Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է
ՀարցազրույցներՆորություններ

Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

Published: 11 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

 168․am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգով Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նրանք, ովքեր պահքի մեջ են գտնվում, կարող են այսօր երեկոյան Ճրագալույցի Սուրբ Պատարագը առցանց դիտելուց հետո ուղղակի լուծել իրենց պահքը․ «Դա առաջին քայլն է, որ պետք է կատարեն։ Ինչ վերաբերում է Հաղորդությանը, ապա ցուցում տրվել է, որ եթե հնարավորություն ունեն զատկական պատարագներից հետո, հաջորդող օրերին այցելել եկեղեցիներ և ստանալ Հաղորդություն։ Հոգևոր դասն այդ մասին իրազեկված է և իրենք Հաղորդություն պետք է տան բոլոր այն հավատացյալներին, որոնք իրենց դիմում են և Հաղորդություն են խնդրում»։

 Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք ինքնամեկուսացված են, ապա, քահանայի խոսքով՝ եկեղեցու հորդորն է, որ բոլորն էլ պահպանեն պետական կառույցների կողմից տրված համապատասխան ցուցումները․ «Այդ մասին նաև Հայոց եկեղեցին ամենայն Հայոց Հայրապետի շուրթերով հորդոր է հղել ժողովրդին, որպեսզի հետևեն պատասխանատվության ամենաբարձր զգացումով, այդպիսով հոգ տանելով և աահովագրելով իրենց կողքին գտնվող բոլոր մարդկանց, պահապանեն բոլոր կանոնները, որոնք սահմանված են, որ մենք չվտանգենք որևէ մեր մերձավորի, հարազատի, մտերիմի կյանք»։

Տեր Վահրամը նշեց, որ եթե անձը իսկապես առողջական խնդիր ունի և խիստ անհրաժեշտություն է նկատվում, որպեսզի նրան Հաղորդություն տրվի նաև բժշկության համար, նման պարագաներում ժողովուրդը կարող է կապ հաստատել իրենց եկեղեցիների հոգևոր հովիվների հետ, և հոգևոր հովիվները, բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցների ձեռնարկմամբ, կայցելեն նրանց և Հաղորդություն կտան․ «Սակայն, հասականալի է, որ բոլորին տներում Հաղորդություն տալ հնարավոր չէ, և դա կատարվում է բացառիկ պարագաներում, երբ որ իսկապես հիվանդության լուրջ խնդիր կա և Հաղորդություն տալն ուղղակի անհրաժեշտություն է»։

 Այսօր երեկոյան էլ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին հորդորում է՝ տանը մնալ․ «Հորդորում ենք, որ մեր ժողովուրդը մնա տանը կամ նրանք, ովքեր աշխատավայրերում իրենց ծառայությունն են կատարում, մնան աշխատավայրերում, վառեն իրենց հույսի և լույսի մոմը և իրենց աղոթքը կատարեն՝ այդպիսով հայցելով երկնավոր Տիրոջը, որպեսզի իր հարության շնորհներով լուսավորի մեր ժողովրդին, պայծառ պահի մեր հայրենիքը և անփորձանք յուրաքանչյուր հայորդուն։ Թող Տերը իր առատ շնորհները հեղի մեր կյանքից ներս, որպեսզի մենք կարողանանք այդ հարության բերկրանքն ու ուրախությունը լիարժեքորեն ապրել և դրանով հաղթահարել մեր կյանքի բոլոր փորձություններն ու դժվարությունները»։

 Քահանան ընդգծեց․ «Մենք պարտավոր ենք մտածել միմյանց մասին, և որքան էլ տարօրինակ է, Հայոց եկեղեցին այսօր հորդորում է իր զավակներին, որպեսզի վերապահ մնան այցելությունից եկեղեցիներ, որքան էլ որ դա հոգու պահանջ է և անհրաժեշտություն։ Հոգևոր կյանքի հետ մեկտեղ՝ հարկ է մտածել մեր հավատացյալների առողջության մասին։ Եվ այդ է պատճառը, որ Հայոց եկեղեցին հորդորում է, որ յուրաքանչյուրը այդ գիտակցությամբ առաջնորդված անհրաժեշտ քայլերը ձեռնարկի, որպեսզի որևէ կերպ չվտանգի իր կողքինի կյանքը և առողջությունը»։

Աղբյուր՝ www.168.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zatkakan utestner ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ԸՆԹՐԻՔԻ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Հաջորդ նյութը CHragaluyc ughigh Ս. Հարության ճրագալույցի պատարագ. ուղիղ հեռարձակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնից (11.04.2020)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Korya Hayastan barekamakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

15 Փետրվարի, 2023
04.10
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե և Զ լսարանների սաներն արժանացան կիսասարկավագության աստիճանի

10 Հոկտեմբերի, 2021
Arcaghi aj15 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

15 Մայիսի, 2019
6 4
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը (նկարներ)

6 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?