Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
4rd dar qristoneutyan taracumy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչ է նշանակում թեմ, վիճակ, առաջնորդություն
Քրիստոնեական

Ինչ է նշանակում թեմ, վիճակ, առաջնորդություն

Published: 5 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Թեմ, վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: IV–V դդ. Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին: Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական Համայնքների (ծխերի) հիման վրա:

 IV դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին Թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու: Թեմ անվանումն առաջացել է VII դ., Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ Թեմերի անունից:

 Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են Թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն): Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ:

  X դ. Հայոց կաթողիկոսությանը ենթակա Թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս: Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992) եպիսկոպոս. Թեմեր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Հայ եկեղեցու վարչական սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղական, այլ դավանական բաժանումով: Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոնական հայերը: Թեմերը եղել են ավատական կենտրոններ և սոց-քաղական մեծ ուժ ներկայացրել: Թեմերը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը: Բացի Սյունյաց Թեմից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, Հայոց բոլոր Թեմերը եպիսկոպոսություններ են եղել:

 Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ Թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ Թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների: Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են Թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն:
XIX դ. Կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին: XIX դ. 2-րդ կեսից Թեմերի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ: Թեմերի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով: Թեմի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը:
Թեմի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատական հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութ-կրթական գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել և այլն:

 Թեմի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ): Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը: Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ:
Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին Թեմեր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև սփյուռքի հայ համայնքներում: Թեմեր ունի նաև Հայ եկեղեցու Կիլիկիո աթոռը 1996-ի թեմական բաժանմամբ Հայ եկեղեցում ստեղծվել է վարչատարածքային նոր դրություն:
2001թ.  Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Արարատյան հայրապետական,
Շիրակի,
Արմավիրի,
Գեղարքունիքի,
Սյունյաց,
Արագածոտնի,
Գուգարքի,
Կոտայքի Թեմերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Արցախի Թեմ: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործում են
Վրաստանի,
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի,
Հարավային Ռուսաստանի,
Ուկրաինայի,
Ատրպատականի,
Թեհրանի,
Սպահանի,
Եգիպտոսի (ընդգրկում է Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը),
ԱՄՆ-ի Արևելյան,
ԱՄՆ-ի Արևմտյան,
Արգենտինայի,
Բրազիլիայի,
Ուրուգվայի,
Կանադայի,
Իրաքի,
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի,
Անգլիայի,
Հունաստանի,
Ռումինիայի,
Բուլղարիայի,
Գերմանիայի,
Շվեյցարիայի Թեմերը,
Արևմտյան Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Փարիզի, Մարսելի, Լիոնի շրջանները,
Հոլանդիայի,
Բելգիայի,
Իտալիայի հոգևոր հովվությունները, Ալբանիայի համայնքը),
Կենտրոնական Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Ավստրիայի և Շվեդիայի հոգևոր հովվությունները, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի համայնքները), Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետություն պատվիրակությունը (ընդգրկում է Կալկաթայի հոգևոր հովվությունը, Ծայրագույն Արևելքի հայ համայնքները):

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հունիսի 7 Ուր. Պահք։
Հաջորդ նյութը Gitutyun Գիտությունը՝ արարչագործության վկա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

1Ashxary vorpes yntaniq
Քրիստոնեական

Աշխարհը որպես ընտանիք

30 Ապրիլի, 2019
harsanekan mataniner
Քրիստոնեական

Արյունակիցների և մերձավորների ամուսնության մասին

22 Ապրիլի, 2016
aj
Քրիստոնեական

ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ

15 Հունիսի, 2017
Achaq e1506687692746
Քրիստոնեական

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ

23 Սեպտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?