Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչպե՞ս է հարկավոր կարդալ Աստվածաշունչը
Քրիստոնեական

Ինչպե՞ս է հարկավոր կարդալ Աստվածաշունչը

Published 11 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երբ դուք որևէ տեղ հյուր եք, և ձեզ ընտանեկան լուսանկարներ են ցույց տալիս, անհրաժեշտ է որոշ լրացուցիչ մեկնաբանություններ լսել, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել, թե ովքե՜ր են պատկերված անձինք: Չէ՞ որ ընտանեկան արխիվը տվյալ ընտանիքի հարստությունն է. այնպես որ կողմնակի մարդն այդ ամենի մեջ ինքնուրույն կողմնորոշվել չի կարող:

Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի ժառանգորդը Տիրոջ և Փրկչի աշխարհ գալուց հետո դարձավ Աստծո ժողովուրդը, այսինքն` Քրիստոսի Եկեղեցին: Աստվածաշունչը Եկեղեցու գիրքն է: Ուստի այն հարկավոր է հասկանալ այնպես, ինչպես հասկանում է այն ընտանիքը, որին պատկանում է գիրքը, այսինքն` Եկեղեցին:

Սակայն սկզբում ահա թե ինչի մասին խորհրդածենք: Այսօր ցանկացած մարդ կարող է Աստվածաշունչ ձեռք բերել, բացել այն և սկսել ընթերցել: Սակայն ի՞նչ է հարկավոր, որպեսզի այդ ընթերցանությունը դրական արդյունք բերի, փրկարար դառնա: Եվ կարելի՞ է արդյոք Աստվածաշունչը կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն են կարդում:

Աստվածաշունչն Աստվածային գիրք է, Աստծո` մեզ ուղղված Խոսքը: Բայց այդ, Խոսքը ճիշտ հասկանալու համար մարդն ինքն իրեն պետք է դրան նախապատրաստի: Եթե մենք սրբազան էջերը բաց ենք անում ինչ-որ մի վայրում` մետրոյում կամ ավտոբուսում, եթե փորձում ենք դրանց իմաստի մեջ ներթափանցել հապճեպորեն կամ առանց ջանքի, ապա կարելի է ասել, որ ոչ մի բան չենք հասկանա: Այստեղ ներքին պատրաստություն, որոշակի հոգևոր տրամադրվածություն է պահանջվում:

Սուրբ հայրերն ուսուցանում են, որ Աստվածաշնչի ընթերցանությանը պետք է աղոթքն ու մտավոր ուժերի կենտրոնացումը նախորդեն, որպեսզի մարդու մեջ ամենօրյա կյանքի տապը «սառչի», և նա ապրումներից, կրքերից, հուզմունքներից ազատվի: «Թող քո ընթերցանությունը լինի անխռով խաղաղության մեջ», -հորդորում է Իսահակ Ասորին: Հին վանականները Սուրբ Գիրքը կարդում էին քիչ-քիչ, բարձրաձայն` ջանալով առավելագույնս կենտրոնանալ աստվածաշնչային շարադրանքի իմաստի վրա: IV դարի եգիպտական մենաստաններում վանականներն աստվածաշնչային տեքստերն անգիր էին սերտում` ամբողջ օրվա ընթացքում դրանք անընդհատ կրկնելով: Իսկ XIX դարի Ռուս Եկեղեցու սուրբ Սերաֆիմ Սարովսկին ասում էր, որ քրիստոնյայի միտքը պետք է «լողա» Սուրբ Գրքի խոսքերի մեջ:

Աստվածաշունչն ընթերցելիս հարկավոր է այն ընկալել ոչ միայն բանականությամբ, այլև սրտով: Աստվածաշունչը հարկավոր է առանց շտապողականության ընթերցել: Պետք չէ կլանել գլուխ գլխի ետևից` առանց դադարի մի քանի էջ միանգամից կարդալով: «Երբ կարդում ես Աստվածային գիրքը, մտքիդ մի՜ դիր լոկ կարդալ թերթ թերթի ետևից,- ասում է սուրբ Նիկոդիմ Սվյատոգորեցը:- Այլ խորհրդածությամբ խորամո՜ւխ եղիր ամեն մի խոսքի մեջ»: Ամենաճիշտն օրեկան մեկ գլխից ավելի չկարդալն է` խորհրդածելով կարդացածի մասին: Սուրբ Գրքի մեջ շատ կարևոր է նկատել անհասկանալի բառերը, մեզ համար գրառել նոր արտահայտությունները, որպեսզի հետագայում, դիմելով մեկնությանը կամ լուսավորյալ մարդու օգնությանը, գտնվի Աստծու Խոսքի ընթերցանության ժամանակ ծագած հարցի պատասխանը:

Երբ կարդում ենք Աստվածաշունչը, մենք հաղորդակցության մեջ ենք մտնում Աստծո հետ, ճանաչում ենք Նրան, անձնական կապ ենք հաստատում Արարչի հետ: Ուստի Աստվածաշնչի ընթերցանությունը ոչ միայն օգտաշահ, այլև խորապես հոգևոր գործ է:

Կախված գիտելիքների, կրթության, կենսափորձի մակարդակից` մարդու մեջ աստվածաշնչային տեքստի իր սեփական ընկալումն ու ըմբռնումն է ձևավորվում: Դրանում որոշ վտանգ է թաքնված: Աստծո Խոսքի հետ անհատական աշխատանքը մի կողմից մեր մեջ կրոնական զգացումն է ջերմացնում, մեր հավատն ամրապնդում: Սակայն մյուս կողմից՝ մենք սխալներից ապահովագրված չենք, երբ Աստվածաշունչը կարդալիս չիմացության, փորձի բացակայության և համապատասխան կրթություն չունենալու պատճառով կարող ենք սխալ եզրակացությունների հանգել:

