիրից, սա ներքին կանոնակարգային հիմնահարց է, որը կարող է և իրավասու է լուծելու միմիայն Հայաստանյայց Եկեղեցին։ Թերևս մեր իշխանավորներն այս տարրական իրողություններին տեղյակ կլինեին, եթե թույլ տային, որ իրենց զավակները դպրոցում ուսանեն Հայ Եկեղեցու պատմություն առարկան։

Չենք զլանում և կրկնում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր կանոնակարգերը, հոգևոր-կարգապահական մարմինները, դարերով ամրագրված ընթացակարգերը, որոնցով են միմիայն կարգավորվում Եկեղեցու հոգևոր և վարչական կյանքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշխարհական պաշտոնյա չէ, որին առավել ևս հրապարակային «հանդիմանությամբ» պարտադրվի արդարանալ։ Եթե կան հարցեր, դրանք պետք է քննարկվեն միմիայն եկեղեցական կանոնական-կարգապահական ատյաններում, ոչ թե աղաղակվեն հրապարակային ճնշմամբ և ամբոխահաճո անպատկառությամբ։ Որևէ կառավարություն իրավասու չէ միջամտելու Եկեղեցու ներքին կանոնական կյանքին, հոգևորականների բարոյական նկարագրին առնչվող որոշումներ ընդունելու։ Իսկ եթե նույն սկզբունքով Հայ Եկեղեցին սկսի քննել պետական այրերի անցյալն ու ներկան, բարոյական նկարագիրը, հակաազգային և հակաեկեղեցական տարակուսելի և վտանգավոր քայլերը, ինչի իրավունքը Եկեղեցին իրավամբ էլ ունի, քանի՞սը կհամարվեն Հայ Եկեղեցու զավակներ և քրիստոնյաներ, գուցե արժե՞ր հավատաքննության սկզբունքները կիրառել․․․ Այս դեպքում Եկեղեցին, առաջնորդվելով նույն Կանոնագրքով, պետք է շատերի ճակատին աղվեսադրոշմ խարաներ, բանադրեր և Եկեղեցու հաղորդությունից զրկեր, իսկ նրանց ժառանգները պետք է սերնդեսերունդ կրեին նզովքի պատիժը․․․

Եվ վերջում, որպես Հայ Եկեղեցու սպասավոր՝ կամենում եմ զգուշացնել մեր հավատավոր ժողովրդին․ «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող․․․․, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը․․․․» (Բ Տիմ․ Գ 1-5)։

Հ․Գ․
Լռությունը համաձայնության նշա՞ն է։
Ոչ միշտ։
Լռում ես, երբ իմաստ չունի հակառակվել։
Լռում ես, երբ դաստիարակությունդ թույլ չի տալիս վիճել։
Ի վերջո լռում ես, երբ ինքնահաստատման կարիք չունես։
Լռությունը խոհեմության նշան է։ Միշտ։
(անհայտ հեղինակ)

Արարատ քահանա Պողոսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?