Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Ararat 90
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՀՈ ԵՐԹԱՍ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ… (ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐ)
Նորություններ

ՀՈ ԵՐԹԱՍ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ… (ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐ)

Published: 7 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Վերջին շրջանում տեղի ունեցող ներեկեղեցական խնդիրները չեն կարող չմտահոգել որևէ եկեղեցականի կամ պարզ հավատացյալի: Ուստի, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ես ևս կանդրադառնամ «Նոր Հայաստան նոր Հայրապետ» «կարգախոսի» հետևորդներին (հիմնականում նախկին ճեմարանականներ, Մայր Աթոռի նախկին պաշտոնյաններ, որոնց թե՛ ԳՀՃ-ից և թե՛ որևէ այլ պաշտոնից հեռացնելու համար եղել են ծանրակշիռ պատճառներ և ի հարկի համապատասխան անձինք կարող են նյութեր հրապարակել և բարձրաձայնել):

 Կարգախոսի հետևորդների պահանջը գործող Ազգընտիր Հայրապետի հրաժարականն է:

 06.06.2018 թ. տեղի ունեցած «ցույցի» ժամանակ Ազգընտիր Հայրապետի հրաժարականը պահանջող «բազմամբոխ» ցուցարարներին «դաստիարակելուց» հետո, Հայր Կորյունը մեկ վայրկյան նույնիսկ չերկմտեց լրագրողի հարցին ի պատասխան «Պատմական դաս» տալ ներկաներին և հանրությանը՝ ասելով հետևյալը. «Ամենայն Հայոց Կաթողիկոսը դարեր շարունակ ընտրվել է իր եկեղեցու եպիսկոպոսաց դասի, սինոդի որոշմամբ, միաբանության որոշմամբ, պահանջով»: Հայր Կորյունն իր այս խոսքերով ցանկանում է ընդգծել, որ Հայոց Հայրապետների ընտրությանը հայ ժողովուրդը չի մասնակցել. բացարձակ կեղծիք և հայ եկեղեցականին անվայել պատմական տգիտություն:

 Երբևէ առիթ չեմ ունեցել առնչվելու Հայր Կորյունի տարբեր բնագավառներում «Ամբարած» գիտելյաց պաշարին, այնուամենայնիվ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վաղարշապատի Ս. Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբղ. Առաքելյանը չի տիրապետում Հայ Առաքելական Ս. Եկեղեցու պատմությանը, հետևաբար նաև դարավոր ավանդույթին ու կարգ-կանոնին, և նրա արած վերոնշյալ (ինչպես գրեթե բոլորը) պատմական բնույթ կրող հայտարարությունը ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ Է:

 Որպեսզի մեր խոսքը ևս նման չլինի Հայր Կորյունի խոսքերին համառոտ ցույց կտանք Հայր Կորյունին, ինչու ոչ` առանց ավելորդ համեստության, նաև եղբայրաբար, պատմության դաս կտանք (ինձ ճանաչողները, այդ թվում և Հայր Կորյունը և մյուսները, քաջ գիտեն որ հպարտությունը, գոռոզությունը և գլուխ գովելը երբևէ իմ կենսակերպի և գործունեության մաս չեն կազմել, սակայն ներկա իրավիճակում լռելը ևս տեղին չենք համարում), որպեսզի հետայսու որևէ պատասխանատու հայտարարություն անելիս նախապես տիրապետի նյութին: Իսկ քննարկվող նյութը Հայ Եկեղեցու պատմությունն է, և ոչ միայն: Իսկ սեփական Եկեղեցու պատմության տարրական գիտելիքին չտիրապետելը հանգեցնելու է հետևյալին. «Ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա»: Այս առումով զարմանում և մտահոգվում եմ բոլոր այն մոլորված հավատացյալների և եկեղեցականների համար, ովքեր վստահում են մեկին, ով ապագա չունի:

 Չերկարենք: Ըստ այդմ համառոտ անդրադառնամ Հայոց մի քանի Հայրապետների ընտրությանը, որտեղից ակնհայտ կդառնա իրոք մի «Պարզ ճշմարտություն», որ Հայոց Հայրապետներն ընտրվում և կամ հաստատվում են ոչ միայն եկեղեցականների, այլև՝ աշխարհականների կողմից, ինչը տարբեր ժամանակներում, տարբեր դրսևորումներով պահպանվել է մինչև մեր օրերը:

1. Ս. Գրիգոր Ա Լուսավորիչ (302-325):

 Իսկ թագաւորն Տրդատիոս հանդերձ միաբանութեամբ կնաւ իւրով Աշխէն տիկնաւ, եւ քերբ իւրով Խոսրովիդխտով, հրաման ետ ի ժողով կոչել միաբանութեամբ ամենայն զաւրաց իւրոց: Եւ վաղվաղակի հասանէին ի ժամադիրն յամենայն կողմանց ըստ հրամանին՝ յԱյրարատ գաւառն ի Վաղարշապատ քաղաք: Քանզի թագաւորն չու արարեալ անդր հասանէր: Եւ կուտեցան առ հասարակ զաւրքն ամենայն, եւ մեծամեծք եւ կուսակալք, գաւառակալք, պատուաւորք, պատուականք, զաւրավարք, պետք եւ իշխանք, նախարարք եւ ազատք, դատաւորք եւ զաւրագլուխք, եւ հասեալ կային առաջի թագաւորին:

