Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Evropa arajnordner1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԹԻՒՆ
Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Published: 21 Օգոստոսի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայաստանի մէջ ձեռնարկուած կրթական բարեփոխումները եւ անոնցմով պայմանաւորուած մտահոգութիւնները կը շարունակեն առաջնահերթօրէն զբաղեցնել օրակարգը։ Այս իրավիճակին մէջ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Եւրոպայի թեմերու առաջնորդները, հայրապետական պատուիրակներն ու առաջնորդական տեղապահները վերջերս նամակ մը ուղարկեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին։ Այս նամակը ստորագրած են՝ Տ. Խաժակ Ս. Արք. Պարսամեան (Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ), Տ. Յովակիմ Եպսկ. Մանուկեան (Անգլիոյ հայոց թեմի առաջնորդ), Տ. Վահան Եպսկ. Յովհաննիսեան (Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Տաթեւ Եպսկ. Յակոբեան (Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ եւ Պուլկարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ), Տ. Սերովբէ Եպսկ. Իսախանեան (Գերմանիոյ հայոց թեմի առաջնորդ), Տ. Տիրան Եպսկ. Պետրոսեան (Կեդրոնական Եւրոպայի եւ սկանտինաւեան երկիրներու հայրապետական պատուիրակ), Տ. Գուսան Վրդ. Ալճանեան (Զուիցերիոյ հայոց թեմի առաջորդական տեղապահ), Տ. Խորէն Վրդ. Առաքելեան (Յունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ)։ 14 օգոստոս թուակիր այս նամակին մէջ բարձրաստիճան հոգեւորականները մատնանշած են հետեւեալը.

*

 Հայաստանի Հանրապետութեան մէջ վերջին շաբաթներուն քննարկումներու նիւթ դարձաւ նաեւ հանրակրթական ուսումնական ծրագիրէն «Հայ Եկեղեցւոյ պատմութիւն» առանձին դասաժամը դուրս հանելու եւ զայն որպէս «Հայ ժողովուրդի պատմութիւն» դասանիւթի մաս դասաւանդելու հարցը: Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպէս հայ գիրի ու դպրութեան հիմնադիր, միշտ խրախուսած է ոչ միայն դպրութիւնը, այլեւ կողմնակից եղած է յառաջադէմ կրթութեան, անոր զարգացումին եւ արդիականացումին: Հայաստանի մէջ անկախութեան վերանուաճումի առաջին իսկ օրէն Հայ Եկեղեցին միշտ ալ փորձած է ըստ կարելւոյն իր գործակից օգտակարութիւնը բերել մատաղ սերունդի կրթութեան գործին՝ ցուցաբերելով բազմակողմանի աջակցութիւն: Մեր համոզումը այն է, որ պէտք է շարունակել այս գործակցութիւնը՝ ի շահ մեր հայրենի պետութեան ու մեր ժողովուրդին: Հարուստ է հայ ազգային եւ հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը։ Այդ ժառանգութեան հաւատարիմ՝ մեր նախնիները կրցան դարեր շարունակ պահել ու պահպանել եւ զարգացնել զայն ու փոխանցել ապագայ սերունդներուն։ Մեզի համար միշտ հրամայական է թէ՛ կրթութիւնը եւ թէ՛ անոր ազգային դիմագիծի պահպանութիւնը: Այսօր ալ երիտասարդ սերունդին դաստիարակութիւնը կարեւոր առաքելութիւն է մեզի՝ բոլորիս համար։ Մեր փառաւոր նախնիները «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» սուրբգրային սքանչելազարդ բանաձեւով սերունդներ դաստիարակեցին ու ապահովեցին հայութեան յաւերժական երթը պատմութեան ոլորապտոյտ խաչմերուկներուն։ Հերթը մե՛րն է։

 Մարտահրաւէրները շատ են ու բազմաբնոյթ։ Մենք պէտք է կարենանք դաստիարակել նոր սերունդի զաւակներ, որոնք գիտակից են ու հպարտ իրենց նախնիներուն հարուստ ժառանգութեամբ եւ նաեւ պատրաստ կերտելու մեր նոր ժամանակակից հայրենիքը՝ հեռու ամէն տեսակի ապականութիւններէ ու եղծումներէ, ուր կայ սէր, յարգանք եւ միասնականութիւն՝ ի շահ մեր ազգային նպատակներուն։ Վերոշարադրեալը նկատի ունենալով՝ մենք՝ Հայ Եկեղեցւոյ Եւրոպայի թեմերու առաջնորդներս, հայրապետական պատուիրակներս եւ առաջնորդական տեղապահներս, կը դիմենք Ձեզի եւ յանձին Ձեր՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան՝ առժամապէս կասեցնելու հանրակրթութեան չափորոշիչները կիրարկելու գործընթացը։ Մենք համոզուած ենք, որ պէտք է այս յոյժ կենսական նշանակութեամբ հարցին համար աւելի երկար ժամանակ տրամադրել եւ հայաստանցի ու սփիւռքեան մանկավարժ-մասնագէտներու մասնակցութեամբ ստեղծել լայն ու համակողմանի քննարկումներու հարթակ մը, որոնց շնորհիւ, մենք աւելի քան վստահ ենք, կը գտնուի այն դրական լուծումը, որ ամբողջութեամբ կը ծառայէ մեր նոր սերունդին արդիւնաւէտ, բազմակողմանի, բայց նաեւ հայեցի ճիշդ դաստիարակութեան։ Մենք վստահ ենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմէ կեանքի կոչուած համատեղ յանձնաժողովին մէջ կարելի կ՚ըլլայ համակողմանի քննարկումներ ծաւալել նաեւ «Հայ Եկեղեցւոյ պատմութիւն» դասաժամին շուրջ եւ նաեւ այս առընչութեամբ գտնել երկուստեք ընդունելի բարւոք լուծումներ։ Առիթը օգտագործելով կը յղենք Ձեզի եւ յանձին Ձեր հայրենի կառավարութեան՝ մեր լաւագոյն բարեմաղթանքները եւ սաղմոսերգուի բառերով կը հայցենք. «Օրհնեսցէ՛ զքեզ Տէր եւ պահեսցէ՛ զքեզ. եւ երեւեցուսցէ՛ զերեսս իւր ի քեզ, եւ ողորմեսցի՛ քեզ. Ամբարձցէ՛ Տէր զերեսս իւր ի քեզ, եւ տացէ քեզ խաղաղութիւն» (Թիւք Զ 25-27)։

Ուրբաթ, Օգոստոս 21, 2020
Աղբյուր՝ www.jamanak.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Oshakan 2107 ՀՀ Նախագահն այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (նկարներ)
Հաջորդ նյութը Tachar 25 Սկսվեցին Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ծածկասալերի նորոգման և ամրակայման աշխատանքները (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

0206
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» միջազգային համաժողովի մասնակիցներին

4 Հունիսի, 2022
Mikayel ajapahyan 235
Նորություններ

Դրանք եկեղեցիներ չեն, դրանք մեր ինքնության վկայականն են, մեր գոյության սահմաններն են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

17 Նոյեմբերի, 2020
Garegin B 901
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Հունվարի, 2019
Arman Tatoyan 24
Նորություններ

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյան

24 Օգոստոսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?