Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Amur yntaniq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

Published: 21 Դեկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երբ Աստված ստեղծեց կնոջը, Ադամը, տեսնելով նրան, մարգարեացավ և ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը, պետք է կնոջը միանա, և երկուսը պետք է լինեն մեկ մարմին» (Ծննդ. 2.24):

 Այս խոսքերը կրկնեց նաև Քրիստոս Նոր Կտակարանում (Մարկ. 10.7-8): Ուրեմն, երկուսի միավորությունը, միաբանությունը, փոխհամաձայնությունն ամուսնության պահպանության և ամրության երաշխիքներից են: Հորն ու մորը թողնելու աստվածաշնչյան խոսքը թող չտխրեցնի ծնողներին, որովհետև սա չի նշանակում սիրելի ծնողներից հրաժարում, այլ ծնողական ընտանիքի հովանուց դուրս գալու և նոր ընտանիք ստեղծելու իրողություն:

 Հիշենք, որ Աստված տասը պատվիրանների մեջ հրահանգում է պատվել հորն ու մորը (Ելք 20.12), և Պողոս առաքյալն այս պատվիրանի մասին ասում է, որ սա Աստծո կողմից խոստումով տրված առաջին պատվիրանն է (Եփ. 6.2-3): Պատվիրանն այսպես է. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես»: Ուրեմն, երկար ապրելու, երկրային երկար կյանք ունենալու գրավականներից մեկը ծնողներին պատվելն է: Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ հորն ու մորը թողնելն ու կնոջ ետևից գնալը վերաբերում է հարսանիքին, երբ փեսան գնում է հարսի ետևից: Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում՝ «Ընտանեկան նոր հարաբերություններ» ենթավերնագրի ներքո, հորդորում է. «Ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կա- նանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար» (24-25): Առաքյալի այս ուսուցման մեջ արդեն իսկ Եկեղեցու և Քրիստոսի փոխհարաբերության համեմատությունից պարզ է դառնում, որ այստեղ ստրկական հնազանդության մասին չէ խոսքը, մանավանդ, որ տղամարդկանց խորհուրդ է տրվում անձնազոհության չափ սիրել կանանց: Այստեղ հնազանդության ու անձնազոհության գաղափարները ներկայացված են հոգևոր իմաստով` միմյանց հետ միշտ ներդաշնակ լինելու, խաղաղություն պահպանելու, միմյանց խնամելու: Այսօրվա ընտանիքներում թերևս հաճախ դժվար է լինում այս ներդաշնակությունն ու խաղաղությունը պահպանելը, որովհետև երիտասարդներն այլևս ձգտում են ծնողներից առանձին ապրելու, և այդ պարագայում, երբ կողմնակի հսկող աչք չի լինում նրանց հարաբերությունների, երբեմն դժգոհությունն արտահայտելու ձևերի վրա, կանայք չեն կարողանում լռել, ավելորդ խոսքեր են ասում, ամուսիններն ավելորդ զայրույթ են ցուցաբերում: Եկեղեցի հաճախելը մարդուն հոգևոր խաղաղություն է բերում, մտքերին` հանգստություն և անդորրություն: Ընտանեկան հարկի ներքո խաղաղության ու սիրո պահպանության համար է նաև կարևոր ընտանիքների հաճախելը եկեղեցի, որով ամուսինները պարբերաբար կհիշեն իրենց ուխտը եկեղեցում, միմյանց սիրելու և նվիրվելու տերունական ու առաքելական պատվիրանները:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը EHKH EEK 20 Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ
Հաջորդ նյութը Irani despan 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Tesat ekeghecakan toner
Քրիստոնեական

Թեստ. եկեղեցական տոների և արարողությունների վերաբերյալ

9 Օգոստոսի, 2017
1Ashxary vorpes yntaniq
Քրիստոնեական

Աշխարհը որպես ընտանիք

30 Ապրիլի, 2019
Imastutyan voronum
Քրիստոնեական

ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԸ

3 Սեպտեմբերի, 2016
Barepashtakan sovorutyunner
Քրիստոնեական

Հոգևոր բարեպաշտական արարողություններ

17 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?