Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Zatkakan dzu
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է խորհրդանշում կարմրաներկ հավկիթը
Քրիստոնեական

Ի՞նչ է խորհրդանշում կարմրաներկ հավկիթը

Published 12 Ապրիլի, 2022
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը։
Նախ՝ տեսնենք, թե ի՞նչ է խորհրդանշում ձուն:

 Տակավին նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, կյանքի ու արգասավորության խորհրդանշան, ուստիև ներառնվել է եկեղեցական ավանդության մեջ և այլևս քրիստոնեական բոլոր ժամանակների համար դարձել հարության և հավիտենական կյանքի խորհրդանշանակ:

 Այսպես, ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից Մարդեղացյալ Աստվածորդին հրաշափառապես հարություն առավ, իսկ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, ձուն «ողջ աշխարհի օրինակն է, և ինչպես որ իմաստուններն են ասում՝ «դրսի կեղևը երկնքին է նման, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է»…»։

 Ձուն խորհրդանշում է նաև ադամորդու կյանքի երկու վիճակը՝ երկրավորն ու երկնայինը. ինչպես ձվի անկենդան պատյանի մեջ ամփոփված է ապագա արարածի սաղմը (որն ինքնին կենդանություն է, սակայն անպատարուն և գրեթե անհաղորդ արտաքին աշխարհին), նույնպես և ադամորդին, թեև իրական ու տեսանելի այս աշխարհում է ապրում, սակայն նա տակավին չի կարող թե՛ մարմնով և թե՛ հոգով հաղորդակցվել Երկնային արքայության քաղցրությանն ու երանությանը (հմմտ. Ա. Կորնթ. ԺԳ. 12): Երկրավոր կյանքում մարդն ինչպես աստվածային ճշմարտություններին ու խորհուրդներին, այնպես և հանդերձյալ կյանքի քաղցրությանն ու երանությանը (նաև դառնությանն ու տառապանքին) հաղորդակից է լինում այնքանով, որքանով Տեր Աստված հայտնել է ճանաչելու, իմանալու և փրկության հասնելու համար: Ինչպես ձվից ելած արարածն սկսում է ամբողջական կյանքով ապրել՝ իր տարատեսակ ընդունակություններն ու ցանկությունները դրսևորելով, սույնպես և աստվածահաճո անձինք Տիրոջ Երկրորդ գալստյամբ, ահեղ ու անաչառ Դատաստանից հետո, կատարյալ, հավիտենական կյանք են մուտք գործելու և այնտեղ՝ Բարձրյալ Աստծո կամոք, հավիտենական ուսումնառությամբ լուսավորվելու են աստվածգիտությամբ և նորոգված ու փառավոր մարմնով (հմմտ. Փիլիպ. Գ. 21)՝ Ամենասուրբ Երրորդության կենդանարար ներկայությամբ, վայելելու են Երկնի արքայության անանց երանությունը. «…Այժմ ադամորդին գոյաբանորեն անհաղորդ է Սուրբ Երրորդությանը, սակայն ապագայում բոլոր արժանավորները Նրա հետ են լինելու» (Հակոբ Քյոսեյան, «Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության», Սբ Էջմիածին, 1995, էջ 56)։

 Այսպիսով, զատկական ձուն թանձրացական մի նշան է, որը մեզ հիշեցնում է մեր «Հավատամք»-ի գլխավոր ու էական ճշմարտություններից մեկը՝ ննջեցյալների հարությունը, որի երաշխիքը մեռելներից հարություն առած Տեր Հիսուս Քրիստոս է՝ ննջեցյալների առաջին պտուղը (հմմտ. Ա. Կորնթ. ԺԵ. 20), քանզի «Քրիստոսով ամենքը պիտի կենդանան…» (Ա. Կորնթ. ԺԵ. 22):

 Իսկ ինչո՞ւ ենք միմյանց ձու նվիրում, և ինչո՞ւ ենք այն կարմիր գույնով ներկում:
Նախ՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն, Սուրբ Հարության տոնին միմյանց կարմրաներկ հավկիթներ նվիրելու սովորույթը կապվում է Սուրբ Մարիամ Մագդաղենացու հետ. ավանդության հանաձայն, Քրիստոսի համբարձումից հետո, նա Սուրբ Ավետարանի քարոզչության նպատակով գնացել է Հռոմ, ներկայացել Տիբերիոս կայսեր և նրան կարմրաներկ մի ձու նվիրել ու ավետելով՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», սկսել է իր քարոզչությունը (հարության խորհրդով ձու ներկելու վերաբերյալ հետաքրքրական մի մեկնաբանություն է պահպանվել հայոց կյանքում, ի մասնավորի Սյունյաց աշխարհի Սիսական գավառում.
«…Քրիստոսի չարչարանքի ժամանակ մանրավաճառները փչացած ձուեր էին տալիս երեխաների ձեռքերը, որ խփեն Քրիստոսին, սակայն ձուերը առանց Քրիստոսին դիպչելու յետ էին դառնում՝ թարմացած և կարմիր գոյն ստացած: Ի յիշատակ այս դեպքի, ասում են, տնօրինել են զատկին ձուեր ներկել»):

