Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում
Նորություններ

Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում

Published: 25 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Տեղեկացրել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Ուշագրավ է, որ Կորյուն աբեղան կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության առաջնորդն էր:

 Արդյո՞ք այս ազատումը առնչվում է կաթողիկոսի հրաժարականի պահանջը հնչեցնելու հետ, պարզաբանեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

— Տեր Վահրամ, Կորյուն աբեղան ինչո՞ւ է ազատվել վանահոր պարտականություններից:

— Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է իրեն փոխարինի մեկ այլ անձով, ով կշարունակի հոգատարել Գայանե վանքին եւ կատարել վանահոր պարտականությունները: Ձեզ հայտնի է, որ Կորյուն աբեղան այս պահին ներգրավված է նախաձեռնության մեջ եւ այդ նախաձեռնության թելադրություններով է զբաղված:

— Սա կապ ունի՞ այդ նախաձեռնության բուն պահանջի հետ:

— Փաստ է, որ Կորյուն աբեղան իր պարտականությունները չի կատարում եւ նաեւ նախաձեռնության մեջ իր ընդգրկվելով՝ նա որոշակի խնդիրներ է առաջացնում մեր եկեղեցական կյանքում: Այդ հարցերով պետք է զբաղվի այլեւս կարգապահական հանձնախումբը եւ այսօր էլ տեսաք, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությունը հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից, որով Կորյուն աբեղան ազատվեց վանահոր պարտականություններից: Նա կշարունակի մնալ մայրավանքում, որովհետեւ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի միաբան է:

Սակայն կարգապահական հանձնախումբը եւս իր հերթին պետք է քննության առնի Կորյուն աբեղայի հետ կապված խնդիրները: Ինչպիսին կլինի եզրակացությունը, եզրահանգումը մենք կարող ենք այդ մասին խոսել, երբ որ կարգապահական հանձնախումբը հանդես գա եզրակացությամբ: Դա գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե որքան կտեւի, այդ ամենը հրապարակային է: Վերջում մենք կհրապարակենք կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, եւ այլեւս խնդիրը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

— Եթե Կորյուն աբեղան եկեղեցու հետ չառնչվող մեկ այլ հարցի նախաձեռնության մեջ լիներ, էլի նույն գործընթա՞ցն էր տեղի ունենալու:

— Կարգապահական հանձնախումբ ներկայացվում են բոլոր այն պարագաները, երբ մենք եկեղեցականի հետ առնչված խնդիրներ ենք նկատում եւ ոչ միայն մենք, անգամ, եթե «Հայկական ժամանակ»-ը խնդիրներ է ներկայացնում փաստերով՝ եկեղեցականների վերաբերյալ, դա եւս հիմք է հանդիսանում: Վերջերս էլ այդպիսի փաստեր եղան մեկ այլ եկեղեցականի պահանջում, եւ խնդիրը քննվում է կարգապահական հանձնաժողովի կողմից:

Անձը եւս հրավիրվում է կարգապահական հանձնաժողովի կողմից, եթե անհրաժեշտություն կա վկայությունների, փաստերի, եթե անհրաժեշտություն կա, այլ փորձագիտական վերլուծությունների համապատասխան մասնագետներն էլ են հրավիրվում կարգապահական հանձնախմբի նիստերին:

Այսինքն, բոլոր կողմերին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց դիտարկումները, բարձրաձայնել իրենց խնդիրները եւ այդ ամենը քննարկելուց եւ վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը կայացնում է իր որոշումը եւ իբրեւ եզրակացություն ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ ներկայացված եզրակացությունը կարող է գործադրել, սակայն նաեւ Վեհափառ Հայրապետի իրավունքն է, որպեսզի այդ եզրակացությունը կամ որոշումը կյանքի չկոչվի, սա էլ Վեհափառ Հայրապետի իրավունքն է եւ իրավասությունն է:

Նման պարագաներ եւս եղել են: Եղել են դեպքեր, երբ որ եկեղեցականները իրենց թույլ տված ինչ-ինչ զանցանքների համար ներկայացվել են կարգալուծության, սակայն Վեհափառ Հայրապետը ինքը ցանկություն է արտահայտել եւս մեկ հնարավորություն ընձեռել, որպեսզի մարդը սթափվի, զղջա, վերանայի իր ընթացքը եւ շարունակի սպասավորությունը:

Նույնն էլ այս դեպքում պետք է սպասենք, կարգապահական հանձնախումբը պետք է կատարի իր աշխատանքը եւ այնուհետեւ համապատասխան եզրակացությունները ներկայացվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ եկեղեցուն:

Ամեն խնդիր, որն առնչվում է եկեղեցականի կերպարի հետ, դրվում է քննության կարգապահական հանձնաժողովում, եթե դրա համար կան հիմքերը, փաստերը, վկայությունները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի մարդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կամ իր թեմակալ առաջնորդի կողմից բերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ համապատասխան քննության ուղարկվի կարգապահական հանձնաժողով:

— Փաստորեն, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նա աշխատանքի չի գնացել եւ վանահորը ոչ վայել ձեւո՞վ է պահել իրեն:

— Անձը նախաձեռնություն է ղեկավարում եւ իրեն վստահող անձանց առաջնորդում է հակականոնական ճանապարհներով, այդ ամենը կարգապահական հանձնախմբի քննության տիրույթում է, որովհետեւ այդ ճանապարհին անձը իրեն, իբրեւ եկեղեցական թույլ է տալիս բազում սխալներ, վրիպումներ, որոնք ենթակա են քննության կարգապահական հանձնաժողովի կողմից, անտեսելով նաեւ իրեն այդ ընթացքում ուղղված հորդորները թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ Եպիսկոպոսաց դասի, թե՛ առանձին եպիսկոպոսների եւ թե՛ առանձին իր հոգեւոր եղբայրների, որոնց հետ ինքը ե՛ւ ուսանել է, ե՛ւ ծառայել է, ե՛ւ շարունակում է ծառայել: Այս ամենը չի կարող անտեսվել անձի կողմից: Նրա պահվածքն անթույլատրելի է և դատապարտելի։ Մարդը պետք է պատասխանատու լինի իր արարքների համար։

Աղբյուր՝ armtimes.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը 6 1 1 Քահանաններին անարգողների դատաստանի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Tavush kiraknorya
Նորություններ

Տավուշի թեմում կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման քննություններն են

14 Հուլիսի, 2016
Bagrat Galstyan 578
ՀարցազրույցներՆորություններ

Որեւէ մեկը չի որոշելու, թե Կաթողիկոսն ինչ կերպով մասնակցի հանրային կյանքին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)

17 Ապրիլի, 2020
27 2 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

27 Հոկտեմբերի, 2020
Garegin B 215
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է

22 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?