Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Mibanakan hamagumar 9
Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 11 † Կիր. Բ. կիր. զկնի Հոգեգալստեան: Տօն Կաթուղիկէ Ս. Էջմիածնի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Garegin Katoghikos hromi papa
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 10 † Շբ. ԴՁ. Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Kargaluyc hogevorakan
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hovakim srbazan 326
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Իրականությանն առերեսվելու անկարողություն եւ ողբերգություն
Սոցկայքեր

Իրականությանն առերեսվելու անկարողություն եւ ողբերգություն

Published 15 Դեկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը գրում է. «Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ երեկո հերթական քննարկումներ էինք իրականացնում մեր քայլերի շուրջ՝ համախմբված համայնքի մի քանի ակտիվ անդամների հետ: Դրանից առաջ անշուշտ վատ նախազգացումներ ունեիք: Նախորդող դեպքերը՝ նկատի ունեմ ՀՀ վարչապետի իրարամերժ ելույթները, Արցախի նախագահի անհասկանալի ուղերձները, տեղեկատվական արտահոսքը ինչպես ռազմաճակատից, այնպես էլ թիկունքից, կասկածների դուռ էին բացել: Սակայն, վստահելով պաշտոնական տեղեկատվությանը, չէինք հավատում իրականությանը, հաղթանակի, բեկման հույս ունեինք: Երբեմն էլ անգիտակցաբար կասեցնում էինք տարածվող իրական լուրերը՝ խուճապ չառաջացնելու նպատակով: Ավաղ, հաղթանակի օրը հետաձգվեց, այն էլ անորոշ ժամանակով:

 Ի՛նչն էր պատճառը այս ապատեղեկատվության: Ի՛նչն էր պատճառը, որ ժողովրդին իրականությունը չէին մատուցում: Տակավին շատ անհայտ հարցեր կան: Ցայժմ միայն մեղավորների փնտրտուք է եւ արդարացման փորձեր: Իսկ ոչ ոք ըստ էության չի խոսում: Ինչպես ընդունված է ասել՝ «ձայն բարբառոյ յանապատէ» կամ «պապանձումն Զաքարիայի»: Մեր հույսը միայն Ավետարանի տողերն են. «այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիամցուի» (Մտթ 10:26):

 Ակնհայտ է նաեւ, որ շան գլուխը այլ տեղ է թաղված: Անգլերեն մի եզր կա “Psychological operations” (PSYOP), թարգամանաբար` «հոգեբանական գործողություններ»: Իսկ ավելի դիպուկ հոգեբանական ահաբեկում: Սրանք գործողություններ են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով՝ փոխանցելու սելեկտիվ ինֆորմացիա, հատուկ ընտրված տեղեկատվություն ազդելու լսարանի վրա, նրանց քայլերի եւ մտածելակերպի վրա, հասարակությունների, կառավարությունների, խմբերի եւ անհատների վարքագծի վրա, վերջին հաշվով նպաստելու, որ փոխվեն իրերի ընթացքը ըստ շահագրգիռ կողմի ցանկության եւ նպատակների:
Փաստերը գալիս են վկայելու, որ վերջին տարիներին թշնամին այս մեթոդներով բավականին «արդյունավետ» աշխատեց հայ լսարանի վրա: Ակնհայտ է, որ նույն կերպ աշխատեցին եւ շարունակում են մեզանում աշխատել «յուրայինները»: Ընկերային հազար ու մի խնդիրների դեմ պայքարող մարդկանց հոգիներն ու միտքերը պղտորեցին հեքիաթներով, սին խոստումներով, անտեղի հուսադրելով ու խաբելով: Հարվածեցին Եկեղեցուն, փորձեցին ոչնչացնել ազգային կառույցները, շահարկեցին երկրի ընկերային վիճակը, ինչպես մեր օրերի «հերոսը» կասեր՝ ժողովրդին «սուտ կամ կես սուտ մատուցելով», հասարակությունը բաժանելով ու պառակտելով:
Այսօր դառը իրականությանն ենք բախվել: Տակավին շարունակում ենք նույն մեղքի մեջ մնալ՝ ապրելով երկու տարբեր աշխարհներում. վիրտուալ՝ հեռու իրականությունից, եւ իրական՝ թշվառ ու անտեր: Իսկ մեծագույն պատիժը այն է, երբ մարդ զուրկ է իրականությունը գնահատելու եւ իրատես լինելու հնարավորությունից, համառում է իր անգիտության մեջ: Նույնքան մեծ պատիժ է, երբ մարդ զոհ է դառնում իր իսկ ստեղծած խաբկանքին եւ կեղծ իրականությանը: Այդ պատիժն էլ իր հերթին դառնում է ողբերգություն, երբ այդ անձը պատասխանատու դիրք ունի, եւ խաբկանքի խավարում հարատեւելու իր անմեղսունակ համառությունն արդարացնելու լծակներ:

 Եղբայրներ, սթափվել է պետք: Պատերազմի ու համավարակի հետեւանքներին գալիս է գումարվելու ձմեռն ու տնտեական կոլապսը:

 Երբ տեսնում եք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները ձեր ուժերից վեր են, եկեք խոստովանեք եւ ընդունեք ձեր մեղքը: Հրաժարվեք ու թույլ տվեք, որ ժողովուրդը նոր ընտրություն կատարի, որպեսզի «հները չգան»: Հնարքների մի դիմեք եւ մի համառեք: Մեզ հներ ու նորեր պետք չեն, մեզ բլոգեր ու քարոզիչ պետք չէ, մեզ լոզունգներ ու խոստումներ պետք չեն, այլ մեզ պետք է ուժեղ եւ կարող ղեկավար, որ իրականությունը գնահատելու եւ դիմացինին լսելու կարողություն ունի, ազգը համախմբելու ու միավորելու վճռականություն: Դարձի եկեք եւ այդժամ է, որ «կճանաչեք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՛ազատի» (Հով 8:32)»:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorg eps Saroyan 758 ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Հաջորդ նյութը T. Nerses abgh 325 Ես վստահ եմ, որ հոգևորականները դեռ շատ են հանդիպելու մեր վերադարձած եղբայրների հետ, անելու են դա առանց տեսախցիկների, առանց ավելորդ աղմուկի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mibanakan hamagumar 9
Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Նորություններ
Garegin Katoghikos hromi papa
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Նորություններ
Kargaluyc hogevorakan
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
Նորություններ
Surb Gayane 2
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ
polsi patriarq 06
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)
Նորություններ

Ընթերցեք նաև

Pargev eps347
ՍոցկայքերՆորություններ

«Հրապարակ»-ը լույս է ընծայել իր հերթական ամոթալի հոդվածը՝ այս անգամ թիրախավորելով Պարգև Սրբազանին. Տեր Եսայի

10 Մայիսի, 2023
Asoghik abgh
Սոցկայքեր

Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն

22 Ապրիլի, 2023
Isahak vardapet 654
Սոցկայքեր

Մշակույթն ու առաքելությունը եզակի են. Իսահակ վարդապետ

21 Ապրիլի, 2023
Ter Paren 357
Սոցկայքեր

Ցավով այսօր նորից Ազգային ժողովի ամբիոնից լսեցինք հիասթափեցնող խոսքեր

21 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?