 Թեև ի սկզբանե Ընդհանրական Սուրբ Եկեղեցու մաս եղող Եկեղեցիներում հավկիթները ներկվել են կարմիր գույնով, սակայն, դարերի հոլովույթում, որոշ Եկեղեցիներում խաթարվել է միայն կարմիր գույնով ներկելու հնավանդ սովորույթը. զատկական հավկիթները դարձել են բազմագույն: Ցավով պետք է նկատենք, որ հայ իրականության մեջ ևս գործնականացել է հավկիթները զանազան գույներով ներկելու ավանդույթը… Մինչդեռ մեր Սուրբ Եկեղեցու եռամեծ վարդապետը՝ Սուրբ Գրիգոր Տաթևացին, ի մի բերելով իմաստուն վարդապետաց վկայությունները, համապարփակ ավանդում է՝ հավկիթները ներկել միայն ու միայն կարմիր գույնով, որովհետև «կարմիր ներկը խորհրդանշում է, թե այս աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց». Քրիստոս Աստված Իր մահվամբ խորտակեց մեր պարտամուրհակի զորությունը և այն խաչափայտին գամեց (հմմտ. Կողոս. Բ. 14), իսկ Իր լույս Հարությամբ հաղթեց մեղքին ու մահվանը և մեզ սատանայից փրկագնելով՝ անմահություն ու անապականություն պարգևեց և Երկնի արքայության ժառանգորդ դարձրեց: Միով բանիվ, Գողգոթայում մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր սուրբ և անապական արյան հեղմամբ ողջ արարչագործությունը՝ աստվածային տնտեսությունը նորոգեց, ուստի և «մենք, կարմիր հավկիթը մեր ձեռքերի մեջ առնելով՝ հայտնապես մեր փրկությունն ենք ազդարարում»:

 Հետևապես, ամենևին խրախուսելի չէ, որ հավատացյալ հայորդիները՝ հարության, նորոգության և մշտնջենական կյանքի առարկայական խորհրդանիշ դարձած զատկական հավկիթները հեթանոսաբար այլ գույներով ներկեն։ Արդ, հավատարի՛մ մնանք մեր հարց ավանդույթին և զատկական հավկիթները ներկենք միմիայն ԿԱՐՄԻՐ գույնով:

 Վերջում հարկ ենք համարում նկատել, որ մեր ժողովրդի կենցաղում մի սովորույթ է ընդհանրացել, որն անհարկի է ու անընդունելի. եթե ընտանիքում մինչև Սուրբ Զատիկ որևէ մեկը մահանում է, ապա այդ տանը ձու չի ներկվում, իսկ օջախի անդամներն էլ չեն մասնակցում Տիրոջ Սուրբ Հարության հոգենորոգ ուրախություններին (հիրավի, սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է, այլ անգիտության հետևանք): Այնինչ, քանի որ ձուն հարության, նորոգության ու կյանքի հավերժության խորհրդանշան է, առավելաբար պիտի ներկվի հենց հարազատին հուղարկավորած ընտանիքում՝ ի նշան ննջեցյալի հոգու անմահության և այն բարի հույսի, որ հարուցյալ Փրկչի ողորմությամբ ու գթությամբ իրենց արյունակից բարեկամը ևս հարություն է առնելու և արժանանալու արդարների հատուցմանը. «Ով Տէր իմ Յիսուս Քրիստոս, Գառնդ Աստուծոյ եւ բարձօղ մեղաց աշխարհի. Դու վասն այսորիկ կրեցեր զայնքան սարսռելի չարչարանսն, եւ հեղլով զպատուական եւ զանգին ԱՐԻՒՆԴ՝ պատարագեցար ի խաչին, զի փրկեսցես զմեզ ի դժոխոց, ի յաւիտենական մահուանէ եւ կեցուսցես» (Տ.Տ. Սիմեոն Ա. Երևանցի Կաթողիկոս Ամենայն Հայոց):

ԱՍՈՂԻԿ ԱԲԵՂԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hovhan Voskeberan Սբ. Հովհան Ոսկեբերանի աղոթքն ու օրհնությունն` ասված քահանաների և ժողովրդի համար
Հաջորդ նյութը mereloc Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?