Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հունվարի 3 Դշ. ԳԿ. Ե օր Ս. Ծննդեան պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 3 Դշ. ԳԿ. Ե օր Ս. Ծննդեան պահոց

Published: 1 Հունվարի, 2024
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 20.41-21.4

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

5 եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների.
«Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր
եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից,
6 քանի որ Տէրը, ում սիրում է՝ խրատում է,
պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է» 1208:
7 Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. 8 որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի. 9 յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք. 10 քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը: 11 Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին:
12 Ուստի ամրացրէ՛ք թուլացած ձեռքերը եւ կթոտած ծնկները. 13 քայլեցէ՛ք ուղիղ արահետներով, որպէսզի, ով կաղ է, չգլորուի, այլ մանաւանդ՝ բժշկուի:

14 Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի. 15 զգո՛յշ եղէք, չլինի, թէ որեւէ մէկը զրկուի Աստծու շնորհից. դառնութեան արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղութիւն չտայ, եւ նրանով շատերը չպղծուեն. 16 եւ չլինի, թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանկութիւնը վաճառեց: 17 Գիտէք, որ, թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտռեց այն:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

41 Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է. 42 քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում, 43 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ”: 44 Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:

45 Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46 «Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47 որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:

21

1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում: 2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ: 3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը: 4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվարի 2 Գշ. ԳՁ. Դ օր Ս. Ծննդեան պահոց
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվարի 4 Եշ. ԴՁ. Զ օր Ս. Ծննդեան պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Նոյեմբերի 20 Դշ. ԲՁ. Գ օր Յիսնակաց պահոց

18 Նոյեմբերի, 2024
Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Նոյեմբերի 23 † Կիր. Ա. կիր. Յիսնակի

21 Նոյեմբերի, 2014
Astvacashunch
Ընթերցումներ Սբ. Գրքից

Մայիսի 26 † Կիր. Ա. Կիր. զկնի Հոգեգալստեան: Սկիզբն յարութեան կիւրակէից և յիշատակ Եղիայի մարգարէին:

25 Մայիսի, 2013
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 24 Շբ. ԴԿ. Կոստանդնուպոլսոյ Ս. Ժողովոյն` հարիւր յիսուն Հայրապետացն (381 թ.)

22 Հունվարի, 2026

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?