Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Siro masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Իրական սերը տալն է և ոչ պահանջելը
Քրիստոնեական

Իրական սերը տալն է և ոչ պահանջելը

Published: 18 Հունվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«…Հաւատ, յոյս, սէր. սրանք` երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է»

Ա Կորնթ. 13.13

Մեր Տերը պատվիրեց սիրել միմյանց ու Ինքն էլ տվեց սիրո բարձրագույն օրինակը`Աստծո որդին խաչվեց մեր մեղքերի համար, Նա հասավ լիակատար, բացարձակ սիրո գաղափարին:

Սիրո զգացմունքի յուրահատկությունն անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն: Ըստ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արման Ղարագուլյանի`սերը կարողությունն է աշխարհի հետ միասնության, միևնույն տարածության մեջ ապրելու: Միայն այս դեպքում կարող ես ասել. Ես սիրում եմ: Սերը հանգում է աշխարհի հետ մարդուն միասնականացնող միակ տիեզերական երևույթին:

Յուրաքանչյուր մարդ արարածի մեջ ապրում է ներքին, խորքային, բացարձակի այն մասնիկը, որ նրան կապում է անհուն տիեզերքի և Աստծո հետ: Զուր չէ անտիկ փիլիսոփայությունն ասում, որ կա մեծ տիեզերք` կոսմոս, և փոքր` հանձինս մարդու: Ստացվում է, որ եթե դու սիրում ես մեկին, ուրեմն կարողացել ես նրա մեջ տեսնել ողջ տիեզերքը: Այստեղ է, որ կարելի է ասել, թե «իրական սերը ոչ այնքան հույզերի, էմոցիաների, հորմոնների խաղ է, տեսակի պահպանման համար անհրաժեշտություն, որքան շատ ավելի բարձր`հոգևոր մակարդակ: Այն ենթադրում է գիտելիք, հոգատարություն, խնամք, միևնույն խնդիրներով ապրելու կարողություն, ճանաչողություն»,-նշում է հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանը:

Այս ամենի հետ մեկտեղ, «պետք է շեշտը դնել ոչ թե ճանաչելու, այլ վստահության վրա, քանի որ մարդն ինքն անճանաչելի է ամբողջությամբ, անկանխատեսելի, փոփոխական: Անընդհատ մենք խնդիր ունենք նույն մարդուն ճանաչելու, և այս դեպքում պետք է միայն վստահել նրան. այս է ամենակարևորը»,-կարծում է Երևանի Սբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը:

Սերը բնութագրում են որպես հոգիների`իրար ձգտումը: Ասում են` մտքերի տենչանքն առաջացնում է հարգանք, մարմինների տենչանքը` կիրք, երեքը միասին` սեր: Եվ բառերը` «Ես քեզ սիրում եմ», նշանակում են, որ պատրաստ եմ քեզ տալ, նվիրել, ամենավերջինը կիսել քեզ հետ, իսկ դա մարդուն որոշակիորեն անպաշտպան է դարձնում: Ահա թե ինչու ամենքի համար խիստ դժվար է սերը բառերով արտահայտելը:

Մարդիկ, սիրելով միմյանց, պետք է ձգտեն հասկանալ, մտերմանալ, մտերմությանը զուգահեռ պատասխանատվություն կրել միմյանց հանդեպ և համատեղ սիրո համար: Եվ, ինչպես նշում են սուրբ հայրերը, որտեղ սեր կա, այնտեղ նեղություն չկա, եթե նեղություն էլ լինի` կսիրվի:

Իրական սերն անընդհատ զարգացման, էվոլյուցիայի ընթացք է և անպայման պետք է լինի գիտակցված և իմաստավորված. «միայն այս դեպքում կկարողանանք խոսել իրական սիրո մակարդակի մասին»,-բացատրում է Ա. Ղարագուլյանը:

Եվ, որ ամենակարևորն է, իրական սերը տալն է և ոչ պահանջելը, բացարձակ նվիրումը: Սերը հարատև, կատարյալ, ներքին վստահության, ներդաշնակության ու միասնության զգացողություն է: Սիրող անձը զգում է ուրախություն, բավարարվածություն` բավականություն պատճառելով սիրած էակին կամ նվազեցնելով նրա տառապանքները: Այսպիսով` սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ, այն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը. սերն «իրենը չի փնտրում»:

