Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Paterazm
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչո՞ւ Եկեղեցու աղոթքները չեն դադարեցնում պատերազմները: Հավատքի տկարությո՞ւնն է պատճառը
Քրիստոնեական

Ինչո՞ւ Եկեղեցու աղոթքները չեն դադարեցնում պատերազմները: Հավատքի տկարությո՞ւնն է պատճառը

Published: 26 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հարությունից հետո Քրիստոս հայտնվեց վերնատանը հավաքված աշակերտներին և ասաց. «Խաղաղություն ձեզ» (Ղուկ. 24.36, Հովհ. 20.19): Քրիստոսի Եկեղեցին ևս մշտապես աղոթում է խաղաղության համար: Սուրբ պատարագի ընթացքում քահանան քանիցս շրջվում է դեպի ժողովուրդը և ասում` խաղաղությո՜ւն բոլորին: Սակայն մինչ օրս շարունակվում են արյունահեղություններ, հակամարտություններ, մոլեգնում են պատերազմներ: Ո՞րն է պատճառը: Արդյո՞ք Եկեղեցին լավ չի աղոթում խաղաղության համար, արդյո՞ք քահանաները և հավատացյալ ժողովուրդը սրտանց չեն հայցում Աստծուց խաղաղություն: Սակայն հիշենք Քրիստոսի խոսքերը. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ» (Մատթ. 24.6-7): Տերը նաև ասաց. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք» (26.11): Ուրեմն, պատերազմների և աղքատությունների, զրկանքների լինելն աշխարհում Քրիստոս ևս հաստատեց:

 Մենք կարծում ենք, որ պատերազմներ պատճառողները բռնապետներն են, պատերազմների պատասխանատվությունն ընկնում է քաղաքական գործիչների վրա, և ապրում ենք` մտածելով, որ մեղքի բաժին չունենք աշխարհի սոսկալի իրողություններում: Սակայն չարիքը, ինչպես ցույց են տալիս Եկեղեցու Հայրերը, առանձին գոյացություն չէ, այլ բարու պակասությունը, ինչպես որ խավարն առանձին գոյավորում չէ, այլ լույսի պակասությունը: Այսպես յուրաքնաչյուր մեղք ավելացնում է չարիքի խավարն աշխարհում: Ինչպես որ Ադամի անկումով ողջ տիեզերքը նրա հետ անկում ապրեց, այդպես էլ նրա սերունդների` մարդկանց անկումով, մեղսագործությամբ հավելվում է խավարային չարիքն աշխարհի մեջ: Նմանապես Քրիստոսի խաչելության պատճառը քաղաքական գործիչ Պիղատոսից խարդավանքով մահապատիժ կորզած հրեաները չէին, և կամ` Քրիստոսի խաչելությունն իրականացրած հռոմեական զինվորները, որոնց հրամայվել էր ի կատար ածել վճիռը` իբր երկրի ներսում ապստամբությունների ու խռովությունների ալիք չբարձրանալու համար: Այլ Քրիստոսի խաչելության ու մահվան պատճառն ամբողջ մարդկության մեղքերն էին, քանզի Փրկիչը չարչարվեց, խաչվեց ու մեռավ բոլոր մարդկանց փոխարեն` քավություն ու փրկություն բերելու աշխարհին:

 Պատերազմների պատասխանատվությունն այս ընդհանուր իմաստով ընկնում է բոլորի վրա, ովքեր սրբությամբ չեն ապրում, ընկնում է նաև քրիստոնյա ողջ աշխարհի վրա, որը ևս հաճախ պատերազմներ է հրահրել և իրականացրել: Այդ պատասխանատվության տակ է այն քրիստոնյա աշխարհը, որն այժմ վերածվել է տնտեսական միջավայրի, որտեղ իշխում են ոչ թե Քրիստոսի պատվիրանները, այլ շուկայի կանոնները, անգամ` կիրքն ու մարմնական զգացումները: Մինչդեռ յուրաքանչյուր քրիստոնյայի սրբությունն ավելացնում է բարիքի լույսն աշխարհում` ցրելու անօրինությունների, պատերազմների մթությունն ու խավարը մարդկության կյանքից:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը cughruti avetaran Մատենադարանի գիտաշխատողները Ծուղրութի ավետարանը վերականգնել են Ախլցխեի շրջանի Ծուղրութ գյուղում
Հաջորդ նյութը Mayr ator 1 Հոկտեմբերի 28 Ուր. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Bagrat eps.
Քրիստոնեական

Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն

11 Ապրիլի, 2019
Qristos Qristoneutyun
Քրիստոնեական

Ի՞նչ պատմական փաստեր կան հօգուտ Քրիստոսի եւ Քրիստոնեության

20 Հոկտեմբերի, 2015
droshm1
Քրիստոնեական

Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից՝ ԴՐՈՇՄ

27 Մայիսի, 2013
Qristosi andzy
Քրիստոնեական

Հիսուս պարբերաբար հարցնում էր Իր աշակերտներին, թե ինչ են խոսում Իր մասին մարդիկ

15 Հոկտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?