 Խորհուրդ ի մէջ առնոյր թագաւորն ընդ ամենեսին, փութալ հասանել՝ բարեաց գործոց ժառանգաւոր լինել: «Եկա՛յք, ասէ, ճեպեսցուք զայս առաջնորդ կենաց մերոց տուեալ մեզ յԱստուծոյ զԳրիգորդ հովիւ կացուցանել, զի լուսաւորեսցէ զմեզ մկրտութեամբ եւ նորոգեսցէ աւրէնսուսոյց խորհրդովն արարչին մերոյ Աստուծոյ: (Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Երևան, 1983, էջ 444):

2. Ս. Ներսես Ա Պարթև (353-373):

 Ապա ի մի ժողով կուտեցան առ արքայն Արշակ մեծամեծք նահապետք ազգաց ազգաց, տոհմաց տոհմաց, գնդից եւ դրօշուց տեարք. ամենայն սատրապք նախարարք եւ ազատք, պետք եւ իշխանք, զօրավարք եւ սահմանապահք, ի մի հաւանութիւն միաբանական խորհուրդք, զի եկեսցեն տեսցեն եւ խորհեսցին վասն իւրեանց առաջնորդի, թէ ո’ւմ արժան իցէ նստել յաթոռ հայրապետութեանն եւ հովուել բանաւոր խաշանց Քրիստոսի: Ապա յաղթեաց կալաւ այս բան խորհրդի

ամենեցուն առ հասարակ որ անդ էին, զի ի մնացորդաց տանն Գրիգորի, յայնմ զաւակէ գտցեն զառաջնորդութիւն …:

… Ապա յականէ յանուանէ իսկ խնդրեցին աշխարհաժողով զօրքն բազմութեան զայն, որ անուանեալ կոչէր Ներսէս…: (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան, 1987, էջ 108):

 3. Ս. Սահակ Ա Պարթև (387-439):

… Ամենուն համերաշխ և համամիտ հավանութեամբ հայրապետական աթոռը բարձրացավ Սահակ…: (Ազգապատում, Ս. Էջմիածին, հտ. Ա, 2001, էջ 291):

Աբրահամ Աղբաթանեցի (607-615):

Աստանօր ապա յայսմ վայրի խորհուրդ արարեալ Սմբատայ Վրկան մարզպանի հանդերձ նախարարօք և լաւօք աշխարհիս Հայոց ժողով առնել Եպիսկոպոսաց, զի Հայրապետ հաստատեսցեն Հայոց: (Ուխտանես եպիսկոպոս, Պատմություն Հայոց, Վաղարշապատ, 1871, էջ 54):

Գրիգոր Գ Պահլավունի

Տեր Բարսեղը ընդհանուր ժողով գումարեց և ամբողջ իշխանությունը տվեց Վասիլ Տղային. համայն հայոց աշխարհում ցնծություն էր տիրում: (Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 217):

4. Կիրակոս Ա Վիրապեցի (1441-1443):

Ի պղ. (890=1441) թուականիս մեր ազդեցութեամբ Հոգւոյն Սրբոյ, հրաշագործութեամբ բարերաին Աստուծոյ, միաբանութեամբ ամենայն Հայոց եդին կաթուղիկոս ի սուրբ Էջմիածինն զսքանչելի և փառաւոր այրն Աստուծոյ զտէր Կիրակոս պատրիարք և հայրապետ ամենայն Հայոց: (Թովմա Մեծոփեցի, Հիշատակարան, Վաղարշապատ, 1892, էջ 51):

 Կարծում եմ, որ Հայր Կորյունին և նրա երկպառակտիչ գաղափարներին և գործունեությանը հավանություն տվողներին և աջակիցներին կբավարարի վերոնշյալ վկայակոչումները: Ապա թե ոչ պատրաստ եմ շարունակելու պատմության դասերը (վստահեցնում եմ պատմական դաերը շարունակելու ծով նյութ կա. այս ընթացքում յուրաքանչյուր հարցազրույցում կամ հրապարակման մեջ անհնար է չգտնել այդ նյութերը. պատմական դեպքերի և իրադարձությունների, անձերի և երևույթների խեղաթյուրումներ և այլն):

Մնացյալը հաջորդիվ:
Ի հարկի շարունակելի…

Տեր Արարատ քահանա Պողոսյան
Ս. Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Nshan vrd Hmayakyan Հորդորում եմ Հայր Կորյունին առավել ջանասիրությամբ ուսումնասիրելու Հայ Եկեղեցու պատմությունը. Տ. Նշան վարդապետ Հմայակյան
Հաջորդ նյութը Nikol Pashinyan 214 «Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին». Նիկոլ Փաշինյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin B Pashazade
Uncategorized

Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը

8 Սեպտեմբերի, 2017
Marseli episkopos 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին (նկարներ)

23 Ապրիլի, 2024
Gevorgyan Chemaran
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանը աստվածաբանության ոլորտում սկսում է ասպիրանտական կրթություն

11 Սեպտեմբերի, 2017
Pargev eps347
Նորություններ

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վիրահատության է ենթարկվել է

28 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?