Իսկ ինչպիսի՞ն է, ի վերջո, սիրո ամենաբարձր ու կատարյալ դրսևորումը` աստվածային սերը, որին պետք է ձգտի մարդ արարածն իր ողջ կյանքում: Այն կարելի է բնութագրել որպես անպայման սեր, այսինքն` առանց պայմանների: «Եթե դու սիրում ես ինչ-որ մեկին և ինքդ քեզ հարց տալով` ինչու եմ սիրում նրան, տալիս ես այդ հարցի պատասխանը`սիրում եմ, որովհետև բարձրահասակ է, գեղեցիկ մազեր ունի, գեղեցիկ ժպիտ, արդեն դուրս ես գալիս իրական սիրո ըմբռնումից, քանի որ երկրորդ հարցն է ծագում. իսկ եթե տարիքի հետ նա կորցնի՞ իր ժպիտը, աչքերի փայլը…»,-նշում է Ա. Ղարագուլյանը:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսիսյանի խոսքերով` ամենը, ինչ որ Աստծո ստեղծագործություններից է և արարչագործության մի մասն է կազմում, արդեն իսկ արտահայտումն է աստվածային սիրո: Իհարկե, մարդ արարածի համար շատ դժվար է հասնելը դրան, քանի որ պետք է լինել անչափ ներողամիտ, անչափ գթառատ, անչափ ողորմած, անչափ մարդասեր: Աստվածայինը, ի տարբերություն մարդկային սիրո, անկեղծ ու կատարյալ է մինչև վերջ: «Մեր բարեկամների հետ, որոնց հարգում, սիրում ենք, հնարավոր է` մի օր ինչ-որ խնդիրների պատճառով գժտվենք, և սկսենք նույնիսկ ատել իրար, ինչը մեր իրականության մեջ չի բացառվում և կա: Եվ ասվում է`սիրեցեք ձեր թշնամիներին, աղոթեցեք նրանց համար, օրհնեցեք ձեզ անիծողներին. սա նույնպես սեր է, բայց արդյո՞ք մենք անում ենք դա, կարո՞ղ ենք անել»:

Աստվածային սիրով լցվելու համար մեծ դեր ունեն աղոթքը, մասնակցությունը Սբ Պատարագին, շարականների երգեցողությունը, որ թափանցում ու լցնում է մեր հոգու

հեռավոր, թաքուն խորշերը: «Առանց Աստծո օգնության հնարավոր չէ հասնել աստվածային սիրո: Մարդը ճանաչում է սիրո միայն երկու տեսակ` էրոս (ֆիզիկական սեր) և ֆիլեո (ընկերական սեր), իսկ ագապեն` աստվածային սերը, որին միայն եկեղեցու միջոցով կարելի է հասնել, հնարավոր չէ առանց Աստծո օգնության»,-նշում է Տեր Եսային:

Եվ, ինչպես երաժշտություն ենք սովորում, խոհարարություն կամ ցանկացած արվեստ, վերջին հաշվով նույնպիսի աշխատանք էլ պահանջում է սերը: Մարդն, անշուշտ, ընդունակ է հասնելու իրական սիրուն, խնդիրը միայն աշխատասիրությունն է, հետևողականությունը, նվիրվածությունը: Ի վերջո, սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը` դրական և բացասական հատկություններով հանդերձ: «Եթե դու ուզում ես սիրել դիմացինին, նրա մեջ տեսնել աստվածայինը, տիեզերքը, անպայման կհասնես դրան»,-համոզված է Ա. Ղարագուլյանը: Ամեն մեկիցս պահանջվում է սիրել մարդկանց` առանց նրանց դատելու, ընդունելու այնպիսին, ինչպիսին որ կան, քանի որ մենք էլ ենք մյուսների պես սխալվում, իսկ ներելն առաքինի գործերից մեկն է: «Ներել` նշանակում է մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին կա` Քրիստոսի օրինակով, ով չասաց, թե մենք սուրբ պիտի լինենք»,-ասում է Տեր Եսային:

Եվ մեր Տերը պատգամում է. «Սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13.34):

Աղբյուրը` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2011, փետրվար Ա, թիվ 3: Հեղինակ` Մարիամ Ավետիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Andznasirutyun Մտածո՞ւմ ես արդյոք ուրիշների մասին, այն ժամանակ Աստված քեզ համար կստեղծի լավագույն պայմանները
Հաջորդ նյութը Seryoja 2 Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ. Միքայել սրբազան Աջապահյանը՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Qristosh chanchum e mez
Քրիստոնեական

Քրիստոս ճանաչում է մեզ, իսկ մե՞նք…

18 Հունվարի, 2016
Voske kanon
Քրիստոնեական

Ոսկե օրենք

17 Օգոստոսի, 2016
char siro masin
Եկեղեցական քարոզներ

Հովհաննես Պլուզ վարդապետի ճառը սիրո մասին

11 Ապրիլի, 2022
Քրիստոնեական

Ապաշխարության խորհրդի մասին

21 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?