Հայ եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: Հավատացյալը ընդհանրական խոստովանության կարող է մանակցել Պատարագի ժամանակ կամ մինչ սկսելը: Խոստովանությունը մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկի` ապաշխարության խորհրդի մաս է: Հոգևոր հայրերը հոգին մաքրելու բազմաթիվ բանալիներ են տվել: Դրանք կարող են օգնել մեզ նաև այսօր, մասնավորապես, Մեծ պահքի շրջանում` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հարության տոնին ընդառաջ:
Մասնակցում են`
Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյան,
Գայանե Հովհաննիսյան. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի անդամ,
Հովհաննես Բադալյան. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի անդամ