Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Galust Sahayan 231
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք»,- ասում էր Կորյուն աբեղան». Տեր Գալուստ քահանա
Նորություններ

«Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք»,- ասում էր Կորյուն աբեղան». Տեր Գալուստ քահանա

Published: 15 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Վեհափառն ասել է, որ երբեք չի խուսափել որևէ հավատացյալի հետ հանդիպումից

Նախօրեին, ինչպես հայտնի է, Գնդեվանք էր այցելել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` ուխտագնացության եւ Գնդեվանքի տարածքում 2011 թվականից ի վեր ճգնավորության ուղին ընտրած յոթ վանականների հետ հանդիպման նպատակով։

Ես, իբրեւ Ջերմուկի տարածաշրջանի և Գնդեվանքի հոգեւոր հովիվ, ու յոթ վանականները դիմավորեցինք Վեհափառ Հայրապետին, ապա մտանք վանք միասնական աղոթքի, հետո շրջեցինք վանքի տարածքում եւ ապա առանձնացանք համալիրի խոհանոցում` վանքի նորոգման եւ այստեղ վանական կյանքի վերականգնման մասին զրուցելու համար։

Դեռեւս ամիսներ առաջ էր Վեհափառը խոստացել մեզ այցելել, եւ բոլորս շատ ոգեւորված էինք, երբ նախօրեին տեղեկացանք Հայրապետի այցի մասին։

Որոշ ժամանակ էր արդեն զրուցում էինք, երբ անօրեն ու անշնորհք կերպով ներս խուժեցին Կորյուն աբեղան եւ իր աջակիցները` անշնորհք պահվածքով ու լուտանքներ տեղալով Վեհափառի ու բոլորիս հասցեին։ “Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք”,- ասում էր Կորյուն աբեղան։

Սկզբում Վեհափառին մոտեցավ Էդգար անունով մեկը, ով տեսակցություն խնդրեց նրանից հաջորդող օրը, ինչին Վեհափառը սիրով համաձայնեց, ասելով, թե նախկինում եւս չի խուսափել որեւէ մեկ հավատացյալի հետ հանդիպելուց։ Այս ընթացքում այդպիսի համդիպում եւս եղել է։

Թվում էր, թե այս տհաճ միջադեպը հարթված է Վեհափառի հանգստության եւ սիրալիրության շնորհիվ։ Բայց երբ Էդգարը տեղեկացրեց Կորյուն աբեղային հաջորդ օրը հանդիպելու մասին, վերջինս հրամայեց նրան չխառնվել ու փոխարենը պնդեց, որ Վեհափառին շրջապատել են ու պետք է 30 օր պահեն մեր վանքում։

Վեհափառը, իր հայրական ու հայրապետական հանգստության մեջ, ասաց, որ սպառնալիքների տակ երբեք որեւէ մեկի հետ չի հանդիպի ու խոսի, եւ պահանջեց բացել իր ճանապարհը։

Կորյուն աբեղան շարունակեց իր լուտանքները եւ ոչ պատշաճ կեցվածքը։

Նշեմ նաեւ, որ ներկաների մեջ կային դեմքի անբնական արտահայտություն ունեցող մարդիկ, որոնք ունեին ոչ ադեկվատ կեցվածք եւ իրենց բղավոցներով ու վանկարկումներով էլ ավելի էին սրում իրավիճակը:

Վեհափառը դուրս եկավ խոհանոցից, մենք գտանք այնտեղ իր արգելափակված մեքենան, ապա փորձեցինք Վեհափառին պաշտպանելու համար մեկ այլ մեքենայով իրեն ճանապարհել Էջմիածին, որը եւս արգելափակվեց։ Դրանից հետո տեղի ունեցած զարգացումները բողոքի մասնակիցների կողմից արդեն իսկ տեսանյութերով հրապարակվել են։

Ինչպես մեր հոգեւոր հայրերը դարերի ընթացքում, այսօր եւս մենք զորավոր ենք հավատավոր ժողովրդի, եկեղեցու բարեկամների աղոթքներով եւ կարող ենք ինքներս պաշտպանել մեր սրբազան տաճարները եւ ինքներս մեզ։

հ.գ.
Ամեն օր աղոթում եմ դիվահարության մեջ գտնվող մեր այս զավակների տունդարձի համար։ Գիտեմ, որ Վեհափառը նույնպես։ Բայց հույսը թերեւս մարում է։

 Ջերմուկի տարածաշրջանի և գնդեվանքի հոգևոր հովիվ՝ Տեր Գալուստ քահանա Սահակյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel eps Ajapahyan 231 «Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը» Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Հաջորդ նյութը 15 1 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Matenadaran 37
Նորություններ

Մայր Աթոռի Մատենադարանը հյուրընկալեց Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի տնօրենին

29 Ապրիլի, 2022
kret 5.5 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Կրետե (նկարներ)

5 Մայիսի, 2019
3
Նորություններ

Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

8 Փետրվարի, 2018
Miqayel eps 324
Նորություններ

Շիրակի թեմի առաջնորդը` Արցախում տիրող վիճակի մասին

3 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?