Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kyanqi imasty
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ
Քրիստոնեական

Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Published: 7 Օգոստոսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ուզում եմ կարդալ Պողոս Առաքյալի երկրորդ նամակը ուղղված իր աշակերտ Տիմոթեոսին 3-րդ գլխի 1-17 համարները:
«Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասէր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը: •••»:
Պողոս Առաքյալի այս խոսքերը կարդալուց հետո, ակամա մտածում ենք, թե մենք իբրև մարդիկ «Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում և թե ի՞նչ է կյանքի իմաստը»:
Քանի դեռ երիտասարդ ենք, ձգտում ենք կյանքը զգալ մեր ձևով, այսինքն`երազանքները իրականություն դարձնել, տքնաջան աշխատել, սիրել, սիրվել ու փորձել վայելել կյանքի բարիքները: Գլխապտույտ այս վազքի մեջ մենք ուզենք, թե չուզենք աճում ենք, ինչպես ասում են` «հասակ» ենք առնում և, երբ հասնում ենք մի տարիքի, ինքներս մեզ հարց ենք տալիս, թե` «Ի՞նչ ենք արել ոչ միայն մեր ֆիզիկական մարմնի առողջության, այլ մանավանդ` մեր հոգու հասունության համար»:
Հոգու նպատակը Քրիստոսին հասնելն է, որը հնարավոր է միայն հավատքով ու աղոթքով, այսինքն` Տիրոջը կրել մեր սրտում, Նրա հետ միություն կազմել և ապրել նրա փրկարար պատվիրաններով: Քանի երիտասարդ ենք, վազում ենք, ամեն ինչ անում, որ մի բանի հասնենք. ոմանք հաջողություններ են ունենում և մեծ հարստություն են կուտակում, դառնում մեծահարուստ, ուրիշներ գիտության մեջ են առաջ գնում, իսկ ոմանք էլ համեստորեն շարունակում են իրենց կյանքը մշտապես փառք տալով Ամենակարող Աստծուն:
Նրանք ովքեր միայն նյութական հարստություն էին կուտակել և դարձել մեծահարուստ, հասկանում են, որ միայն դրամով ոչ մի արդյունքի չեն հասել, նրանք, որոնք միայն գիտության մեջ են առաջ գնացել, հասկանում են, որ միմիայն գիտությամբ շատ բանի չես կարող հասնել. Սողոմոն իմաստունի խոսքը այսպիսիների համար է. «Ունայնություն ունայնությանց», այսինքն` «Ամեն ինչ դատարկություն է»: Իսկ նրանք, որոնք գոհացել են իրենց վաստակով և միշտ Աստծուն փառք են տվել ու օգնել են իրենց նմաններին, ուրախ և գոհ են իրենց անցկացրած տարիների համար, որոնք լցրել են իմաստությամբ:
Երբեմն մարդիկ ինձ հարց են տալիս. թե` «Տեր Հայր, եթե գամ եկեղեցի, ի՞նչ կարող եմ ստանալ»: Ես էլ պատասխանում եմ. «Եկեղեցին քեզ պիտի տա հոգու հանգստություն և խաղաղություն, որը ոչ մի գումարով չես կարող գնել. իսկ դա կարծում ես քի՞չ է»:
Դժբախտաբար տարբեր տարիքի շատ մարդիկ այսօր գալիս են եկեղեցի միայն Ծնունդից-Ծնունդ կամ Զատիկից-Զատիկ և կամ այն ժամանակ, երբ խնդիրների ու դժվարությունների մեջ են ու այլևս ճար չունեն և վերջին հույսը եկեղեցին է կամ հոգևորականը: Եթե հասկանանք իր ժամանակին, կյանքում մեր կորցրածը ոչ մի տեղ չենք կարող գտնել, բայց եկեղեցում կգտնենք ամենամեծ գանձը` «Հոգու խաղաղությունը»: Աստված բնակվում է բոլոր նրանց սրտերում, ովքեր լսում են Նրա ձայնը, փնտրում Տիրոջը, ձգտում դեպի այն ամենը, ինչով ապրում է Եկեղեցին:
Երանի այսպես լիներ, սակայն իրականությունն այլ է:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Koreakan arak Զարմանալի դատ (Կորեական առակ)
Հաջորդ նյութը Miacin Vordi e1470639015727 ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Իր Միածին Որդուն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Barepashtakan sovorutyunner
Քրիստոնեական

Ձեռնադրության խորհրդի, այսպես կոչված, անջնջելի բնույթի և կարգալուծության մասին

22 Հոկտեմբերի, 2019
Mghqi teakner
Քրիստոնեական

Մեղքերի մասին, թե որոնք են եւ որքան

26 Հուլիսի, 2017
Քրիստոնեական

Երեխայի գիտակցության մեջ չարի ու բարու, մեղքի եւ հատուցման արմատավորելու մասին

30 Մարտի, 2016
Քրիստոնեական

Հարբեցողության չարիքներն ու անօրինությունները

7 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?