Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
66064 311882248913853 1827363286 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից

Published: 14 Հունիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«ՏԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱ ՀԵՏ ԼԻՆԵՆՔ, ՈՉ ՄԵԿԻՑ ՈՒ ՈՉՆՉԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ»

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից

 Հետաքրքիր հարց է: Օրինակի համար, լսում եք, որ Ձեր ծանոթներից մեկը հիվանդ է և հիվանդանոցում է: Անմիջապես թողնում եք ամեն ինչ ու գնում նրա մոտ: Ձեզ տեսնելով հիվանդի տրամադրությունը փոխվում է, ուրախանում է, ժամանակավորապես մոռանում է իր ցավերը ու ջերմորեն զրուցում է Ձեզ հետ: Բավական ժամանակ մնալուց հետո, նրան առողջություն մաղթելով` հրաժեշտ եք տալիս` մի բարի գործ կատարողի տրամադրությամբ:

 Ի՞նչ եք կարծում, սա Աստծուն փառք տալ չի՞ նշանակում, չէ՞ որ Դուք այս պահին Ձեր այցելությամբ մի բարի և հրաշալի գործ կատարեցիք, հիվանդի տրամադրությունը բարձրացրիք, նրա մեջ հույս արթնացնելով կյանքի նկատմամբ: Եվ այսպես տարբեր առիթներով. այցելություն ծնողներին, հարգանք նրանց նկաատմամբ, սեր մարդկանց հանդեպ, համերաշխությունը ընտանիքի անդամների և ինչո՞ւ չէ աշխատանքի վայրում: Բարություն, արդարություն, մաքրություն,  համերաշխություն, խաղաղություն, սեր, սրանք բոլորն էլ Աստծու հատկանիշներն են, որոնք Նա ներարկեց իր նմանի՝ մարդու մեջ: Եվ այս բոլորը կատարելով, դուք փառք եք տալիս ձեզ Ստեղծողին՝ Աստծուն և ոչ միայն փառք եք տալիս, այլև գոհանում եք Ձեր ունեցածով: Փառք տալ նշանակում է գոհ լինել:

 Փառք տվեք և շնորհակալ եղեք, որ ապրում եք: Իրականությունը դժբախտաբար այլ է. այսօր ավելի շատ բողոքողներ ու գանգատվողներ կան Աստծուց, քան՝ շնորհակալ եղողներ:

 Մարդիկ անընդհատ բողոքում են, նեղվում, բարկանում, մտահոգվում և աղոթքի կյանքով էլ չեն ապրում: Երբ հարցնում ես. «Ինչպե՞ս ես»,- պատասխանը ժխտական է այսպես. «Մի օր լավ կլինեմ», իսկ թե ո՞ր օրն է գալու այդ լավ օրը, անշուշտ ոչ ինքը գիտի և ոչ էլ որևէ մեկը: Իսկ ճիշտ չի՞ լինի, եթե նա պատասխանի՝ «Փառք Աստծու, շնորհակալ եմ իմ այսօրվա վիճակիս համար էլ, սրանից լավը չի կարող լինել»: Այսպիսի մոտեցումը կոչվում է լավատեսություն, որը քեզ ուժ, հույս և լույս կտա քո խավարած ճանապարհին:

 Սիրելի հայորդիներ, եկեք ամեն օր փառք տանք Աստծուն ու գոհանանք մեր վիճակով: Տերը մեզ հետ է և եթե մենք էլ Նրա հետ լինենք, ոչ մեկից ու ոչնչից վախենալու բան չունենք:

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=nf

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Lauzanne 1 «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» գիտաժողով Լոզանում
Հաջորդ նյութը mayr ator dfwjenr Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Վրաց Եկեղեցու հովուապետին եւ Վրաստանի նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Irakan krtutyun
Քրիստոնեական

Իրական կրթություն

10 Հոկտեմբերի, 2015
Erjankutyun
Քրիստոնեական

Ի՞նչ է երջանկությունը

21 Ապրիլի, 2017
148918 226777197457083 1642157965 n
Քրիստոնեական

Զարմանալի սրբացումներ եկեղեցու կողմից

5 Ապրիլի, 2014
Astvac Satana
Քրիստոնեական

Փախչենք սատանայից, ոչ թե Աստծուց

18 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?