Այս կապակցությամբ հարց է ծագում, իսկ Սուրբ Գրքի ճիշտ ըմբռնման համար կա՞ արդյոք անսխալական մի չափանիշ: Եկեղեցին հաստատում է` քանի որ Աստվածաշունչն Աստծո ժողովրդի` Եկեղեցու գիրքն է, ուստի հենց համաեկեղեցական ըմբռնումն էլ բովանդակում է այն չափանիշը, որն էլ հիմք ընդունելով` կարելի է սխալներից խուսափել:

Ինչո՞ւ է Աստվածաշնչի համաեկեղեցական ընբռնումն անսխալական, իսկ անհատականը մոլորության կարող է հանգեցնել:

Աստվածաշունչն Աստծո շնչով, Աստվածային ներշնչմամբ գրված գիրք է, և Աստծո` աշխարհին ու մարդուն հղած ուղերձի էության մեջ ներթափանցելու համար հարկավոր է սրտում ունենալ Սուրբ Հոգին:

Մարդիկ տարբեր չափով են հեռու Աստծուց: Մեկը Նրան մոտ է, մյուսը` հեռու: Մեկն ունի Սուրբ Հոգու մեծ շնորհները, իսկ մյուսն այդ շնորհները չունի: Սակայն հայտնի է` Եկեղեցում` որպես հավատի համայնքում, ապրում է այն նույն Աստվածային Շունչը, որ աստվածաշնչային հին հեղինակներին ներշնչեց Աստվածաշունչ տեսքտերը: Դրա համար էլ Եկեղեցին, այդ Շունչն իր մեջ ունենալով, ի զորու է Աստծո Խոսքն անսխալ ըմբռնել: Սուրբ Գրքի այդ կատարյալ մեկնությունը, իհարկե, բովանդակվում է ոչ այս կամ այն եկեղեցական գործիչների, թեկուզ անգամ ամենալուսավորյալների ու հեղինակավորների անհատական մեկնություններում: Աստծո Խոսքի ճշմարիտ ըմբռնումը պահպանվում է եկեղեցական ուսմունքի մեջ, որը ձևավորվում է Սուրբ Գրքի հիման վրա, պատկանում է եկեղեցուն և նրա գրկում էլ փոխանցվում է սերնդեսերունդ: Այսպիսով` Աստծո Խոսքի վրա հիմնված եկեղեցական ուսմունքն իր էությամբ այդ Խոսքի ընդարձակ մեկնությունն է` ներշնչված Սուրբ Հոգու զորությամբ:

Ինչպիսի՛ հանդիսավորությամբ, ինչպիսի՛ փառահեղությամբ է կատարվում Սուրբ Գրքի ընթերցանությունը եկեղեցում: Ժամերգության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ Աստծո Խոսքը հանդիսավորապես բերվում է տաճարի կենտրոն: Աստվածային պատարագի ժամանակ` նախքան տեքստի ընթերցումը, քահանան հատուկ աղոթք է անում, որով Տիրոջը խնդրում է օգնել, որ բոլոր ներկաները ընթերցվածի իմաստը հասկանան: Սարկավագն ազդարարում է` «Երկիւղածութեա՜մբ լուարուք, պռօսխումէ: Այսինքն` իմաստություն ստանալու համար նախ երկյուղ պետք է ունենալ` համաձայն Սուրբգրային այն վկայության, թե` «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. Ա 7): Աստծո Խոսքն անհրաժեշտ է երկյուղածությամբ լսել, քանի որ Ավետարանն ընթերցելու ժամանակ Տերն է, որ խոսում է մեզ հետ, ինչպես որ սարկավագն է հայտարարում` «Ասէ Աստուած» (Ծան. խմբ):» ,- դրանով ընդգծելով, որ Աստծո Խոսքը մարդկանց առանձնահատուկ իմաստություն է տալիս, և այն հարկավոր է առանձնահատուկ ուշադրությամբ էլ ընկալել: Պատարագի վերջում, ընթերցվող Աստվածաշնչային տեքստերին հետևում է Աստվածային ճշմարտությունների եկեղեցական ճիշտ ըմբռնմանն օգնող քարոզը:

Լսելով Սուրբ Գրքի խոսքերը` մենք կանգնում ենք խոնարհված գլխով, պատրաստ` Աստծո Խոսքն ընդունելու: Լսելով Աստվածային Հայտնության հավիտենական խոսքերը՝ մենք ժամանակավորապես հեռանում ենք աշխարհից և ներամփոփվում ենք ինքներս մեր մեջ, քանի որ Աստծո Խոսքը, ըստ առաքյալի վկայության, իր գործողությամբ նման է «Հոգևոր սուսերի» (Եփ. Զ 17), որն ի զորու է հատել մարդկային բնությունը, զատել ճիշտը ստից, լույսը` խավարից, բարին` չարից: Աստծո Խոսքը վիթխարի զորություն ունի՝ մարդու վրա հոգևոր ներազդեցություն գործելու: Եվ շատ կարևոր է, որ մենք, այդ Խոսքին անսալով, մեր մեջ ընդունենք այն ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին տվեց հին հեղինակներին և որ մինչև օրս էլ տալիս է Քրիստոսի եկեղեցուն՝ հավատքի համայնքին:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Potorik Հպարտությամբ թե՞ խոնարհությամբ (առակ)
Հաջորդ նյութը 666 e1481531219182 Սատանայի և 666-ի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?