Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Imastutyan voronum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Իմաստության որոնում. Սբ. Բարսեղ Մեծ
Քրիստոնեական

Իմաստության որոնում. Սբ. Բարսեղ Մեծ

Published: 24 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Շարունակ հետամուտ լինելով ոչնչության՝ գրեթե ողջ երիտասարդությունս վատնեցի՝ իզուր ջանալով նվաճել մի իմաստություն, որն ընդամենը հիմարություն է Աստծու առաջ: Հետո, մի օր, ասես խոր նիրհից արթնանալով, հայացքս հառեցի դեպի Ավետարանի ճշմարտության սքանչելի լույսը ու տեսա «կործանման սահմանված իշխանների» (Ա Կորնթ., Բ, 6) իմաստության ունայնությունը: Ես դառնագին ողբացի իմ թշվառ կյանքը և աղոթեցի, որ օգնական մի ձեռք ինձ առաջնորդի դեպի բարեպաշտության նախասահմանները: Ի թիվս այլ հետապնդումների՝ ես փափագում էի սրբել ինձ, չէ՞ որ այնքան ապականված էի բազում ունայնամիտ մարդկանց մեջ: Կարդալով Ավետարանը և հասկանալով, որ կատարելության տանող լավագույն սկիզբը ունեցածը աղքատ եղբայրներին բաժանելն է, այս կյանքի նկատմամբ անհոգությունը և երկրավոր բաների հանդեպ անտարբերությունը, կամեցա գտնել կյանքի ա՛յս ճանապարհը նախընտրող մի եղբայրակցի, որպեսզի միասին անցնենք կյանքի փոթորկահույզ ծովերը: Գտա շատերին Ալեքսանդրիայում, Եգիպտոսի այլ վայրերում, Պաղեստինում, Միջագետքում: Ինձ զարմացրեց նրանց խստակեցությունը, նրանց աննկունությունը զրկանքների մեջ, ինձ ապշեցրեց նրանց հարատևությունն աղոթքների մեջ. ինչպե՜ս էին հաղթում նիրհին՝ չհանձնվելով մարմնի պահանջներին, իրենց հոգիների փափագները միշտ բարձր և կապանքներից ազատ պահելով՝ քաղցի ու ծարավի մեջ, ցրտի ու մերկության մեջ, երբեք ուշ չդարձնելով մարմնին, երբեք չկամենալով հոգալ դրա մասին՝ ասես մարմնից դուրս էին ապրում: Նրանք ինձ հիրավի ցույց տվեցին իրենց գործերով, թե ինչ է նշանակում քայլել իբրև օտարական այս աշխարհում և վայելել երկնքի քաղաքացի լինելու բախտավորությունը: Ես հիացա այդ ամենով: Այդ մարդկանց կյանքը ինձ երանելի թվաց, որովհետև իրենց գործերով ցույց էին տալիս, որ իրենց «մարմինների մեջ կրում են Հիսուսի մահը» (Բ Կորնթ., Դ, 10): Քանի որ մեզնից յուրաքանչյուրի գաղտնիքները քողարկված են մնում, իմ պատկերացումներում համեստ հագուստը խոնարհության բավարար նշան էր, և կոպիտ թիկնոցը, գոտին ու անմշակ կաշվից ոտնամանները բավական համոզիչ էին ինձ համար: Շատերը փորձեցին ինձ հեռացնել այդ ճգնավորների աշխարհից, բայց ես չհանձնվեցի՝ տեսնելով, թե ինչպես են նրանք հրաժարման կյանքը նախապատվում մեղկության կյանքից: Ես նախանձում էի նրանց այդ արտասովոր ապրելակերպին: Աստծու գաղափարը, որ մանկուց ստացել էի իմ երանելի մորից ու մեծ մորից, պահել էի իմ մեջ, որպեսզի այն կարողանար ծիլեր արձակել: Ես այն չփոխանակեցի ուրիշներով, այլ լրացրեցի ինձ փոխանցված նախագիտությունը: Ծլարձակվող տունկը՝ սկզբում աննշան, մեծանում է, բայց նույնն է մնում՝ առանց փոխելու իր էությունը: Նույնպես և, ինձ թվում է, թե հավատն ինքը ծլարձակվում է աստիճանաբար՝ կյանքի առաջընթացին համաքայլ:

Սբ. Բարսեղ Մեծ
Աղբյուր` Facebook.com` «ԲԱՆՔ ՀԱՐԱՆՑ» խումբ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Chgnavor Ճգնավորների մասին
Հաջորդ նյութը datavorneri masin Դատավորների մասին (բարոյախրատական պատում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Jamanak
Քրիստոնեական

Եւ ինչքան մենք արագ ենք վազում, այնքան ավելի միայնակ ենք մեզ զգում

19 Հունիսի, 2016
IMG 2911 копия
Քրիստոնեական

Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են Քահանաները

6 Փետրվարի, 2018
Baroyakanutyun
Քրիստոնեական

Ինչի՞ց է երևում, որ պատանի դարձած երեխան բարոյական բարձր արժեքներ ունի

3 Օգոստոսի, 2016
Apashxarutyan masin
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Ապաշխարություն (հարց և պատասխան)

29 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?