Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Komitas vardapet
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում.Տ. Կոմիտաս Վրդ. Հովնանյան
Նորություններ

Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում.Տ. Կոմիտաս Վրդ. Հովնանյան

Published: 22 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեր զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։

-Աստված օգնական, Հայր Սուրբ, կ’ուզեինք իմանալ, արդյոք Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի Տեղապահի ընտրությունից հետո Պատրիարքական ընտրությունների հետ առնչված նոր զարգացումներ կա՞ն։

 Դուք տեղյակ եք հավանաբար, որ Կ. Պոլսի Պատրիարքական Տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն արդեն իսկ ստանձնել է իր պարտականությունները, և իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Պատրիարքության եկեղեցական դասի և ազգայինների հետ ձեռնամուխ է եղել Պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Ժամկետների մասին ես տեղեկություն չունեմ։

 -Վերջին օրերին Կ. Պոլսի «Ժամանակ» հայկական թերթին տրված ընդարձակ հարցազրույցում Կ. Պոլսի Պատրիարքութան շուրջ ծավալված զարգացումներին մասնավոր անդրադարձ է կատարել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ իր մտահոգությունը հայտնելով ստեղծված կացության առնչությամբ և անհրաժեշտ համարելով, որ երկու Վեհափառները միասնաբար դիրքորոշում ընդունեն խնդրի վերաբերյալ, քանզի, իր իսկ խոսքով. ՙՍա ոչ Անթիլիասի, ոչ ալ Էջմիածնի հարց է՚։ Ի՞նչ է այս առնչությամբ Ձեր մոտեցումը։ Ինչու՞ այս հարցի լուծմանը չի ներգրավվում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

 Ողջ հարգանքովս Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի աստիճանի և իր վաստակի հանդեպ, չեմ կարող չարձանագրել, որ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից առաջին անգամ չէ, որ տրվում են գնահատականներ, կատարվում են դիտարկումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են հարուցում, իսկ շատերի մոտ արդարացի ընդվզում։ Այսպես, վերջին ժամանակներում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի պարագային օգտագործվում է Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս արտահայտությունը, որը նաև արձանագրվել է իր կողմից հրատարակված ծիսական որոշ գրքերում։ Այսպիսի դեպքեր արձանագրվեցին նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի՝ Իրան այցելության ժամանակ։ Երբ Սեպուհ սրբազանն իր վերոնշյալ հոդվածում օգտագործում է «Կ’ենթադրեմ, որպէս ազգ, որպէս մէկ ամբողջութիւն» դարձվածքը, հարկ է ուրեմն լինել պաշտպանն այն ամենի, ինչը ոչ թե կթուլացնի ազգի ամբողջությունը, այլ` ճիշտ հակառակը։ Անդրադառնալով Սեպուհ արքեպիսկոպոսի հարզազրույցի մեջ Կ. Պոլսի Պատրիարքությանը վերաբերող հատվածին, արձանագրենք, որ ինչպես արդեն Սեպուհ արքեպիսկոպոսն էլ նշում է, Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում։ Այսինքն, Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ինքն է որոշում, թե ինչ ձևով հետամուտ լինել խնդիրների լուծմանը՝ նկատի ունենալով լուծման եղանակների արդյունավետությունը։
Կուզեինք անդրադառնալ մի կարևոր հանգամանքի ևս։ Հիշյալ հարցազրույցում Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից օգտագործվել է «Երկու Վեհափառներ» արտահայտությունը։ Ուշագրավ է, երբ սրբազանը խոսում է Իրանի, նրա քաղաքականության, Իրանից հայերի արտագաղթի մասին, յուրաքանչյուր բառը հնչում է կշռադատված, տրամաբանության խիստ մաղով անցած, իսկ երբ խոսում է մեր խնդիրների, մեզ վերաբերող հարցերի մասին, հարցերին տրվում է ցանկալին շփոթելով իրականի հետ։ Ստացվում է, որ պատասխաններն այլևս չեն հնչում, իր իսկ խոսքերով, մեր ամբողջության շահերից։ Որով «երկու Վեհափառներ» բնորոշումը, ցավոք, որն օգտագործվում է նաև որոշ լրատվամիջոցներում, ոչ միայն տեղին չէ, այլև հակառակ է մեր եկեղեցու տերմինաբանությանը։ Նման պարագայում հարկ է օգտագործել այլևս նվիրականացված Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս տիտղոսները, որոնք անվանում լինելուց բացի, ամբողջապես արտահայտում են այս երկու հանգամանքների ու դիրքերի առանձնահատկություններն ու կանոնական իրավասությունների ծավալը։ Թեև ներեկեղեցական կյանքում առաջացած ցանկացած խնդիր յուրաքանչյուր հոգևորականի մտահոգությունն է, սակայն, կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ ինչպես Կ. Պոլսո Պատրիարքության, այնպես էլ խնդրահարույց որևէ կացության վերաբերյալ, որևէ անձ, առավել ևս եկեղեցականներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն արտահայտեն՝ հաշվի առնելով հարցի զգայնությունը, տարատեսակ տրամադրությունները։ Քանզի այս օրերին, երբ փոթորկված է, թե Հայոց Սրբազան հողը, թե միջին Արևելքի հայահոծ գաղութների քաղաքական կյանքը և ամեն ուր քայքայվում են ազգային կղզյակները, մեր գռգրիչ հայտարարություններով պատճառ չդառնանք, որ քայքայումն ու պառակտումը տեղափոխվի ազգային դաշտ։ Ճիշտ կլինի, որ մենք՝ սիրո վարդապետության քարոզիչներս, խուսափենք դարձվածքներից, որոնք մեզ կդադարեցնեն մենք լինելուց, այլ ազգային ամբոջականությունը կվերածեն ազգային հատվածականության, «ի վնաս մեզ և յօգուտ մեր թշնամեաց»:

Աղբյուր՝ arevelk.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Draght djoghq Եթե Աստված սեր է, ողորմած ու բարի է, ապա ինչո՞ւ է ստեղծել դժոխքը
Հաջորդ նյութը Hing imastuner Մոլորված իմաստունները (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

13.10.01
Նորություններ

Պարգև Սրբազանն այցելել է «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցի ու աղոթել խաղաղության համար

13 Հոկտեմբերի, 2020
Barexosakan karg
Նորություններ

Ցեղասպանության 101-րդ տարելիցին բարեխոսության կարգ կատարվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (տեսանյութ)

25 Ապրիլի, 2016
mayr ator dfwjenr
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունը նյութական օգնություն է ցուցաբերել 150 սիրիահայ ընտանիքների

20 Նոյեմբերի, 2014
zaqaria 25
Նորություններ

Մայր Աթոռը ոչ թե ընդդեմի, այլ հանունի համար է պայքարում. Տեր Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյան (տեսանյութ)

7 Օգոստոսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?